«Եկատերինյան պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ) - → ), , )- → ), , ) — → ) , oգտվելով ԱՎԲ
Տող 40.
}}
 
'''Եկատերինյան պալատ''' (նաև՝ '''Ցարսկոսելսկյան մեծ պալատ''', '''Եկատերինյան մեծ պալատ''', '''Մեծ պալատ'''<ref>{{Cite web|url=http://bse.sci-lib.com/particle002835.html|title=Большой дворец (г. Пушкин). Общий вид Иллюстрация|website=bse.sci-lib.com|accessdate=2020-07-29}}</ref>, '''Հին պալատ'''<ref>[http://tsarselo.ru/yenciklopedija-carskogo-sela/adresa/ekaterininskii-dvorec-1850---1862-i-monigetti-a-shtakenshneider.html#.Vkigk3bhDIU Екатерининский дворец, 1850—1862. И. Монигетти, А. Штакеншнейдер] // Екатерининский дворец. — сайт «Энциклопедия Царского Села», 2015 — проверено 15.11.2015</ref>)-, նախկին կայսերական պալատ, ռուսական երեք կայսրուհիների՝ [[Եկատերինա I|Եկատերինա I-ի]], [[Ելիզավետա Պետրովնա|Ելիզավետա Պետրովնայի]]յի և [[Եկատերինա II|Եկատերինա II-ի]] ամառային պաշտոնական նստավայր: Պալատը գտնվում է [[Սանկտ Պետերբուրգ|Սանկտ Պետերբուրգի]]ի կենտրոնից 26 կմ հարավ, նախկին Ցարսկոյե Սելոյում (այսօր` [[Պուշկին (քաղաք)|Պուշկին]] քաղաք):
 
Համարվում է Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ<ref>{{Cite web|url=http://opendata.mkrf.ru/opendata/7705851331-egrkn/#%7B%22version%22:%225ae10f85ce1c6c2f0e5d29af%22,%22tab%22:%22build_passport%22%7D|title=Сведения из Единого государственного реестра объектов культурного наследия (памятников истории и культуры) народов Российской Федерации|publisher=opendata.mkrf.ru|accessdate=2018-04-30|lang=ru}}</ref>, ներառված է «Պուշկին քաղաքի պալատա-պուրակային անսամբլը և նրա պատմական կենտրոնը» համալիրի մեջ , որն էլ համալրում է [[ՅՈՒՆԵՍԿՕ|ՅՈՒՆԵՍԿՕ-ի]] կողմից պահպանվող հուշարձանների ցանկը՝ որպես [[Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոն և նրա հետ կապված հուշարձանների խմբեր|«Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոն և հարակից հուշարձանների համալիր»]]<ref>[http://whc.unesco.org/en/list/540/multiple=1&unique_number=1958 540-006. The Palaces and Parks Ensembles of the Town of Pushkin (Tzarskoe Selo) Russian Federation, 1990] // Historic Centre of Saint Petersburg and Related Groups of Monuments. — World Heritage List. [[UNESCO]]</ref>:
 
Պալատը կառուցվել է 1717 թվականին Եկատերինա I կայսրուհու հրամանով, որի անունով էլ կոչվում է: XVIII դարի ընթացքում բազմիցս վերանորոգվել է և այժմյան տեսքով հանդիսանում է ուշ [[Բարոկկո|բարոկկոյիբարոկկո]]յի օրինակ: Խորհրդային շրջանում պալատում բացվել է թանգարան: [[Հայրենական մեծ պատերազմ|Հայրենական մեծ պատերազմի]]ի տարիներին պալատը խիստ վնասվել է: Նրա վերականգնումը տևել է երկար տարիներ և ընթացքի մեջ է: Վերականգնումը խիստ գիտական հիմքով իրականացվում է Լենինգրադի ռեստավրատորների դպրոցի կողմից:
 
== Պատմություն ==
Պալատի պատմության և ճարտարապետության մեջ իրենց արտացոլումն են գտել ոչ միայն պալատի վերապրած դարաշրջանների ճարտարապետական ուղղությունները, այլ նաև տվյալ ժամանակաշրջանի ռուսական տիրակալների անձնական հակումները: Պալատի կառուցումը սկսվել է 1717 թվականին գերմանացի ճարտարապետ [[Իոհան Ֆրիդրիխ Բրաունշտեյն|Յոհան Ֆրիդրիխ Բրաունշտեյնի]] գլխավորությամբ՝ որպես Եկատերինա I-ի ամառային նստավայր: 1724 թվականի օգոստոսին շինարարության ավարտի կապակցությամբ պալատում տոնակատարություն են կազմակերպում, որի ընթացքում «13 թնդանոթից երեք անգամ կրակ են արձակել»: Հանդիսությանը ներկա էր կայսրը: Առաջին նախագծով պալատը հիրենից ներկայացնում էր XVIII դարի սկսզբի ռուսական ճարտարապետությանը բնորոշ երկհարկանի ոչ մեծ շինություն՝ հոլանդական ոճով՝ «16 շքասրահներով»:
 
1743 թվականին նոր գահ բարձրացած Ելիզավետ Պետրովնան հանձնարարում է ռուս ճարտարապետ [[Միխայիլ Զեմցով|Միխայիլ Զեմցովին]]ին և [[Անդրեյ Վասիլևիչ Կվասովին]] ընդարձակել և կառուցապատել պալատը: Կվասովի հետ միաժամանկ հրավիրվում է նաև [[Սավվա Չևակինսկի|Սավվա Չևակինսկին]]ն, որն ըդարձակում է պալատը՝ գրեթե հասցնելով ներկայիս երկարությանը: Նրա նախագծով է իրականացվում եկեղեցու, Գահական դահլիճի ինտերիերը, բակային առանձնաշենքերը: Այդպիսով, Ելիզավետա Պետրովնայի օրոք պալատը ստանում է այժմյան տեսքն ու ոճը: 1752 թվականի մայիսին նա հանձնարարում է ճարտարապետ [[Վարֆոլոմեյ Ռաստրելլի|Վարֆոլոմեյ Ֆրանչեսկո Ռաստրելլիին]] կրկին վերակառուցել պալատը: Չորս տարի տևած վերակառուցողական և շինարարական հսկայածավալ աշխատանքից հետո հայտնվեց այժմյան պալատը՝ կատարված [[Ռուսական բարոկկո|Ռուսական բարոկկոյի]]յի ոճով: Ավելի քան 100 կգ ոսկի է ծախսվել ճակատային նոր հարդարանքների և տանիքի բազմաթիվ քանդակների ոսկեզօծման համար: Փառահեղ ճակատի առջև փռված էր ոչ պակաս վեհասքանչ «ճիշտ» զբոսայգին: 1756 թվականի հուլիսի 30-ին 325 մետրանոց պալատը ի ցույց դրվեց հիացած ռուս մեծատոհմիկներին և օտարերկրյա հյուրերին:
 
Ավանդաբար պալատը կապում են [[Եկատերինա II|Եկատերինա Մեծի]] անվան հետ, թեև կայսրուհին համարում էր այդ «հարած կրեմը» հնաոճ: Հանգուցյալ Ելիզավետա կայսրուհու կամքի համաձայն՝ Եկատերինան աառաջին հերթին կարգադրեց ոսկեզօծել զբոսայգու արձանները: Երբ դրանց մի մասը մշակեցին, Եկատերինան, իմանալով նրանց աշխատանքի արժեքը, հրամայեց դադարեցնել աշխատանքը: Իր հուշերում նա հանդիմանում է իր նախորդին շռայլությունը: Իր թագավորության ընթացքում նա վերակառուցում էր պալատը և զբոսայգին իր ճաշակով՝ դարձնելով ապրելու համար հարմար և համեստ:
Տող 82.
 
=== Լիոնյան դահլիճ ===
Լիոնյան դահլիճ- Եկատերինյան պալատի ամենահանդիսավոր սրահներից մեկը՝ կառուցված ճարտարապետ Չարլզ Կամերոնի նախագծով 1781-1783 թվականներին: Այդպես է կոչվում, քանի որ պատերը հարդարված են [[Լիոն|Լիոնում]]ում արտադրված մետաքսով: Վերջին անգամ Լիոնյան դահլիճը բացվել է 1941 թվականի հունիսի 22-ին:
 
2019 թվականի հունիսի 6-ից, մոտ 80 տարի անց, սրահը կրկին բաց է այցելուների առջև:
Տող 92.
== Պատկերասրահ ==
<gallery class="center">
Պատկեր:2002-11-15 071b Puschkin Bernsteinzimmer.jpg|[[Սաթե սենյակ|Սաթե սենյակ]]
Պատկեր:Catherine Palace in Tsarskoe Selo 02.jpg|Հարավային կողմը՝ Ռոմանովների տան կայսերական դրոշով
Պատկեր:Большой-Екатерининский-дворец.jpg|Կողմնային թևը և Քրիստոսի Հարության եկեղեցին