«Հրաչյա Քեշիշյան»–ի խմբագրումների տարբերություն

Հրաչյա Քեշիշյանը ծնվել է [[1970]] թվականի [[օգոստոսի 15]]-ին [[Երևան]]ում։
 
1990-1993 թվականներին Հեռուստառադիոպետկոմում աշխատել է որպես ռեժիսոր։ 1993-1998 թվականներին եղել է [[ՀՀ պաշտպանության նախարարություն|ՀՀ պաշտպանության նախարարության]] լրատվության և քարոզչության վարչության հեռուստահաղորդումների բաժնի պետ։ 1996-2000 թվականներին եղել է [[Արտ 13|«Արտ 13»]] հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, իսկ 2000-2010 թվականներին՝ [[Հայաստանի Հանրայինհանրային Հեռուստաընկերությունհեռուստաընկերություն|Հայաստանի hանրային հեռուստաընկերության]] գլխավոր պրոդյուսերը։ 1999-2010 թվականներին եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության բազմաթիվ հաղորդումների և շոու-ծրագրերի ռեժիսորը՝ «Ուշ երեկոյան», «Առաջին ծրագիր», «Բաց նախագիծ», «Օտար խաղեր», «Բանաձև», «Եվրապոլիս», «Թոփ 10», «Թեժ 10», «Երկու աստղ», «Երգ երգոց»։ 2003-2009 թվականներին եղել է Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության, իսկ 2006-2008 թվականներին «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթի հայաստանյան մասի պրոդյուսերը։
 
[[2010]] թվականին եղել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի գլխավոր խորհրդականը։