«Առնոլդս Բուրովս»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: — ( → , ( oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: — ( → , ( oգտվելով ԱՎԲ)
 
== Կենսագրություն ==
Առնոլդս Բուրովսը ծնվել է [[1915]] թվականի [[ապրիլի 29]]-ին [[Ռիգա]]յում, բանվոր Ալբերտ Բուրովսի ընտանիքում:
 
Հոր մահից հետո նա ստիպված համատեղում է դպրոցն ու աշխատանքը: Սովորել է Ռիգայի 2-րդ գիմնազիայում, Ռիգայի արվեստագործական գեղարվեստական ուսումնարանում, Ռիգայի ժողովրդական կոնսերվատորիայի ջութակի դասարանում և Լիտվայի կոնսերվատորիայի կոնտրաբասի դասարանում: Ավարտել է Բուլդուրի այգեգործության դպրոցը (1941 թվական) և [[Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիա]]յի թատերական ֆակուլտետը ([[1953]] թվական):
 
Աշխատել է գրահրատարակչության և պոլիգրաֆիկական պետական վարչությունում (1941 թվական), որպես բանվոր աշխատել է Ժողովրդական թատրոնի դեկորացիայի արտադրամասում ([[1941]]-[[1944]] թվական): Աշխատել է ռեժիսոր և գլխավոր ռեժիսոր [[Լատվիական տիկնիկային թատրոն]]ում (1944-[[1964]] թվական), Ռիգայի երաժշտական կոմեդիայի թատրոնում ([[1954]]-[[1959]] թվական): [[1964]] թվականից աշխատել է Ռիգայի կինոստուդիայում որպես բեմադրող ռեժիսոր, լատվիական մուլտիպլիկացիայի առաջամարտիկներից մեկն է<ref>Teātris un kino biogrāfijās : '''enciklopēdija''' / ''sast. un galv. red. Māra Niedra; māksl. Aleksandrs Busse.'' — Rīga : Preses nams, 1999-. , (Latvija un latvieši). 1.sēj. A-J. — 1999. — 462 lpp. : il. ISBN 9984-00-331-0 {{ref-lv}}</ref>:
 
Մահացել է [[2006]] թվականի [[հունվարի 13]]-ին, Ռիգայում, 91 հասակում: Այրին դերասանուհի Էլեոնարա Դուդան է:
 
== Մրցանակներ և ճանաչում ==
Թատերական բեմականացումների և մուլտիպլիկացիոն ժապավենների համար մասնագիտական մեծաքանակ մրցանակների մրցանակակիր է.
 
* Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր (1987 թվական),
 
'''[[Լատվիական տիկնիկային թատրոն]]'''
* 1946 թվական` Յանիս Ժիգուրսի «[[Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները]]», ըստ` [[Ալեքսեյ Տոլստոյ|Ալեքսեյ Տոլստոյի]]ի հեքիաթի
* 1948 թվական` Յանիս Ժիգուրսի և [[Միրձա Քեմպե|Միրձա Քեմպեի]]ի «[[Ռոբինզոն Կրուզո|Ռոբինզոն Կրուզոն]]ն», ըստ` [[Դանիել Դեֆո|Դանիել Դեֆոյի]]յի վեպի
* 1950 թվական` «Թիմուրը և իր ջոկատը», ըստ` [[Արկադի Գայդար|Արկադի Գայդարի]]ի պատմվածքի
* 1951 թվական` «Ալլադինի կախարդական լամպը», ըստ` Նինա Գերնետի արաբական հեքիաթների մոտիվների
* 1952 թվական` Պավել Մալյարևսկու «Հրաշալի գանձը»
* 1957 թվական` Աննա Բրիգադերեի «Սպրիդիտիս»
* 1959 թվական` Ելիզավետա Տարախովսկայայի «Գայլաձկան հրամանով», ըստ` ռուսական ժողովրդական հեքիաթների մոտիվների
* 1960 թվական` [[Բերտոլդ Բրեխտ|Բերտոլդ Բրեխտի]]ի «[[Երեք գրոշանոց օպերա|Երեք գրոշանոց օպերան]]ն»
* 1963 թվական` [[Բրունո Սաուլիտիս|Բրունո Սաուլիտիսի]]ի «Չորս երաժիշտները», ըստ` [[Գրիմ եղբայրներ|Գրիմ եղբայրների]]ի հեքիաթի
* 1964 թվական` Աննա Բրիգադերի «Մայան և Պայան»
* 1964 թվական` Սոֆյա Պրոկոֆևայի և Վալենտին Անդրիևիչի «Աղբ Քեռին»
* 1953 թվական` Ֆլորիմոնա Էրվեի «Օրիորդ Նիտուշը» (դիպլոմային աշխատանք)
* 1955 թվական` Ռոբեր Պլանկետի «Կորնևիլյան զանգերը»
* 1955 թվական` Ա. Վիլների և Հ. Ռեյգերտի «Տրեյմեյտենեսը», ըստ` [[Ֆրանց Շուբերտ|Ֆրանց Շուբերտի]]ի երաժշտության
* 1957 թվական` Յուրի Միլյուտինի «Չանիտայի համբույրը»
* 1958 թվական` [[Ֆրանց Լեհար|Ֆրանց Լեհարի]]ի «Կոմս Լյուքսեմբուրգը»
 
== Ֆիլմոգրաֆիա ==
* 1970 թվական` Խառնաշփոթությունը
* 1973 թվական` Ուզում եմ, ուզում եմ, ուզում եմ
* 1975 թվական` Կիսահեքիաթ
 
'''Նկարիչ'''
* 1966 թվական` Կի-կե-րի-կու
* 1967 թվական` SOS
* 1969 թվական` Բումը և Պիրամիդոնը
 
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://www.animator.ru/db/?p=show_person&pid=1752&sp=1 Արնոլդս Բուրովսի կենսագրությունը animator.ru] կայքում
* [http://www.nfc.lv/lmdb/people/people.php?pep_id=59 Արնոլդս Բուրովսի կենսագրությունը Լատվիական կիոյի թանգարան կայքում{{ref-lv}}]{{Недоступная ссылка|date=Июнь 2018 |bot=InternetArchiveBot }}
 
{{Արտաքին հղումներ}}