«Դմիտրի Մալիկով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Երաժիշտ
| բնօրինակ_անուն =Дми́трий Ю́рьевич Ма́ликов
}}
'''Դմիտրի Յուրևիչ Մալիկով''' ({{lang-ru|Дми́трий Ю́рьевич Ма́ликов}}, ծնվ.՝ [[29 հունվարի]], [[1970]], [[Մոսկվա]], [[ԽՍՀՄ]]), ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ, դերասան, պրոդյուսեր և հեռուստահաղորդավար։ [[Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ]] (2010)<ref name="643-2010">[http://graph.document.kremlin.ru/page.aspx?1;1284216 Награждён указом президента России № N 643 от 25.05.2010]</ref>:
 
== Կենսագրություն ==
Դմիտրի Մալիկովը ծնվել է 1970 թվականի հունվարի 29-ին Մոսկվայում։ Մանկությունն անցել է Մոսկվայի Կրասնոսելսկի շրջանում։ 5 տարեկան հասակից զբաղվել է երաժշտությանմբ. հաճախել է դաշնամուրի դասերի։ Դմիտրի Մալիկովն ավարտել է երաժշտական դպրոց, [[1985]]-[[1989]] թվականներին սովորել է [[Մոսկվայի կոնսերվատորիա]]յին կից երաժշտական ուսումնարանում, [[1994 թվական]]ին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան (դաշնամուրի և կոմպոզիցիայի դասարան)։ Ստեղծագործական գործունեությունն սկսել է դեռևս 15 տարեկանում. գրել է երեք երգ՝ «Солнечный город», «Я пишу картину» և «Дом на облаке», որը կատարել է [[Լարիսա Դոլինա]]ն: Հաջողության է հասել [[1988 թվական]]ին «Лунный сон», «Ты моей никогда не будешь» և «До завтра» երգերի շնորհիվ, որոնք սիրվեցին հանդիսատեսի կողմից և ընդգրկվեցին տարբեր հիթ-շքերթներում։ «Московский Комсомолец» թերթի «Звуковая дорожка» բաժնի վարկածով՝ 1988 թվականին Դմիտրի Մալիկովը ճանաչվում է «Տարվա հայտնություն», իսկ [[1989]] և [[1990]] թվականներին ճանաչվում է «Տարվա երգիչ»: 1990 թվականի նոյեմբերին 20-ամյա երգիչն իր առաջին մենահամերգներն է տվել «Օլիմպիական» մարզահամերգային համալիրում։
 
[[1992 թվական]]ին ռեժիսոր Ալեքսանդր Պրոշկինի «''Տեսնել Փարիզն ու մեռնել''» ֆիլմում կատարել է տղամարդու գլխավոր դերը։
 
Էստրադային երգչի կարիերային զուգահեռ Մալիկովն զբաղվում է նաև դասական երաժշտությամբ։ [[1997 թվական]]ին [[Շտուտգարտ]]ում (Գերմանիա) տեղի ունեցան Մալիկովի դաշնամուրային համերգները և թողարկվեց առաջին գործիքային ալբոմը՝ «Страх полёта»: Ալբոմի երգերը հնչում են վավերագրական ֆիլմերում ու ռուսական հեռուստատեսության հաղորդումներում։ Որպես դաշնակահար՝ Մալիկովը ելույթներ է ունեցել «Մոսկվայի վիրտուոզներ» ({{lang-ru|«Виртуозы Москвы»}}, [[Վլադիմիր Սպիվակով]]ի ղեկավարությամբ), «Մոսկվայի մենակատարներ» {{lang-ru|(«Солисты Москвы»}}, Յուրի Բաշմետի ղեկավարությամբ), «Музыка Вива» (Ալեքսանդր Ռուդինի ղեկավարությամբ) սիմֆոնիկ նվագախմբերի, Կոնստանտին Կրեմեցի և այլ նվագախմբերի հետ։
 
2007 թվականին Դմիտրի Մալիկովն իրականացրեց «PIANOMANIЯ» նախագիծը. նրանում համադրված էին ռուս դասական երաժշտության ավանդույթները, էթնիկական մոտիվներ ու ժամանակակից գործիքավորում։ Շոուն, որ բեմադրվել էր ռեժիսոր Դմիտրի Չերնյակովի մասնակցությամբ, Մոսկվայում ներկայացվել է երկու անգամ՝ 2007 թվականի ապրիլին և դեկտեմբերին։
 
[[Պատկեր:Дмитрий Маликов выступает на Казанском вокзале.jpeg|left|thumb|Դմիտրի Մալիկովը ելույթ է ունենում Մոսկվայում Կազանի կայարանի ուղևորների համար, 2013 թվականի ապրիլի 25]]
 
[[2010 թվական]]ի մարտին Մոսկվայի երաժշտության միջազգային տանը տեղի ունեցավ Դմիտրի Մալիկովի դաշնամուրային մենահամերգը։ Իսկ 2010 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայում ներկայացվեց դասական երաժշտության Symphonic Mania շոուն։ Նախագծին մասնակցում էին նաև ռուսական երաժշտական կոլեկտիվներ, որոնց թվում էին Գեդիմինաս Տարանդայի Ռուսական կայսերական բալետը, սիմֆոնիկ նվագախումբը և «Նոր օպերա» թատրոնի նվագախումբը։ Ծրագրում ընդգրկված էին ռուս, խորհրդային և համաշխարհային դասականների ստեղծագործություններ։ Համերգներն անցկացվեցին «Ֆրանսիայում Ռուսաստանի տարվա և Ռուսաստանում Ֆրանսիայի տարվա» շրջանակներում։ Շրջագայության ընթացքում ավելի քան 45 համերգներ տրվեցին Ֆրանսիայի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ [[Փարիզ]]ում, [[Կանն]]ում, [[Լիլլ]]ում, [[Մարսել]]ում և [[Նանտ]]ում
 
Դմիտրի Մալիկովն զբաղվում է նաև պրոդյուսերական գործունեությամբ։ Նրա նախագծերից է PLAZMA խումբը։ Օգնել է սկսնակ երգչուհի Ելենա Եսենինային, ուզբեկ երգիչ Սարդոր Ռախիմխոնին։
 
[[2013 թվական]]ի [[հոկտեմբերի 15]]-ին Դմիտրի Մալիկովը թողարկել է իր տասնչորսերորդ ստուդիական ալբոմը՝ «25+», որով նա նշել է իր ստեղծագործական գործունեության 25-ամյակը։ Ձայնապնակը թողարկվել է ձայնասկավառակի հետ միասին «iTunes» ինտերներտ-խանութում, որտեղ «25+» ալբոմի հետ ներկայացվել է Դմիտրի Մալիկովի «Panacea» գործիքային ալբոմը՝ որպես բոնուս<ref>{{cite web|url=http://muz.ru/Store/NewsDetails.aspx?NewsId=127079|title=Вышел новый альбом Дмитрия Маликова — «25+»|publisher=Muz.ru|accessdate=նոյեմբերի 1, 2013}}</ref>:
 
Ներկայումս Դմիտրի Մալիկովը շարունակում է գրել երգեր ու գործիքային պիեսներ։ Համերգներ է տալիս որպես դաշնակահար, ելույթներ է ունենում սիմֆոնիկ նվագախմբերի հետ։
 
== Ընտանիք==
* Տատը՝ Վալենտինա Ֆեոկտիստովա (1913—2008)<ref>[http://www.shoowbiz.ru/news/16534.html Новости шоу-бизнеса, скандалы, светская хроника : У Димы Маликова умерла бабушка]</ref>
* Հայրը՝ Յուրի Մալիկով (ծնվել է [[1943]] թվականի [[հուլիսի 6]]-ին), երաժիշտ, կոմպոզիտոր, ВИА «Самоцветы» խմբի հիմնադիրն ու ղեկավարը<ref>[http://www.tataram.ru/article/1538/2/ Дмитрий Маликов на четверть татарин]</ref>,
* Մայրը՝ Լյուդմիլա Վյունկովա (ծնվել է՝ [[1945]] թվականի [[ապրիլի 2]]-ին)<ref name=autogenerated2 />, նախկին պարուհի, Մոսկվայի մյուզիք-հոլի մենակատար, 1984 թվականից մինչև 1990-ական թվականների սկիզբը եղել է «Самоцветы» խմբի մենակատար, իսկ ներկայումս Դմիտրի Մալիկովի համերգային կոլեկտիվի տնօրենն է<ref name=autogenerated2>[http://popsa.info/bio/016/016b-1.html Самоцветы — музыканты ансамбля]</ref>,
* Կրտսեր քույրը՝ Իննա Մալիկովա (ծնվել է [[1977]] թվականի [[հունվարի 1]]-ին), երգչուհի,
** Զարմիկ՝ Դմիտրի (ծնվել է [[1999]] թվականի [[հունվարի 26]]-ին)։
 
=== Անձնական կյանք ===
Դմիտրի Մալիկովն ապրել է երգչուհի Նատալյա Վետլիցկայայի (ծնվել է [[1964]] թվականին) հետ քաղաքացիական ամուսնությամբ։
 
Մալիկովն ամուսնացած է։ Կինը՝ Ելենան (ծնվել է [[1963]] թվականի [[փետրվարի 14]]-ին), ծնունդով Տուլայից է։ 1992 թվականից մինչ 2000 թվականն ապրել են քաղաքացիական ամուսնությամբ։ Դմիտրի Մալիկովը որդեգրել է Ելենայի դստերը՝ Օլգա Իզակսոնին (ծնվել է [[1985]] թվականի [[հուլիսի 2]]-ին<ref>[http://zvezdish.ucoz.ru/news/malikov_dmitrij_jurevich/2011-02-17-10 Маликов Дмитрий Юрьевич — 17 Февраля 2011 — Всё о звёздах]</ref>)։ Վերջինս լուսանկարիչ է։
 
Դմիտրի Մալիկովի ու Ելենայի դուստրը՝ Ստեֆանիա Մալիկովան (ծնվել է [[2000]] թվականի [[փետրվարի 13]]-ին), զբաղվում է պարով ու նկարչությամբ, նվագում է դաշնամուր, կիթառ, երգում է, ինչպես նաև իր ուժերն է փորձել որպես մոդել<ref>[http://hello.ru/articles/Malikovi.html Дмитрий и Стефания Маликовы: генеральная репетиция перед выступлением — HelloRussia.ru]</ref>:
 
== Սկավառակագրություն==