«Կլաուդիո Արաու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
'''Կլաուդիո Արրաու''' (ամբողջական անունը՝ ''Կլաուդիո Արրաու Լեոն'' ({{ԱԾ}})), չիլիացի դաշնակահար։
 
== == Կենսագրություն == ==
 
Կլաուդիո Արրաուն առաջին անգամ ելույթ է ունեցել [[Սանտյագո|Սանտյագոում]]՝ հինգ տարեկան հասակում, այնուհետև երկու տարի սովորել է Պաուլի մոտ, որից հետո [[Չիլի|Չիլիի]] կառավարության աջակցությամբ ուղարկվել է [[Բեռլին]]՝ Շտերնի անվան կոնսերվատորիայում սովորելու համար։ Էդվին Ֆիշերը՝ եվրոպական դաշնամուրի պատրիարքը, իր կյանքի մայրամուտին հիշել էր․ «Մի անգամ ինձ մոտ էր եկել մի պարոն, ով ցանկանում էր, որ ես լսեմ իր որդուն։ Ես հարցրեցի տղային, թե ինչ է մտադիր նվագել, իսկ նա պատասխանել էր․ «Իսկ ի՞նչ կուզես, որ նվագեմ, ես կարող եմ [[Բախ]] նվագել»։ Մի քանի րոպեի ընթացքում ես խորապես տպավորվել էի յոթ տարեկան տղայի բավականին բացառիկ տաղանդով։ Բայց այդ պահին ես ցանկություն չունեի նրան դասավանդելու և ուղարկեցի իմ ուսուցիչ՝ Մարտին Կրաուզի մոտ։ Ավելի ուշ՝ այս հրաշամանուկը դարձավ աշխարհի ամենահայտնի դաշնակահարներից մեկը»։ Արրաուն վեց տարի (1912–1918 թվականներ) սովորել է Մարտին Կրաուզի մոտ։ Նրա առաջին մենահամերգը [[Բեռլին|Բեռլինում]] տեղի է ունեցել 1914թ․, որին հաջորդել են հյուրախաղեր [[Գերմանիա|Գերմանիայում]] և [[Սկանդինավիա|Սկանդինավիայում]], իսկ 1918թ․՝ համերգային շրջագայություն ողջ [[Եվրոպա|Եվրոպայում]]։ Այդ ժամանակ Արրաուն հանդես է եկել Արթուր Նիկիշի, Ուիլեմ Մենգելբերգի, [[Վիլհելմ Ֆուրտվենգլեր|Վիլհելմ Ֆուրտվենգլերի]]ի և այլ նշանավոր [[Դիրիժոր|դիրիժորների]] ղեկավարած նվագախմբերի հետ։