«Շիլաչի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ Վարչական միավոր
|պատկեր = Black_Market_in_Yerevan.jpg
Տող 64 ⟶ 63՝
 
== Պատմությունը ==
Շիլաչի ասելով նկատի են ունեցել արհեստավորների այն շարքը, որտեղ գտնվել են կարմիր գույնով ներկող ներկարարները՝ ի հակադրումն կապույտ ներկարարների, ում կոչում էին բոյախչի։ Բոյախչիները գործել են մենավարձողի թույլատվությամբ ու պարտական են եղել վճարել հարկ, մինչ շիլաչիները գործել են առանց թույլատվության ու հարկերից ազատ։<ref>{{Cite book|title=Հին Երևանը|last=Շահազիզ|first=Երվանդ|publisher=Մուղնի հրատարակչություն|year=2003|isbn=99941-33-01-2|location=Երևան|pages=76}}</ref> Այն փոխարինել է գործարանների և գործարանային արդյունաբերության պակասը։ Հետագայում, գործարանային արդյունաբերության առաջացման հետևանքով, «սակայն շիլաչի» ու բոյախչի վարպետները դեռ երկար ժամանակ շարունակում էին գործել՝ ապահովելով էժան գին ու ապահովելով ցածր եկամուտ ունեցող մարդկանց կարիքները։ 20-րդ դարում միայն նրանք չկարողացան մրցակցության դիմանալ և շարքից դուրս եկան։
 
Շիլաչի ու բոյախչի ներկարարներն ունեցել են իրենց համքարությունը, որը գործել է հին դարերից մինչև 20-րդ դարի սկիզբ ու եղել է Երևանի 19 համքարություններից մեկը<ref>{{Cite book|title=Հին Երևանը|last=Շահազիզ|first=Երվանդ|publisher=Մուղնի հրատարակչություն|year=2003|isbn=ISBN 99941-33-01-2|location=Երևան|pages=100}}</ref>։ Ըստ Իվան Շոպենի՝ 19-րդ դարի 30-ականներին Երևանում գործում էին 22 շիլաչի ու 4 բոյախչի։

Համքարություններն ունեցել են իրենց շուկայական շարքերը, բոյախչիներն ունեցել են իրենց բոյախանները՝ անհեստանոցները, որոնց համար անհրաժեշտ է եղել շատ ջուր՝ Հրազդանի կիրճում՝ Հրազդանի ափին, իսկ քաղաքի ծայրամասում գտնվել են շիլաչի վարպետները, որոնց թաղամասը հենց կոչվել է «Շիլաչի մահլա»<ref>{{Cite book|title=Հին Երևանը|last=Շահազիզ|first=Երվանդ|publisher=Մուղնի հրատարակչություն|year=2003|isbn=ISBN 99941-33-01-2|location=Երևան|pages=100-101}}</ref>։ Բոյախչիները Շիլաչիում արհեստանոց ստանալու համար որոշակի հարկ պետք է վճարեին։
 
Ըստ Իվան Շոպենի՝ ներկարարների բոյախանները՝ արհեստանոցները ներկայացնում էին իրենցից խրճիթներ, որոնց ներսում կային երկու կավե մեծ կարաս ու երկու փայտ, որոնցով խառնում էին ներկը, երբ կարասի մեջ էին մտցնում բոլոր ներկելու համար բերված կտորեղենը ու այլ իրեր։ Այստեղից առաջացել է «Բոյախանի կարաս» արտահայտությունը՝ մի տարա, որի ամեն խառը իր հնարավոր է լցնել։ Մեկ անգամ կիրառած ներկը կարելի էր դեռ երկու-երեք անգամ կրկին կիրառել մինչ փոխելը<ref>{{Cite book|title=Երևանի պատմությունը (1800-1879)|last=Հակոբյան|first=Թադևոս|publisher=|year=|isbn=|location=|pages=46-47}}</ref>։
 
Կաշեգործությունը տարածված ոլորտ էր Պարսկաստանի կազմում Երևանի գտնվելու տարիներից ի վեր։ Ըստ Իվան Շոպենի՝ Երևանի ու Նախիջևանի խանությունները միասին արտադրում էին 20,000 խոշոր ու 70,000 մանր կաշի<ref>{{Cite book|title=Исторический памятник Армянской области|last=Шопен|first=Иван|publisher=|year=|isbn=|location=|pages=793}}</ref>։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շիլաչի» էջից