«Երևան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.b24.am/ +https://բիզնես.հայ/) |
No edit summary |
||
Տող 65.
'''Երևան''', քաղաք [[Հայաստան]]ի արևմուտքում՝ Հրազդանի երկու ափերին։ Հանդիսանում է պետության մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը: Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ<ref>[http://armstat.am/file/article/marz_14_24.pdf Երևան քաղաքի ցուցանիշները ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության:]</ref>։
Համաձայն տարածված տեսակետի՝ Երևանը հիմնադրել է [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] արքա [[Արգիշտի Ա]]-ն [[մ.թ.ա. 8-րդ դար|մ. թ. ա. 8-րդ դար]]ում Էրեբունի անվամբ<ref>[http://www.erebuni.am/index.php?option=com_content&view=article&id=1231&Itemid=682&lang=hy Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան. Էրեբունի քաղաքատեղի:]</ref><ref>[http://armenianhouse.org/avetisyan/yerevan.html Երևանը և նրա անվան պատմությունը:]</ref>: 2018 թվականին Երևանը դարձավ 2800 տարեկան։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսին են [[Թեյշեբաինի]]ն, [[Շենգավիթ հնավայր|Շենգավիթը]], որոնք ունեն ավելի հին թվագրում: Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է [[Նոյ]]ի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը<ref>{{cite book | url=http://yhm.am/archives/335 | title=«ԵՐԵՎԱՆ» գիտական հոդվածների ժողովածու | author=Արմեն Պետրոսյան Հնագիտության, ազգագրության ինստիտուտ | year=2006 | location=Երևան}}</ref>: [[
== Պատմություն ==
Տող 73.
[[Պատկեր:Urartian Tablet03.jpg|մինի|Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին արձանագրության սեպագրի պատճեն]]
[[Պատկեր:Teishebaini Reconstruction 01.jpg|մինի|[[Թեյշեբաինի|Թեյշեբաինիի բերդը]]. վերականգնված տեսք]]
Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ Ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդան-1 քարայրն է ([[Երևանյան լիճ|Երևանյան լճի]] մոտ՝ [[Հրազդան (գետ)|Հրազդան]] գետի ձախ ափին, ներկայումս ԱՄՆ դեսպանատան տարածքում), որի
Հայ մատենագիրները՝ վկայակոչելով քաղաքացյին լեգենդը Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են [[Նոյյան տապան]]ի աստվածաշնչյան ավանդության հետ. իբրև երբ [[Նոյ]]ի տապանը կանգ է առել [[Արարատ]]ի գագաթին, Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը)։
Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է [[Էրեբունի ամրոց|Էրեբունի բերդաքաղաքի]] անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար [[Արգիշտի Ա]]-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի (երկրի) անունով։ Հայկական լեռնաշխարհից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը, հիշում են իրենց՝ արի ցեղին պատկանելու փաստը և գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին (հնդկական [[վեդաներ]], իրանական «[[Ավեստա]]», պարսից շահ [[Դարեհ Ա]] Աքեմենյանի [[Բեհիսթունի արձանագրություն]]){{Փաստ}}։ Երևանը կոչվել է նաև
{{Հիմնական հոդված|Երևան անվան ծագումը}}
[[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] անկումից հետո Երևանի շուրջ 1000-ամյա պատմության մասին հայ մատենագրական աղբյուրները լռում են։ Երևանը կրկին հիշատակվում է [[7-րդ դար]]ում՝ «Գիրք թղթոցի» մեջ։ Պատմիչ [[Սեբեոս]]ը վկայում է, որ արաբական արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ու այգեշատ քաղաք էր։
Տող 88.
=== Հիմնադրում ===
Վանի թագավորության քաղաք [[Էրեբունի ամրոց|Էրեբունին]] հիմնադրվել է [[մ.թ.ա. 782|մ. թ. ա. 782]] թվականին։
Ըստ [[Վան]]ում գտնված սեպագիր տարեգրության՝ Վանի թագավորության արքա [[Արգիշտի Ա]]-ն իր ղեկավարման 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը{{Փաստ}}։
19-րդ դարի վերջերին հնագետ Ալեքսեյ Իվանովսկին Նորքի բնակիչ Պ. Տեր-Ավետիքյանից ձեռք է բերել նրա բակում հայտնաբերված մի բազալտե սեպագիր արձանագրություն, որն էլ վերծանվում և հրատարակվում է Միխայիլ Նիկոլսկու կողմից<ref>{{Cite book|title=Клинообразная надпись из Ганли-тапа около Эривани // Древности восточные. — Вып. II.|last=Никольский|first=М.В.|publisher=Издательство Московского археологического общества|year=1894|isbn=|location=|pages=}}</ref>: Դրանում նշվում էր Արգիշտիի կողմից Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին, սակայն ամրոցի ստույգ վայրը մնում է գաղտնի։
[[1950]] թվականին մեկնարկած հնագիտական աշխատանքների ընթացքում [[Արին-Բերդ]] բլրի վրա գտնվել է Էրեբունու հիմնադրման առիթով կանգնեցված արձանագրությունը, ինչը վերջապես ապացուցում է Էրեբունի գտնվելու ստույգ վայրը։ Սալաքարի վրա գրված էր.
{{քաղվածք|Խալդի աստծո զորությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի՝ ի հզորություն [[Ուրարտու|Բիայնիլի]] երկրի և ի սարսափ թշնամի երկրների: Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր...|<ref>[http://www.armenianmonuments.org/hy/monument/Erebuniexcavation/1148 Էրեբունու պեղումները]</ref>}}
Արգիշտին
=== Աքեմենյան շրջան ===
[[Պատկեր:Hay pers.jpg|մինի|Պերսեպոլիսի բարձրաքանդակներ. հայի պատկերը|աջից]]
[[Աքեմենյան պետություն|Աքեմենյանների]] ({{lang-peo|Հախամանիշտիյա}}) կամ Արյաց Տերությունը ([[մ.թ.ա. 553|մ. թ. ա. 553]]–[[մ.թ.ա. 330|330]]) Հին Աշխարհի աշխարհակալ պետություններից էր։ Նրա տարածքը ընդգրկում էր երեք աշխարհամասերի՝ [[Ասիա]]յի, մասամբ՝ [[Եվրոպա]]յի և [[Աֆրիկա]]յի մի շարք երկրներ։
[[Հայաստան]]ն այս պետության մեջ մտնում էր որպես [[Երվանդունյաց սատրապություն|13-րդ սատրապություն]]: Հետագայում այն բաժանվում է 2՝ հյուսիսային ու հարավային հատվածների, համապատասխանաբար [[Էրեբունի]] և [[Վան]] կենտրոններով։ Այսպիսով՝ Էրեբունին կրկին դառնում է վարչաքաղաքական կենտրոն։ Բերդում գտնվել են միլեթական մետաղադրամներ՝ հատած [[մ.թ.ա. 478|մ. թ. ա. 478]] թվականին, ինչը վկայում է այստեղ կատարված միջազգային առևտրի մասին։ Հավանաբար այդ ժամանակ էլ հայերեն Էրեբունին սկսեցին արտասանել Էրեվունի<ref name="iranica">[http://www.iranicaonline.org/articles/erevan-1 Երևանի մասին իրանական հանրագիտարանում]</ref>: [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] արշավանքներից հետո [[Հայաստան]]ը վերականգնում է իր [[Երվանդունիների թագավորություն|անկախությունը]], և պետության կենտրոնը վերջնականապես տեղափոխվում է [[Արարատյան դաշտ]]:
Տող 103 ⟶ 109՝
[[Մ.թ.ա. 330|Մ. թ. ա. 330]] թվականին վերականգնվում է հայոց անկախ պետականությունը։ Դեռ [[6-րդ դար]]ում հիմնված [[Երվանդունիներ]]ի թագավորական տոհմը ([[մ.թ.ա. 580|մ. թ. ա. 580]]–[[201]]) վերստին բազմում է հայոց գահին։ Նրան փոխարինելու է գալիս [[Արտաշեսյաններ]]ի դինաստիան ([[մ.թ.ա. 190|մ. թ. ա. 190]]–[[1]])։ Հայ թագավորները հրաժարվում են պարսկական նախկին վարչական կենտրոններ [[Վան]]ից ու Էրեբունուց։ Հայոց պետության կենտրոնը տեղափոխվում է [[Արարատյան դաշտ]]: Էրեբունուց ոչ հեռու կառուցվում են մայրաքաղաքներ [[Արմավիր]]ը, [[Երվանդաշատ]]ը, [[Արտաշատ]]ը, իսկ [[Արշակունիներ]]ի հարստության ([[66]]–[[428]]) ժամանակ՝ [[Վաղարշապատ]]ը և [[Դվին]]ը: Էրեբունին վերջնականապես զրկվում է վարչաքաղաքական կենտրոնի կարգավիճակից։
Հայոց թագավորության շրջանում
[[5-րդ դար]]ում կառուցվել է երևանյան ամենահին եկեղեցիներից մեկը՝ [[Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)|Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին]], որը քանդվել է [[1931]] թվականին<ref name="iranica" />: Եկեղեցու քանդման ընթացքում հայտնաբերվել է ավելի վաղ՝ հելենիստական շրջանի մշակութային շերտ։ 5-7 դարերի գերեզմաներ է հայտնաբերել նաև [[Կարո Ղաֆադարյան|Կարո Ղաֆադարյանը]] Երևանի [[Կոզեռնի գերեզմանատուն|Կոզեռնի գերեզմանատան]] քանդման ընթացքում։ Այսպիսով վաղ միջնադարյան շրջանում Երևանը իր ներկայիս վայրում եղել է արդեն կազմավորված բնակավայր՝ քրիստոնեա՝ ենթադրվում է, որ հայ բնակչությամբ։
=== Արաբական շրջան ===
[[Պատկեր:Saint Peter and Paul Church, Yerevan.jpg|մինի|աջից|[[Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)|Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին]], 5-րդ դար]]
[[7-րդ դար]]ում [[Արաբական թերակղզի|Արաբական թերակղզում]] ստեղծվում է [[Արաբական խալիֆայություն]]ը: Այն հիմնվում է արաբների ընդունած նոր կրոնի՝ [[իսլամ]]ի շնորհիվ, և արագորեն դառնում աշխարհի՝ մինչ այդ եղած պետություններից ամենախոշորն ու զարգացածը։
Այս շրջանին է պատկանում Երևան անվան առաջին հստակ մեջբերումը տարեգիրների կողմից. [[647]] թվականին արաբական բանակը ներխուժում է տարածաշրջան ու, ըստ Սեբեոսի հայտնի արձանագրության, երկու անգամ պաշարում է Երևանի բերդը ու չի կարողանում այն գրավել<ref>{{Cite web|url=http://www.ysu.am/files/01A_Yeghiazaryan-1526558958-.pdf|title=Երևանի հիշատակությունը 7-րդ դարի առաջին կեսին|last=Եղիազարյան|first=Արման|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>.<blockquote>''Եւ եկին ժողովեցան ի Հէրեւան, եւ մարտեան ընդ բերդին, եւ ոչ կարացին առնուլ։''</blockquote>Այդ ու ամենայնիվ այս արձանագրության շուրջ առկա են բազմաթիվ տարակարծություններ, թե արդյոք սա նույն Երևանն է, ինչ ներկայիս ՀՀ մայրաքաղաքը։ Սակայն գերակշռող կարծիքները հակված են ընդունել, որ գործ ունենք Երևանի հետ ու որ այդ օրերին փաստորեն Երևանում կար բերդ, ինչն իր հերթին խոսում է այն մասին, որ Երևանը տարածաշրջանում եղել է նշանակալի միավոր։ Հարցը, թե արդյոք սա նույն բերդն է եղել, ինչ 16-րդ դարում Իսմայիլ շահի կողմից կառուցված բերդը, մնում է բաց։
[[658]] թվականին [[արաբներ]]ը գրավում են Երևանը<ref>[http://armenianow.com/pdf/yerevan.pdf «Yerevan» ArmeniaNow.com, 2007, p. 7. Consulté le 21 mars 2008]</ref>: Իսկ [[850]] թվականին Հայոց իշխան, ապագա թագավոր [[Աշոտ Ա|Աշոտ Բագրատունին]] ազատագրում է Երևանը [[Դվին]]ի ամիրայի զորքերից և միացնում իր կալվածքներին։ Այդ ժամանակ էլ կառուցվում է Երևանի նոր բերդը՝ [[Հրազդան գետ]]ի ափին։ Երևանը սկսում է զարգանալ որպես հայկական միջնադարյան քաղաք։
=== Թյուրքական ցեղերի շրջան ===
|