«Ընտանեկան բռնություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Ընտանեկան բռնությունը որպես գենդերային հիմնախնդիր: Ծանոթագրությունը խմբագրվել է ProveIt-ով
Պիտակ՝ ProveIt խմբագրում
Տող 20.
== Ընտանեկան բռնությունը Հայաստանում ==
«Ընտանեկան բռնություն» եզրույթը [[Հայաստան]]ում մինչև [[2010 թվականը Հայաստանում|2010]] թվականը լայն գործածություն չուներ։ Այն սկսեց լայնորեն կիրառվել Զարուհի Պետրոսյանի մեծ աղմուկ առաջացրած սպանության գործից հետո{{փաստ}}, երբ ամուսինը կնոջը դաժանաբար սպանել էր՝ երկար ժամանակ ֆիզիկական բռնության ենթարկելուց հետո։ Դեպքը լայն քննարկման արժանացավ թե՛ հանրության, թե՛ [[կանանց իրավունքներ]]<nowiki/>ի խնդիրներով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների շրջանում, ինչի արդյունքում ստեղծվեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»։ Կոալիցիան հոկտեմբերի 1-ը հռչակեց որպես ընտանեկան բռնության ազգային օր, որը նշվում է ամեն տարի հանրային արշավներով և ընտանեկան բռնության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությամբ։ [[Հայաստան]]ում ընտանեկան բռնության ենթարվածներից քչերն են դրա մասին բարձրաձայնում։ Բռնության ենթարկված անձանց ավելի բնորոշ է հանդուրժողականությունը և մեկուսացումը՝ ամոթի, վախի, սոցիալական միջավայրի, սոցիալ-տնտեսական վիճակի, իրազեկվածության ցածր մակարդակի, ընտանեկան բռնության անպատժելիության ընկալման և այլ պատճառներով<ref>{{Cite web |url=https://www.un.am/up/library/Perceptions-attitudes-and-practices-regarding-domestic-violence-in-Armenia_Reserach_Arm.pdf |title=«Հայաստանում ընտանեկան բռնությանը բազմաոլորտային արձագանքի տրամադրման առկա պրակտիկայի և նախաձեռնությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված որակական հետազոտություն» }}</ref>։ Ամեն տարի ընտանեկան բռնության վերաբերյալ ահազանգերը [[Հայաստան]]ում աճում են։ Այդ է վկայում նաև պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում [[2019|2019 թվականի]] ընթացքում քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 635 քրեական գործ՝ նախորդ տարվա 519-ի դիմաց: Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է կնոջ նկատմամբ ամուսնու կողմից կիրառված բռնությանը, գրանցվել են նաև ընտանիքի այլ անդամների կողմից կատարված առերևույթ հանցագործության դրսևորումներ։ Նույն ժամանակահատվածում [[Հայաստանի Հանրապետության ոստիկանություն|ՀՀ ոստիկանության]] կողմից ստացված ընտանեկան բռնության ահազանգերով՝ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները 796 ահազանգով կայացրել են նախազգուշացում, իսկ 260-ով՝ անհետաձգելի միջամտության որոշում։ Սակայն մասնագետների դիտարկմամբ այս թվերը չեն ներկայացնում երկրում առկա ողջ պատկերը, քանի որ ընտանեկան բռնությունն ունի լատենտային բնույթ<ref>{{Cite web |url=https://coalitionagainstviolence.org/wp-content/uploads/2020/03/CSVW-anrep-2019.pdf |title=Տարեկան լրաթերթ․Հունվար-Դեկտեմբեր, 2019 Թ․}}</ref>։
 
== Ընտանեկան բռնությունը որպես գենդերային հիմնախնդիր ==
Ընտանկան բռնությունից անհամաչափորեն տուժում են կանայք: Վերջին տարիներին նկատելի է ընտանեկան բռնության և, մասնավորապես, կանանց նկատմամբ ընտանեկան բռնության աճ: [[Հայաստանի Հանրապետության ոստիկանություն|ՀՀ Ոստիկանության]] տվյալների համաձայն, 2015-2017թթ․ գրանցվել է ընտանեկան բռնության 2333 դեպք, որից 1422-ը (61%) ամուսնու կողմից կնոջ նկատմամբ գործադրված բռնությունն է<ref>{{Cite web |url=http://ipp.am/wp-content/uploads/2018/11/%D4%B8%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6-%D4%B2%D5%BC%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-final-2.pdf |title=Ընտանեկան բռնության դեմ պայքարը Հայաստանում(տեղեկագիր)}}</ref>։