Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:JosephWright-Alchemist.jpg|thumb|250px|Ալքիմիկոսը [[փիլիսոփայական քար]]ը փնտրելիս ([[Ջոզեֆ Ռայթ]], 1771)]]
''Ալքիմիան'' (հայերենին է անցել {{lang-ru|Алхимия}}, որն իր հերթին {{lang-lat|alchimia, alchymia}}, իրորը ծագում հերթին՝է՝ {{lang-ar|خيمياء}} al-kîmîa) նախագիտական [[քիմիա]]ն էր, որը ձևավորվել էր III–IV դարերում [[Եգիպտոսում]]: Այն միջնադարյան [[մշակույթ]]ի յուրահատուկ շերտ է: Երբ քիմիան դրվեց գիտական հիմքերի վրա, ալքիմիան սկսեցին անվանել հասարակ [[մետաղ]]ներից ազնիվ մետաղներ ([[ոսկի]], [[արծաթ]]) ստանալու կեղծ արհեստ, որովհետև ալքիմիկոսները բոլոր մետաղները դիտում էին որպես ծծմբի ու [[սնդիկ]]ի միացություն: Ալքիմիկոսներն ունեին հատուկ ծածկագրեր, որոնցից շատերը մինչև այսօր էլ վերծանված չեն: Ոսկին ծածկագրված էր [[արև]]ի, արծաթը՝ [[լուսին|լուսնի]], իսկ մյուս հայտնի հինգ մետաղները՝ այն ժամանակ հայտնի մոլորակների նշաններով: Ալքիմիկոսների ուսումնասիրությունները նպաստեցին քիմիայի՝ որպես գիտության ձևավորմանն ու զարգացմանը. ստացվեցին բազմաթիվ նոր նյութեր, զարգացան մետաղաձուլությունը, ապակեգործությունը, խեցեգործությունը, ներկերի, թղթի, օճառի, [[ըմպելիք|ոգելից խմիչքների]] արտադրությունները: Քաղաքների աճը և վարակիչ հիվանդությունների տարածումը հանգեցրին բժշկական քիմիայի՝ յատրոքիմիայի ստեղծմանը: Գիտական քիմիայի ձևավորման սկիզբը համարվում է XVII դարի 2-րդ կեսը, երբ անգլիացի գիտնական Ռ. Բոյլը տվեց քիմիական տարր հասկացության առաջին գիտական սահմանումը:
 
 
55 447

edits