«Մագելանի Փոքր Ամպ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր
No edit summary
Տող 46.
| հատկություններ = [[Ծիր Կաթին]]ի ամենապայծառ արբանյակն է
}}
'''Մագելանի Փոքր Ամպ''' ('''ՄՓԱ''', '''SMC''') [[գաճաճ գալակտիկա]], [[Ծիր Կաթին]]ի արբանյակը: Հանդիսանում է [[անկանոն գալակտիկա]], աստղագետները ենթադրում են, որ առաջ այն եղել է [[ձողիկով պարուրաձև գալակտիկա]], սակայն Ծիր Կաթինի ազդեցության տակ ցրվել է և կորցրել ձևը<ref>{{cite web |author= |url=http://coolcosmos.ipac.caltech.edu//cosmic_classroom/multiwavelength_astronomy/multiwavelength_museum/smc.html |title=Small Magellanic Cloud |publisher=NASA/[[Infrared Processing and Analysis Center|IPAC]] |access-date=2008-07-07}}</ref>: Գտնվում է մոտ 60 [[կիլո]][[պարսեկ]] հեռավորության վրա [[Տուկան]] համաստեղությունում և ունի 3° չափերով թույլ լուսարձակող ամպի տեսք: Պարունակում է 1,5 միլիարդ աստղեր: Մագելանի Փոքր Ամպը և [[Մագելանի Մեծ Ամպ]]ը շրջապատված են չեզոք [[Ջրածին|ջրածնից]] կազմված ընդհանուր թաղանթով, որը անվանում են [[Մագելանի Ամպեր|Մագելանի Համակարգհամակարգ]]:
 
Մագելանի Փոքր Ամպը անվանվել է ի պատիվ [[Պորտուգալիա|պորտուգալացի]] ծովագնաց [[Ֆեռնան Մագելան]]ի, որը դիտել է այս գալակտիկան [[1519]] թվականին շուրջերկյա ճանապարհորդության ժամանակ:
Տող 58.
[[Էդմոնդ Համիլտոն]]ի «[[Աստղային թագավորները]]» (1949) և «[[Վերադարձ աստղերին]]» (1970) վեպերում հիշատակվում է Հ’հառներ գերտելեպատների շատ ագրեսիվ ռասան, Մագելանի Փոքր Ամպի (բնիկների լեզվով՝ Ամամբարանի) բնակիչները, որոնք երկու անգամ փորձ են կատարել գրավել մեր Գալակտիկան, սակայն կանգնեցվել են Երկրի բնակչության կողմից: Վերջիններս կիրառել են գերզենք, որը ի վիճակի է ոչնչացնել նույնիսկ [[Տիեզերական տարածություն|տարածությունը]]: [[Սերգեյ Սուխինով]]ի «[[Աստղային գայլը]]» վեպերի շարքում ([[1998 թվականը գրականության մեջ|1998]]-[[2006 թվականը գրականության մեջ|2006]]), որը գրվել է Համիլտոնի ստեղծագործությունների մոտիվներով, նկարագրված է մեր Գալակտիկայի բնակիչների և Հ’հառների (Երրորդ ուժի) հակամարտության պատմության շարունակությունը, չնայած Համիլտոնի մոտ «Աստղային թագավորները» և «Աստղային գայլը» շարքը ոչ մի կապ չունեն:
 
[[Կուրտ Վոնեգութ]]ի բոլոր ֆանտաստիկ վեպերում, նույնիսկ եթե գործողությունները տեղի են ունենում Երկրի վրա և կապ չունեն [[Տիեզերական տարածություն|տիեզերքի]] հետ, անպայման հիշատկվում է Տրալֆամադոր [[մոլորակ]]ը, որը գտնվում է Մագելանի Փոքր Ամպում: Այն միտքը, որ Երկրի վրա տեղի ունեցող բոլոր իրադարձությունները այսպես թե այնպես կախված են Տրալֆամադորի բնակիչների [[կամք]]ից, կարմիր գծով անցնում է Վոնեգութի ամբողջ ֆանտաստիկայի միջով: [[Ստանիսլավ Լեմ]]ը իր [[«Մագելանի Ամպը»]] վեպում հիշատակում է այս գալակտիկան:
 
== Ծանոթագրություններ ==