«Վիկտոր Համբարձումյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ ավելացվեց Կատեգորիա:Խորհրդային ֆիզիկոսներ (CatCompleter via ru:Category:Физики СССР) ՀոթՔաթ գործիքով |
No edit summary |
||
Տող 6.
== Կենսագրություն ==
[[Պատկեր:Viktor Hambardzumyan's Father and Grandfather.jpg|ձախից|մինի|Վիկտոր Համբարձումյանի հայրն ու պապը]]
[[Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ|Վիկտոր]] Համբարձումյանը ծնվել է [[Թիֆլիս]]ում, [[1908]] թվականի [[սեպտեմբերի 18]]-ին։ Հայրը՝ [[Համազասպ Համբարձումյան]]ը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը<ref name="NAS">Ակադեմիկոս Վ․ Հ․ Համբարձումյան, Կյանքի դրվագներ, ՀՀ ԳԱԱ, Երևան, 2003, ISBN 99930-78-14-X, «Համազասպ Համբարձումյանի հուշերից», էջ 84-91։</ref>։ Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվում մաթեմատիկայի և աստղագիտության նկատմամբ նրա հակումները։ Այդ տարիներին արդեն հրապարակային դասախոսություններ է կարդում ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների վերաբերյալ։ 1924 թվականի մարտին 15-ամյա Համբարձումյանը Երևանի պետական համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների և աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ, որն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ<ref name="NAS" />։ Մի քանի ամիս անց նույն դասախոսությունը կրկնում է Թիֆլիսում<ref name="NAS" />։
1924 թվականին Վիկտորն ընդունվում է [[Պետերբուրգ|Լենինգրադի]] մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը։ Մեկ տարի անց տեղափոխվում է Լենինգրադի պետական համալսարան։ [[1926]] թվականին, տակավին ուսանող, նա հրատարակում է իր առաջին գիտական հոդվածը՝ նվիրված արեգակնային ջահերին։ Ուսանողական տարիներին տպագրում է ավելի քան 15 հոդված։ Համալսարանն ավարտելուց հետո, 1928-1931 թվականներին Վ.Համբարձումյանն ուսանել է Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրայում՝ ակադեմիկոս Ա․ Բելոպորսկու ղեկավարությամբ։ 1934 թվականին Լենինգրադի համալսարանում չորս տարի աշխատելուց հետո, Համբարձումյանը հիմնադրում և ղեկավարում է [[ԽՍՀՄ]] առաջին [[աստղաֆիզիկա]]յի ամբիոնը։
|