«Ռոբ Վան Դամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 24.
'''Ռոբերտ Ալեքսանդր Սատկովսկի''' ({{lang-en|''Robert Alexander Szatkowski''}}, ծնվ.` [[դեկտեմբերի 18]], [[1970]]), առավել հայտնի '''Ռոբ Վան Դամ''' (''Rob Van Dam'') ռինգային անվամբ, ամերիկացի [[պրոֆեսիոնալ ըմբշամարտ]]իկ (ռեստլեր) և կինոդերասան։
 
Առավել լայն ճանաչման է արժանացել «[[Extreme Championship Wrestling]]» (ECW) «[[WWE|World Wrestling Federation/World Wrestling Entertainment]]» («WWF», այժմ՝ «WWE»), ինչպես նաև «[[Total Nonstop Action Wrestling]]» (TNA) կազմակերպություններում ելույթներ ունենալու տարիներին՝ ընդհանուր առմամբ նվաճելով 21 չեմպիոնական տիտղոս։ Հանդիսանում է միակ մարզիկը ռեստլինգի արդյունաբերությունում, ով հնարավորություն է ունեցել նվաճել թե՛ [[WWE աշխարհի ծանրքաշային չեմպիոնատ|WWE]], թե՛ [[ECW աշխարհի ծանրքաշային չեմպիոնատ|ECW]] և թե՛ [[TNA աշխարհի ծանրքաշային չեմպիոնատ|TNA աշխարհի ծանրքաշային տիտղոսներ]]ը։ Ծանրքաշային տիտղոսներից զատ, հինգ անգամ ճանաչվել է աշխարհի թիմային վարկածով չեմպիոն (երկու անգամ ECW, երկու անգամ [[WWE աշխարհի թիմային չեմպիոնատ|WWE աշխարհի]] և մեկ անգամ [[WWE թիմային չեմպիոնատ|WWE թիմային չեմպիոն]]), ինչպես նաև հինգ անգամ նվաճել է [[WWE միջմայրցամաքային չեմպիոնատ|WWE միջմայրցամաքային տիտղոս]]ը, եղել վերջին [[WWE հարդքոր չեմպիոնատ|WWE հարդքոր]] և [[WWE Եվրոպայի չեմպիոնատ|WWE եվրոպայի]] չեմպիոնը։ «TNA» կազմակերպությունում հանդես գալու տարիներին նաև մեկ անգամ հռչակվել է [[TNA X-դիվիզիոնի չեմպիոնատ|TNA իքս-դիվիզիոնի չեմպիոն]]։
 
[[2001]] թվականին գլխավորել է «Պրո ռեստլինգ իլուսթրեյթիդ» հանդեսի «500 լավագույն ռեստլերների» ցանկը։