«Հովհաննես Թումանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Գրքերի մատենագիտություն: Ծանոթագրությունը խմբագրվել է ProveIt-ով
Պիտակ՝ ProveIt խմբագրում
No edit summary
Տող 323.
 
== Մահ ==
[[Պատկեր:Hovhannes Tumanyan funeral.png|մինի|Հովհաննես Թումանյանի թաղման արարողությունը]]
[[1922]] թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգալ է տալիս։ Թումանյանին տեղափոխում են [[Մոսկվա]]յի հիվանդանոցներից մեկը, սակայն [[1923]] թվականի [[մարտի 23]]-ին երեկոյան 9-ին<ref>{{Cite web|url=https://www.facebook.com/hovik.charkhchyan/posts/2190919717610015|title=Hovik Charkhchyan|website=www.facebook.com|language=hy|accessdate=2019-08-05}}</ref>՝ 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։ Դիահերձումը իրականացվել է Մոսկվայում, որտեղ նրա որդի Արեգը խնդրել է իրեն տրամադրել հոր սիրտը ու տարել այն հայրենի գյուղը։<blockquote>''Ես մի քայլ արեցի... ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի...''</blockquote>