«Ալքիմիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:JosephWright-Alchemist.jpg|thumb|250px|Ալքիմիկոսը [[փիլիսոփայական քար]]ը փնտրելիս ([[Ջոզեֆ Ռայթ]], 1771)]]
'''Ալքիմիա''' ({{lang-lat|alchimia, alchymia}}, որը ծագում է՝ {{lang-ar|خيمياء}} al-kîmîa), նախագիտական [[քիմիա]]ն էր, որը ձևավորվել էր III–IV դարերում [[Եգիպտոսում]]: Այն միջնադարյան [[մշակույթ]]ի յուրահատուկ շերտ է: Երբ քիմիան դրվեց գիտական հիմքերի վրա, ալքիմիան սկսեցին անվանել հասարակ [[մետաղ]]ներից ազնիվ մետաղներ ([[ոսկի]], [[արծաթ]]) ստանալու կեղծ արհեստ, որովհետև ալքիմիկոսները բոլոր մետաղները դիտում էին որպես ծծմբի ու [[սնդիկ]]ի միացություն: Ալքիմիկոսներն ունեին հատուկ ծածկագրեր, որոնցից շատերը մինչև այսօր էլ վերծանված չեն: Ոսկին ծածկագրված էր [[արև]]ի, արծաթը՝ [[լուսին|լուսնի]], իսկ մյուս հայտնի հինգ մետաղները՝ այն ժամանակ հայտնի մոլորակների նշաններով: Ալքիմիկոսների ուսումնասիրությունները նպաստեցին քիմիայի՝ որպես գիտության ձևավորմանն ու զարգացմանը. ստացվեցին բազմաթիվ նոր նյութեր, զարգացան մետաղաձուլությունը, ապակեգործությունը, խեցեգործությունը, ներկերի, թղթի, օճառի, [[ըմպելիք|ոգելից խմիչքների]] արտադրությունները: Քաղաքների աճը և վարակիչ հիվանդությունների տարածումը հանգեցրին բժշկական քիմիայի՝ յատրոքիմիայի ստեղծմանը: Գիտական քիմիայի ձևավորման սկիզբը համարվում է XVII դարի 2-րդ կեսը, երբ անգլիացի գիտնական Ռ. Բոյլը տվեց քիմիական տարր հասկացության առաջին գիտական սահմանումը:
 
 
Միջնադարյան ալքիմիայի հիմնական նպատակներից էր մետաղները «ազնվացնող» նյութերի հայտնագործումը: Հիմնականում փնտրվում էին երկու նյութ՝ «սպիտակ առյուծ» եւ «[[փիլիսոփայական քար]]» խորհրդավոր անվանումներով: «Սպիտակ առյուծը» հասրակ մետաղները պետք է վերածեր արծաթի: Առավել կարևոր էր «փիլիսոփայական քարի» պատրաստումը, որը պետք է օժտված լիներ յուրահատուկ հատկությամբ. այն է` վերածել հասարակ մետաղները ոսկու: Այն անվանում էին նաև կյանքի [[համադարման]] և կյանքի էլիքսիր: Բացի այդ այն հանդիսանում էր հատուկ դեղորայք, որի լուծույթի ոսկե ըմպելիքի նույնիսկ շատ փոքր զանգվածների ընդունումը կնպաստեր զանազան հիվանդությունների բուժմանը, երիտասարդեցմանը, կյանքի տևողության երկարեցմանը:
 
== Ալքիմիան միջնադարյան Հայաստանում ==
 
==Ալքիմիան միջնադարյան Հայաստանում==
Քիմիական երևույթների գիտակցված օգտագործման մասին առաջին տեղեկությունները վերաբերում են [[Հայաստան]]ի, [[Միջագետք]]ի, Եգիպտոսի և [[Չինաստան]]ի տարածքներին: Հայաստանի տարածքում մետաղներ ու համաձուլվածքներ ստացվել և Միջագետք, [[Ասորեստան]] ու այլուր արտահանվել են դեռևս մ.թ.ա. IV հազարամյակում: Ենթադրվում է, որ հանքային երկաթն առաջինն օգտագործվել է Հայաստանում մ.թ.ա. XV դարում: Խաղողահյութի [[սպիրտ]]ային ու կաթնաթթվային խմորումները, քացախի, [[գինի|գինու]] և գարեջրի ստացումը հայերին հայտնի են եղել դեռևս մ.թ.ա. VIII դարից:
 
 
[[Հովհաննես Երզնկացի]]ն իր «Վասն նյութի ու տեսակի» (1283թ.) աշխատության մեջ զանազան տեղեկություններ է հայտնում աղերի, հանքերի, թթուների, գազերի միացման կամ տարազատման ժամանակ առաջացող նոր նյութերի վերաբերյալ: Նա գտնում է, որ բնության հիմքում ընկած նյութը հավիտենական է, այն կարող է փոխել իր որակը, վերածվել այլ նյութի, բայց երբեք չի ոչնչանում: [[Մատենադարան]]ի ձեռագրերում առանձնանում են նաև [[Մատենադարանի ձեռագրերը քիմիայի մասին|ալքիմիային վերաբերող այլ հայալեզու աշխատություններ]], օրինակ՝ անանուն հեղինակների «Խրատք ոսկվո հալելու» (16-րդ դ.) և «Դեղաբուսակ» խորագրերը կրող երկերը:
 
 
Միջնադարյան Հայաստանում քիմիական գիտելիքների բարձր մակարդակի մասին է վկայում ոչ միայն ոսկի, արծաթ, [[պղինձ]], այլև մալաքիտ, անուշադր, պաղլեղներ, [[որդան կարմիր]], աղաղանյութեր, օծանելիք արտահանելու փաստը: Հայ ալքիմիկոսները զբաղվել են ներկերի, թանաքների, ջնարակների, սոսինձների, դեղանյութերի պատրաստմամբ: Ալքիմիական այլալեզու ձեռագրերում հաճախ հանդիպում են հայկական կավ, հայկական աղ, հայկական ձու և այլ արտահայտություններ: Նյութերի հետ միաժամանակ Արևելքի և Արևմուտքի երկրներ են փոխանցվել նաև ալքիմիական գիտելիքներ: Ըստ ռուս ակադեմիկոս Ն. Ֆիգուրովսկու՝ քիմիական գիտելիքները Ռուսաստան են անցել մասամբ Հայաստանից:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ալքիմիա» էջից