«Հաֆթ սին»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: ) - → ), , ) — → ) , (7) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: ) - → ), , ) — → ) , (7) oգտվելով ԱՎԲ)
 
[[Պատկեր:HaftSeen2.JPG|thumb|right|250px|Հաֆթ սինի սեղան]]
'''Հաֆթ սին''' ({{lang-fa|هفت‌ سین}}, ի սկզբանե` '''هفت‌ چین'''. Հաֆթ Չին<ref>'''چین''' (чин), - ''поместить''</ref>), [[Նովրուզ|Նոռուզ]] [[տոն]]ի ([[Նոր տարի]]) տոնական սեղանի իրանական ավանդույթ։ Հաֆթ Սինը ներառում է 7 տարրեր, որոնց անունները սկսվում են ﺱ- «Սին» տառով՝ պարսկական այբուբենի տասնհինգերորդ տառով.
# سیر (''սիր'') — [[սխտոր]]՝ բժշկության [[խորհրդանիշ]]։
# سیب (''սիբ'') — [[խնձոր]]՝ գեղեցկության և առողջության խորհրդանիշ։
 
== Հաֆթ Սինի ծագում ==
«Խան-ե Նուրուզը» կամ Նոռուզի պատվին սեղան են անվանում մեծ կտորից սփռոց, որը փռում են գարնան սկզբին՝ Նոր տարվա գալուստից առաջ։ Այդ սփռոցին դրվում են կերակուրը Նովրուզի համար ավանդական առարկաները։ Նովրուզի պատվին սփռոցների վրա դրված սննդի յոթ հիմնական պարագաներից յուրաքանչյուրը սկսվում է պարսկերեն «սին» տառով։ Դրա հետ կապված՝ պարսկերենում տարածվել է նման սփռոցի ևս մեկ անվանում՝ «սոֆրե-իյե հաֆթսին» (հաֆթսինի սփռոց)<ref>بلوكباشي، علي. نوروز: جشن نوزايي آفرينش. تهران: دفتر پژوهش‌هاي فرهنگي، 1380، ص 69-270</ref>։
 
Նոռուզի պատվին սեղանին սփռոց փռելը և այն յոթ առարկաներով զարդարելը իրանական հին սովորույթ է: Ըստ պատմական [[լեգենդ]]ների՝ [[Սասանյաններ]]ի դարաշրջանում (224-651 թվականներին) մի մարդ Նոռուզի վաղ առավոտյան, իր հետ վերցնելով արծաթե [[սկուտեղ]] և վրան դնելով յոթական հատիկ ցորեն, [[գարի]], [[լոբի]], ոսպ, [[քնջութ]] և [[բրինձ]], ինչպես նաև մի քիչ [[շաքար]], դինար և դիրհեմ, գնում է ժողով, որտեղ նստած էր [[շահ |շահը]]ը և սկուտեղը մատուցում է նրան<ref>دمشقي، شمس‌الدين‌محمد. نخبةالدهر في عجائب البرّ و البحر. ترجمة سيد حميد طبيبيان، تهران: فرهنگستان ادب و هنر ايران، 1357، ص 472</ref>։
 
== Հաֆթ սինի ժամանակակից տոնում ==
Այսօր էլ իրանցիները Նոռուզի սփռոցը զարդարում են սննդի յոթ առարկաներով՝ կախված այն շրջանների կլիմայական, սոցիալական և մշակութային կացությունից, որտեղ նրանք ապրում են: Դրա ցուցադրումը կատարվում է մարդու դիրքին համապատասխան։ Ամենատարածվածը «հաֆթինի սեղան» է, որի վրա պետք է լինեն կարմիր խնձոր, [[չիչխան]], [[ածիկ|ածիկից]]ից [[հալվա]], քացախ, [[սումակ]], [[հակինթ]]ի [[ծաղիկներ]], սխտոր կամ ցանովի հապալասի սերմեր<ref>بلوكباشي، علي. نوروز: جشن نوزايي آفرينش. تهران: دفتر پژوهش‌هاي فرهنگي، 1380، ص 69</ref>։
 
Հնում մի սովորություն կար հավաքված [[միրգ|մրգ]]երն ու [[չրեր]]ը կառավարչին ներկայացնելը, որտեղ յոթ մրգերից յուրաքանչյուրը խորհրդանշում էր իրանական հողում աճեցված որոշակի [[պտուղ]]<ref>فره‌وشي، بهرام. جهان فروري تهران: كاريان، 1364، ص 58</ref>։
 
Բացի վերը նշված 7 տոնական ուտեստներից, տոնական սեղանին կարող են դնել նաև հայելի, [[կակաչներ]], մոմեր, [[Ավեստա]] (զրադաշտական ավանդույթի համաձայն), [[Ղուրան]] ([[իսլամ]]ը դավանող ընտանիքներում), ջրով լցված գավաթ, որի մեջ կան տոսախի և թուրինջի տերևներ, անոթ, որի մեջ կլինեն ոսկե ձկներ, [[նարգիզ|նարգիզի]]ի և հակինթի ծաղիկներ, մի քանի եփված և ներկված ձու, կարմիր [[նուռ]], սանգակ հաց, ավանդական ճաշատեսակներով ափսե, արծաթե [[մետաղադրամ]]ներ, որոնք [[Շիաներ|շիաներիշիաներ]]ի մոտ խորհրդանշում են իմամ Մահդիի մետաղադրամները, ներկված սպանդի սերմեր, [[կաթ]], իրանական ավանդական յոգուրտ, [[պանիր]], կանաչի, քաղցրավենիք, ինչպես նաև ցորենի, գարու, ոսպի, սամիթ կամ ջրկոտեմի աճեցված ծիլեր<ref>مأخذ ش 1، ص 51، 70</ref>։ 
 
Տոնական սեղանը զարդարող իրերից յուրաքանչյուրը խորհրդանշական նշանակություն ունի և պատկերացում է տալիս իրանական ժողովրդի կողմից այս աշխարհի և իրականության ընկալման մասին։ Օրինակ, հայելին մաքրության և անկեղծության խորհրդանիշ է, ինչպես նաև հավերժական գոյության և մարդկային բաժնի ու ճակատագրի արտացոլումը։ Մոմը լույսի և պայծառության, ինչպես նաև խավարի և խավարի նկատմամբ հաղթանակի խորհրդանիշ է: Ձուն արարման և վերարտադրության խորհրդանիշ է։ Ոսկե ձկնիկը ևտոսախի տերևները, որոնք դնում են սեղանին, Անահիտի՝ ջրի և կյանքի [[Աստվածուհի|աստվածուհու]]<nowiki/>խորհրդանիշն է։ Կանաչին աճի և կյանքի նշան է: Նուռը մարմնավորում է բերրիությունն և առատությունը։ Հացը բարեբերության և առատության սուրբ խորհրդանիշն է։ Սպանդը և սխտորը օգտագործում են չար ոգիներից պաշտպանվելու համար<ref>همان. ص 108</ref>։
 
Այդ օրերին ընդունված է հիշատակել հանգուցյալներին, և նրանց պատվին լապտերներ վառելով՝ տոնել մեռելների հարությունը և մահացածների հոգիների գալուստը երկիր, որ միանան կենդանիներին և նրանց հետ նստեն Նոռուզի տոնական սեղան։ Իրանի զրադաշտականները տոնական սեղանը զարդարում են երեք սկուտեղներով, որոնցից յուրաքանչյուրում տեղադրվում են 7 տեսակի քաղցրավենիք, թարմ մրգեր և չրեր, որոնք էլ իրենց հերթին խորհրդանշում են Ամեշ-Սպենտի 7 անմահ սրբություն։