«Ծաղկոտն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Ծաղկոտն''' (Ծաղկեոտն, Ծաղկոոտն, Ծաղկուտն), գավառ [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] նահանգում։ «[[Աշխարհացույց]]»-ում (VII դ.) հիշատակված է որպես Այրարատ նահանգի յոթերորդ գավառ։ Տարածվում էր [[Ծաղկանց լեռներ]]ի շրջանում։ Պատկանում էր [[Գնունիներ]]ի նախարարական տանը, հետագայում, անցնում է [[Արշակունիներ]]ի արքունիքին։ Լեռնային զով կլիմա ունենալու պատճառով ծառայում էր որպես հայկական զորքերի ճամբարային կայանատեղի։ Ծաղկոտնի պատմական հիշարժան վայրերն են՝ [[Զարեհավան]] քաղաքը, [[Շահապիվան]] բնակավայրը, [[Անգղ]] բերդն ու գյուղաքաղաքը։ Ծաղկոտնի հայերը բռնությամբ տեղահանվել են [[1915]] թվականի [[Մեծ եղեռն]]ի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
 
==Աշխարհագրական դիրք==
Տող 10.
 
== Մշակույթ ==
Ծաղկոտնը Հայաստանի մշակութային կենտրոններից էր։ Գավառի նշանավոր բնակավայրերից էր Զարեհավան քաղաքը, որտեղ, բացի հայերից, բնակվել են նաև [[հրեա]]ներ (նրանց մ.թ.ա. I դարում գաղթեցրել էր [[Տիգրան Բ Մեծ]]ը)։ [[450]] թվականին Ծաղկոտնում ապստամբները կոտորել են պարսից մոգերին։ Ծաղկոտնում էին գտնվում [[Շահապիվան]] ավանը և վանքը, որի տեղադրությունը վերջնականապես չի ճշտված։ [[443]] թվականին (կամ [[444]] թ) Շահապիվանում գումարվել է ժողով, որը հաստատել է մի շարք կրոնական-եկեղեցական օրենքներ և կանոններ՝ հիմնականում ուղղված մծղնեական աղանդավորական շարժման դեմ։ Ծաղկոտնում հիշատակվում են նաև [[Անգղ]] բերդը և գյուղաքաղաքը։
 
{{Մեծ Հայքի վարչական բաժանում}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ծաղկոտն» էջից