«Կաթոլիկություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ջնջվեց: {{Արևմտահայերեն|Կաթոլիկութիւն}}
Տող 6.
 
== Պապության պատմություն ==
Հռոմի կաթոլիկ եկեղեցու գլուխը [[Հռոմի պապ]]ն է, որի նստավայրը՝ [[Վատիկան]]ը, 1929 թվականին ճանաչվել է որպես առանձին պետություն։ VIII8-րդ դ.դարում կազմավորված Պապական մարզը մինչև 962 թվականը գտնվել է ֆրանսիական Կարոլինգների թագավորության, այնուհետև՝ Հռոմեական սրբազան կայսրության կազմում։ XI դ. Կաթոլիկ եկեղեցին ընդարձակում և ամրապնդում է իր դիրքերը, Հռոմի աթոռն իրեն է ենթարկում Արևմուտքի բոլոր եկեղեցիները՝ հաստատելով Հռոմի պապի բացարձակ գերիշխանությունն ու հեղինակությունը հավատի և կրոնաեկեղեցական հարցերում, վճռորոշ դերակատարությունը քաղաքական խնդիրներում։ XIII դ. Պապական մարզը դառնում է անկախ, իսկ 1274 թվականին պաշտոնապես ճանաչվում [[ինքնիշխան պետություն]]։ Ֆրանսիական թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկը պապի աթոռանիստը Հռոմից տեղափոխում է [[Ավինյոն]] (1309–77)։ Այդ շրջանը պատմության մեջ հայտնի է պապերի «Ավինյոնյան գերություն» անունով։
Հռոմի կաթոլիկ եկեղեցին, ձգտելով տիրանալ Սուրբ Հողին, XI–XIII դդ. նախաձեռնում է Խաչակրաց արշավանքներ, ստեղծում ասպետական օրդեններ (Հիվանդախնամների կամ Հյուրընկալների, Տաճարականների, Տևտոնական և այլն), կրոնական միաբանություններ (Ճիզվիտական, Դոմինիկյան, Ֆրանցիսկյան, Կարմելյան և այլն), Կաթոլիկ եկեղեցու հակառակորդներին, հերետիկոսներին, ազատամիտներին դարձի բերելու իսկ չուղղվողներին պատժելու համար XIII դ. ստեղծվում է [[ինկվիզիցիա]]ն (հավատաքննությունը), որը հետագայում պայքար է մղում բողոքականության դեմ։