«Էդվարդ Ուիլյամ Լեյն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
Տող 1.
{{Տեղեկաքարտ գրող}}
'''Էդվարդ Ուիլյամ Լեյն''' ({{lang-en|Edward William Lane}}, {{ԱԾ}}), բրիտանացի արևելագետ, թարգմանիչ, ճանապարհորդ։ Հայտնի է «[[Հազար ու մի գիշեր]]» հեքիաթների իր թարգմանությամբ, որոնք համապատասխանեցրել է «վիկտորիանական բարոյախոսությանը»<ref>''Մարգարետ Բալդ, Ալեքսեյ Եվստրանով, Նիկոլայ Կարոլիդես, Դոն Բ. Սոուվա'' 100 արգելված գիրք. Համաշխարհային գրականության գրաքննչական պատմություն. - գիրք. 2. -հր. 2004. -էջ 360.</ref>։ [[Կահիրե]]ում հայտնի էր Մանսուր-էֆենդի անվամբ։
 
== Կենսագրություն ==
[[1825]] թվականին առողջությունը բարելավելու նպատակով [[Եգիպտոս]] կատարած ուղևորությունը նշանավորվեց ակնառու գիտնականի կարիերայի մեկնարկով։ Երեք տարվա ընթացքում կազմեց Եգիպտոսի մանրամասն նկարագիրը, որն իր մեջ ներառում էր ավելի քան 100 նկար։
 
1833-1835 և 1842-1849 թվականներին կայացած հաջորդ երկու ուղևորությունների ժամանակ, նա հավաքեց նյութեր իր աշխարհահռչակ «Ժամանակակից [[եգիպտացիներ]]ի բարքերն ու սովորույթները» («Account of Manners and Customs of the Modern Egyptians», 1836) աշխատության, «Հազար ու մի գիշերներ» («Arabian Nights», 1838-1840) թարգմանության, ինչպես նաև անգլո-արաբական բառարանի («An Arabic-English Lexicon», 1863—1896) համար։ Աշխատանքը, որը նա դիտարկում էր որպես ծրագրային՝ «Եգիպտոսի նկարագիրը» («Description of Egypt»), հրատարակվեց միայն [[2000]] թվականին։
[[File:Men of the Middle and Higher Classes. (1836) - TIMEA.jpg|thumb|Լեյնը՝պասկերված միջնադարյան արաբի հագուստով]]
 
== Հետաքրքիր փաստեր ==
Լեյնի ստեղծագործությունների ընթերցողները առանձնահատուկ հետաքրքրություն էին ցուցաբերում [[արաբ]] կանանց կյանքի նկատմամբ։ 19-րդ դարը արևելագիտության դար էր, և արևելյան գրականության և նկարչության մեծ մասը հաջողությամբ շահագործում էին «արևելյան գեղեցկուհու» խորհրդավոր և հրապուրիչ կերպարը: Քանի որ Լեյնը տղամարդ էր, նա հնարավորություն չուներ անձամբ տեղեկություններ հավաքել եգիպտացի կանանց կյանքի մասին։ Նրանց կենցաղի մասին որոշ մանրամասներ իմացել է Կահիրեի [[մահմեդական]] ընկերների պատմածներից: Այնուամենայնիվ, հետազոտողը չի հուսահատվել և դիմել է իր քրոջ՝ Սոֆյա Լեյն Փուլի օգնությանը, որը նույնպես արևելագետ էր։ Քույրը կարող էր այցելել բարձրաստիճան պաշտոնյաների [[հարեմ]]ները և կանանց բաղնիքները ու այդ ամենը պատմել եղբորը: «Անգլիացին Եգիպտոսում. Նամակներ Կահիրեից» գիրքը (1844) դարձել է համատեղ հետախուության արդյունք, որի տեքստը պատկանում է Էդվարդ Լեյնին, սակայն գիրքը գրվել է Սոֆիայի անունից:
 
1840 թվականինին Լեյնը ամուսնացել է հույն-եգիպտական ծագում ունեցող Նաֆիսա անունով մի ստրուկ աղջկա հետ, որին նրան նվիրել էին 8 տարեկանում, և որի կրթությամբ Լեյնը զբաղվել է անձամբ: Էդվարդ Լեյնը անգլիացի նկարիչ Թոմաս Գայնսբորոյի զարմիկն էր մայրական կողմից<ref>{{Cite web|url=https://www.livelib.ru/author/516871-edvard-lejn|title=Эдвард Лэйн|website=www.livelib.ru|accessdate=2020-08-03}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Գրականություն ==
* Fück J. Die arabischen Studien in Europe. — Leipzig, 1955. — S. 168, 193.
 
== Արտաքին հղումներ ==
* {{ВТ-ЭСБЕ|Лен, Эдвард Вильям}}
* [http://victoriaregina.ru/?page=3&a=9 Էդվարդ Ուիլյամ Լեյն]
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Անգլիացի արևելագետներ]]
[[Կատեգորիա:19-րդ դարի թարգմանիչներ]]
[[Կատեգորիա:Անգլիացի թարգմանիչներ]]
[[Կատեգորիա:19-րդ դարի անգլիացի գրողներ]]