«Միջինչեխական երկրամաս»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: եւ → և oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: եւ → և oգտվելով ԱՎԲ)
 
 
== Աշխարհագրություն ==
Միջինչեխական երկրամասը գտնվում է այսպես կոչված Բոհեմյան կաթսայում։ Երկրամասի հյուսիսում և արևելքում տեղանքը հարթավայրային է, հարավում և հարավ-արևմուտքում, բլուրները ձգվում են: Ամենաբարձր կետը Տոկն է (Tok)՝ 864 մետր ծովի մակարդակից, ամենացածր կետը գտնվում է [[Էլբա|Լաբայի]] (Էլբա) ափին՝ [[Կլադնոյի շրջան|Մելնիկ]] շրջանում, ծովի մակարդակից 153 մետր բարձրությամբ: Երկրամասի տարածքի 61 %-ը զբաղված է [[Գյուղատնտեսություն|գյուղատնտեսական հողերով]]։ Երկրամասի տարածքի մեծ մասում, բացառությամբ հարավի լեռնային տեղանքի, կան բերրի սևահողեր՝ [[Հումուս|հումուսիհումուս]]ի մեծ պարունակությամբ: Բլրոտ տեղանքում գերակշռում են ավազուտ հողերը։ Երկրամասի 28 %-ը զբաղեցնում են անտառները։ Մինչ երկրամասի հյուսիսային մասի անտառները հիմնականում հատվել են՝ հողը գյուղատնտեսական կարիքների համար օգտագործելու նպատակով, Սազավա գետի հովտում և Ռոժմիտալայում պահպանվել են անտառային զանգվածներ:
 
Տարածքի երկայնքով հոսում են հետևյալ գետերը.
* Ջիզերա
 
Միջինչեխական երկրամասում, հատկապես Վլտավա և Լաբա գետերի հովիտներում, [[Կլիմա|կլիմանկլիմա]]ն բավականին ջերմ է և բարենպաստ գյուղատնտեսության համար։
 
== Տարածք ==
Միջինչեխական երկրամասը գտնվում է Չեխիայի կենտրոնում: 10929 կմ² մակերեսով այն կազմում է երկրի տարածքի գրեթե 14%-ը։ 2010 թվականից հետո շրջանը դարձել է հանրապետության ամենախիտ բնակեցվածը. այստեղ բնակվում է շուրջ 1,369 մլն բնակիչ:
 
Երկրամասը ամբողջությամբ շրջապատում է մայրաքաղաք Պրահան և հյուսիսում սահմանակից է Լիբրեցկի, հյուսիս-արևելքում՝ [[Կրալովեգրադեցկի երկրամաս|Կրալովեգրադեցկի]], արևելքում՝ Պերդուբիցկի, հարավ-արևելքում՝ [[Վիսոչինա երկրամաս|Վիսոչինա]], հարավում՝ Հարավ-Չեխական, հարավ-արևմուտքում՝ [[Պլզենի երկրամաս|Պլզենի]] և հյուսիս-արևմուտքում՝ Ուստեցկի երկրամասին:
 
== Պատմություն ==
Երկրամասը կազմավորվել է [[1960|1960 թվականի]] [[Հուլիսի 1|հուլիսի 1-ին]] [[Չեխոսլովակիա|Չեխոսլովակիայի]]յի հանրապետության Պետության տարածքային բաժանման մասին N 36/1960 СЗ օրենքով, որն ընդունվել է [[1960|1960 թվականի]] [[Ապրիլի 11|ապրիլի 11-ին]]: [[2000|2000 թվականի]] [[Հունվարի 1|հունվարի 1-ից]] զուգահեռ գոյություն ունի ինքնավար վարչական միավոր՝ նույն անվանմամբ և տարածքով։ Միջինչեխական երկրամասը ծածկում է Պրահայի երկրամասի տարածքի զգալի մասը, որը գոյություն է ունեցել [[1949]]-[[1960|1960 թվականներին]]:
 
== Վարչական բաժանում ==
 
== Տրանսպորտ ==
Միջինչեխական երկրամասը՝ [[Պրահա|Պրահայի]]յի հետ միասին, տիրապետում է Չեխիայի ամենախիտ տրանսպորտային ցանցին: Ավտոմոբիլային եւև երկաթուղային տրանսպորտի հետ միասին մեծ նշանակություն ունի գետային նավարկությունը: Երկրի՝ ջրային տրանսպորտով բոլոր փոխադրումների մոտ երեք քառորդը բաժին է ընկնում Միջինչեխական երկրամասին:
 
Պրահայի մերձակայքում ուղևորափոխադրումներն իրականացվում են քաղաքամերձ գնացքների կողմից։
 
== Զբոսաշրջություն ==
Միջինչեխական երկրամասի տարածքում են տեղակայված մի շարք զբոսաշրջային տեսարժան վայրեր, այդ թվում՝ [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-յի [[համաշխարհային ժառանգություն]] ճանաչված մշակույթի հուշարձաններ (Սուրբ Վարվառայի տաճարը, Վլաշեսկի Դվորը և Սեդլեցը [[Կուտնա Հորա (Չեխիա)|Կուտնա Հորա]] քաղաքում): Զբոսաշրջիկների շրջանում նաև հայտնի է [[Կարլշտեյն]] թագավորական ամրոցը, հիմնադրված չեխական թագավոր և [[Սրբազան Հռոմեական կայսրություն|Սրբազան Հռոմեական կայսրության]] կայսր [[Կառլոս IV կայսր|Կառլոս 4-րդի]] կողմից: Բացի դրաից, երկրամասի տարածքում են գտնվում Կրշիվոկլատ՝ [[Ռակովնիկ|Ռակովնիկի]]ի ծայրամասերում, Չեսկի Շտերնբերկ, Կոնոպոշիտե (արքիդուքս և [[Ավստրո-Հունգարական կայսրություն|ավստրոհունգարական գահի]] ժառանգորդ [[Ֆրանց Ֆերդինանդ|Ֆրանց Ֆերդինանդի]]ի նախկին նստավայրը) թագավորական ամրոցները, Կոկորժին ամրոցը Մելնիկ քաղաքի մոտ, Լանայի ամրոց:
 
Կրշիվոկլատի ծայրամասերում տեղակայված է բնական պարկ և կենսոլորտային [[արգելոց]], պաշտպանվող բնական տարածքներ են համարվում նաև Կոկորժին Չեսկի Կրաս և Չեսկի Ռայ բնական պարկերը:
 
== Բնություն և պատմական հուշարձաններ ==
Միջինչեխական երկրամասի տարածքում են տեղակայված կարևոր պատմական արժեք ունեցող հուշարձանների մեծ քանակություն և մի քանի պաշտպանվող գոտի: Հուշարձանների մեծագույն համակենտրոնացումն է համարվում [[Կուտնա Հորա (Չեխիա)|Կուտնա Հորա]] քաղաքը, որը դասվել է ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային բնական և մշակութային ժառանգության ցանկում:
 
Շրջանի ավելի կարևոր բնական տարածքներն է ներկայացնում Կրժիվոկլատսկո մարզը, որը ներառված է կենսոլորտային արգելոցների շարքին: Այլ կարևոր մարզերը ներառում են Կոկորժինսկոն, Չեխական կարստը, Չեխական դրախտը և Բլանիկը: Այլ բնականորեն հետաքրքիր շրջաններն են հավարվում Բրդերը, որտեղ 2009 թվականին հայտարարվել են «Լեռնաշղթաներ» և Ջբան բնական պարկերը:
 
== Ծանոթագրություններ ==