54 608
edits
չ (clean up, փոխարինվեց: եւ → և oգտվելով ԱՎԲ) |
|||
== Դասակարգում ==
Բոլոր [[մշակույթ]]ներն էլ ունեն կատեգորիաներ, որոնց հիման վրա մարդիկ առանձնանում են «մենք և նրանք» կողմերի՝ ըստ էթնիկ ծագումնաբանության, ազգության, [[
[[Բիրմա]]յի [[1982]] թվականի քաղաքացիության օրենքը դասակարգեց Ռոհինգյային ազգային քաղաքացիությունից դուրս: [[Հնդկաստան]]ում քաղաքացիության մասին օրենքը հերքում է [[մահմեդական]] [[փախստական]]ների համար քաղաքացիության ճանապարհը: Բնիկ ամերիկացիներին [[ԱՄՆ]]-ում քաղաքացիություն չի տրվել մինչև [[1924]] թվականը, դարերի ցեղասպանությունից հետո, որոնք քայքայեցին իրենց բնակչությունը:
Այս վաղ փուլում հիմնական կանխարգելիչ միջոցը համամարդկային ինստիտուտների զարգացումն է, որոնք գերազանցում են էթնիկական կամ ռասայական բաժանումներին, ակտիվորեն նպաստում են հանդուրժողականությանն ու փոխըմբռնմանը, և որոնք խթանում են այդ բաժանումներին գերազանցող դասակարգումներին:
[[Կաթոլիկ եկեղեցի]]ն կարող էր այս դերը կատարել Ռուանդայում, եթե այն Ռուանդայի հասարակության նման պառակտված չլիներ:
Լեզվի առաջխաղացումը ինչպիսին օրինակ [[Տանզանիա]]ն է ևս նպաստել է նման երկրներում ազգային ինքնության զարգացմանը: Օրենքները որոնք [[
== Սիմվոլիզացիա ==
Ցանկացած հասարակության մեջ մարդիկ հակված են անուններ կամ սիմվոլներ վերագրելու դասակարգված խմբերին, օրինակ՝ «հրեաներ», «գնչուներ», կամ էլ առանձնացնել մարդկանց՝ ըստ իրենց հագուկապի, մաշկի գույնի և այլն:
Դասակարգումը և սիմվոլիզացիան համընդհանուր մարդկային բնույթ են կրում և անպայման չէ, որ ցեղասպանությունների հասցնեն, քանի դեռ դրանք չեն հանգեցնում անմարդկայնացման:
Ատելության հետ զուգակցվելիս խորհրդանիշները կարող են պարտադրվել վտարյալ խմբերի անցանկալի անդամներին, ինչպես օրինակ, [[
Սիմվոլիզացիայի դեմ պայքարի համար ատելության խորհրդանիշները ([[
Տարբեր խմբերին բնորոշ առանձնահատկությունները, օրինակ, հագուստները, ցեղերին բնորոշ սպիերը կամ նշաները նույնպես կարող են անօրինական համարվել: Խնդիրն այն է, որ իրավական սահմանափակումները կձախողվեն, եթե չաջակցվեն հանրաճանաչ մշակութային ճնշումների կողմից: Թեև Հութուն և Տուտսին մինչև 1980-ական թվականները Բուրունդիում արգելված բառեր էին, մարդիկ դրանք փոխարինել էին այսպես կոչված կոդ բառերով: Չնայած մեծամաշտաբ աջակցության շնորհիվ սիմվոլիզացիան կարող է շատ հզոր լինել, ինչպես այն եղավ [[Բուլղարիա]]յում, որտեղ կառավարությունը հրաժարվեց բավարար քանակությամբ դեղին կրծքանշաններ մատակարարելուց, և հրեաների առնվազն ութսուն տոկոսը դրանք չէին կրում, այսպիսով դեղին աստղը զրկվում էր իր նշանակությունից՝ որպես հրեաների համար նացիստական խորհրդանիշ: [[Դանիա]]յում նացիստները նույնիսկ չէին բաժանում նրանց, քանի որ [[քրիստոնյա]]ներ էին, և ըստ [[առասպել]]ի ՝ Թագավորը ասում էր, որ իրենք առաջինը կկրեն դրանք: Դանիացի «ձկնորսը» մաքսանենգ կերպով տեղափոխեց Դանիայի հրեաների մեծ մասին չեզոք [[Շվեդիա]]:
Գերիշխող խումբը օգտագործում է օրենքը, սովորույթը և քաղաքական ուժը ` այլ խմբերի իրավունքները մերժելու համար: Անզոր խումբը հնարավոր է զրկված լինի լիարժեք քաղաքացիական իրավունքներից, քվեարկության իրավունքից կամ նույնիսկ քաղաքացիությունից: Գերիշխող խումբը առաջնորդվում է բացառող [[Գաղափարախոսություն|գաղափարախոսությամբ]], որը զրկում է ավելի քիչ հզոր խմբավորումներին իրենց իրավունքներից: Գաղափարախոսությունը պաշտպանում է գերիշխող խմբի կողմից իշխանությունների [[մենաշնորհ]]ումը կամ ընդլայնումը: Դա օրինականացնում է թույլ խմբերի հալածանքը: Այս գաղափարախոսության կողմնակիցները հիմնականում խարիզմատիկ են ու արտահայտում են իրենց հետևորդների վրդովմունքը: Օրինակ՝ [[1935]] թվականին նացիստական Գերմանիայի Նյուրնբերգյան օրենքները զրկեցին հրեաներին իրենց գերմանական քաղաքացիությունից և կառավարության և համալսարանների կողմից արգելեցին նրանց աշխատել կամ սովորել: Բնիկ ամերիկացիների և աֆրոամերիկացիների նկատմամբ խտրականությունը ամրագրված էր [[ԱՄՆ Սահմանադրություն|ԱՄՆ Սահմանադրությ]]ան մեջ մինչև քաղաքացիական պատերազմից հետո եղած փոոխությունները և [[20-րդ դար]]ի կեսերի օրենքները, որոնք կարողացան կիրառման մեջ դնել այդ օրենքները: [[Մյանմա]]յում Ռոհինգյայի մահմեդական փոքրամասնությանը քաղաքացիության մերժումը [[2017]] թվականին հանգեցրեց ցեղասպանության և ավելի քան մեկ միլիոն փախստականներ տեղահանվեցին:
Խտրականության դեմ կանխարգելումը նշանակում է հասարակության բոլոր խմբերի համար քաղաքական լիարժեք հնարավորություններ և քաղաքացիության իրավունք: Ազգային, էթնիկ ծագումնաբանության, ռասայի կամ կրոնի հիման վրա խտրականությունը պետք է արգելված լինի: Անհատները պետք է իրավունք ունենան դատի տալ պետությանը, կորպորացիաներին և այլ անձանց, եթե նրանց իրավունքները խախտվում են:
== Անմարդկայնացում ==
== Կազմակերպում ==
Ցեղասպանությունը շատ հաճախ կազմակերպված է լինում, պետության կողմից, որը հաճախ օգտագործում է աշխարհազորայիններին պետական պատասխանատվության ժխտումն ապահովելու համար, օրինակ՝ [[Դարֆուր]]ում «Ջանջավիդի» աջակցումն ու զինումը [[Սուդան]]ի կառավարության կողմից: Երբեմն կազմակերպումը ոչ ֆորմալ է ([[Հնդկաստան]]ի մասնատման ժամանակ հինդու ամբոխները որոնք տեղական RSS զինյալների ղեկավարությամբ) կամ ապակենտրոնացված (ահաբեկչական խմբավորումներ): Հատուկ բանակային ստորաբաժանումները կամ աշխարհազորայինները հաճախ սովորած և զինված են: Ծրագրեր են կազմվում ցեղասպանությունների համար: Ցեղասպանությունը հաճախ տեղի է ունենում քաղաքացիական կամ միջազգային պատերազմների ժամանակ:
Զենքը ձեռք է բերվում պետությունների և աշխարհազորայինների կողմից հաճախ ՄԱԿ-ի սահմանած զենքի [[
Պետությունները կազմակերպում են գաղտնի ոստիկանություն՝ լրտեսելու, ձերբակալելու, խոշտանգելու և սպանելու այնպիսի մարդկանց, որոնք կասկածվում են քաղաքական առաջնորդներին ընդդիմանալու մեջ:
Խմբի թիրախավորման դրդապատճառները տեղաբաշխվում են [[ԶԼՄ]]-ների միջոցով և հատուկ դասընթացներ մարդասպան աշխարհազորայինների, մահվան ջոկատների համար և հատուկ բանակի սպանող ստորաբաժանումներ, ինչպիսիք են նացիստական Էյնազտգրուպենը, որոնք սպանեցին 1.5 մլն հրեա Արևելյան Եվրոպայում:
Այս փուլի դեմ պայքարելու համար ցեղասպան խմբավորումների անդամակցությունը պետք է արգելվի: Նրանց առաջնորդներին պետք է արգելվի միջազգային ճանապարհորդությունները և սառեցվեն իրենց արտաքին ֆինանսները:
== Նախապատրաստություն ==
Ազգային կամ հանցագործ խմբավորումների ղեկավարները այսպես կոչված «Վերջնական լուծում» են առաջարկում հրեաների, հայերի, տուտսիերի կամ այլ թիրախային խմբերի «հարցին»: Իրենց մտադրությունները քողարկելու համար, շատ հաճախ պնդում են, որ այդ գործողությունների նպատակը «Էթնիկ զտումն» է կամ «հակաահաբեկչությունը»: Նրանք ստեղծում են բանակներ, զենք են գնում և մարզում իրենց զորքն ու աշխարհազորայինները: Նրանք են բնակչությանը զոհերի խմբի նկատմամբ վախ են ներշնչում: Առաջնորդները հաճախ պնդում են, որ ՝ «եթե մենք չսպանենք նրանց, նրանք կսպանեն մեզ», քողարկելով ցեղասպանությունը որպես ինքնապաշտպանություն: Քաղաքական գործընթացները, ինչպիսիք են խաղաղության պայմանագրերը, որոնք սպառնում են իշխող խմբի գերիշխանությանը կամ առաջիկա ընտրություններին, որոնք կարող են խախտել բացարձակ իշխանության նկատմամբ իրենց վերահսկողությունը, իրականում կարող են հանգեցնել ցեղասպանության:
Նախապատրաստման կանխարգելումը կարող է ներառել զենքի էմբարգոները և դրանց համապատասխան կիրառումն ապահովող հանձնաժողովները: Այն պետք է դատական կարգով հետապնդում ներառի ցեղասպանության հրահրման և այն իրականացնելու դավադրության համար` սահմանված Ցեղասպանության կոնվենցիայի 3-րդ հոդվածով:
== Հետապնդում ==
Այս մոդելը ցույց է տալիս, որ ցեղասպանությունների գործողությունների մեջ տրամաբանություն կա, չնայած այն չի ընթանում գծային կարգով: Մեզ օգնելով հասկանալու ցեղասպանության տրամաբանությունը, մարդիկ կարող են տեսնել ցեղասպանության նախազգուշացման նախանշանները և իմանալ, թե երբ այն կարող է պատահել: Առաջնորդները կարող են ձևավորել քաղաքականություն` յուրաքանչյուր փուլում հակառակորդ ուժերին չեզոքացնելու համար:
Ցեղասպանագետները ուսումնասիրել են նաև մշակութային
Ի լրումն Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիայում քաղաքական խմբի սպանությունը` որպես ցեղասպանություն դիտվող սահմանման բացակայության, գիտնականներ [[Թեդ Գուր]]ը և [[Բարբարա Հարֆ]]ը շրջանառության մեջ են դրել «[[պոլիտիցիդ]]» տերմինը<ref>{{Cite web |url=http://www.genocide-museum.am/arm/genocide.php |title=Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute |website=www.genocide-museum.am |accessdate=2020-07-21}}</ref>: Քաղաքական անկայունության ռիսկերը բնորոշ են, ինչպես [[Լեո Կուպեր|Կուպեր]]ն է անվանում «բաժանված հասարակություններ»-ին ՝ դասակարգման խորքային ճեղքերով<ref>{{cite book |last1=Kuper |first1=Leo |title=Genocide |date=1981 |publisher=Yale |location=New Haven |isbn=0-300-03120-3 |page=58 |edition=1982}}</ref>:
Թիրախային խմբերը պետության կողմից դառնում են խտրականության զոհ: Բացառիկ գաղափարախոսությունը առանցքային է խտրականության և անմարդկայնացման համար: Ինքնավար ռեժիմները նպաստում են ատելության խմբերի կազմակերպմանը: Բևեռացմանը բնորոշ է էթնիկ բևեռացված էլիտան: Պետության սահմաններից դուրս առևտրի և այլ ազդեցությունների բաց լինելու բացակայությունը բնորոշ է ցեղասպանությանը կամ քաղաքական ոճրագործությանը նախապատրաստվելուն: Մարդու իրավունքների զանգվածային խախտումը հետապնդման վկայությունն է: Անպատժելիությունը նախորդ ցեղասպանություններից կամ քաղաքական սպանություններից հետո ժխտման վկայությունն է:
Այս մոդելը նկարագրում է այն գործընթացները, որոնք հանգեցնում են ցեղասպանությունների և ցույց է տալիս այդ գործընթացներին ընդդիմանալու ճանապարհները: Վիճակագրական ռիսկի գործոններից դուրս է նկարագրել այն իրադարձությունները, որոնք հուշում են ցեղասպանական գործողությունների մասին: Այն մոդել է, որը պետք է ուղղորդի քաղաքական գործիչներին ցեղասպանությունը կանխելու և դադարեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու ճանապարհին: Այն հաջողությամբ կիրառվել է [[Մոզամբիկ]]ում, [[Արևելյան Թիմոր]]ում, [[Կոսովո
Վերջապես, ինչպես Ստանթոնն է նշում, ցեղասպանության դեմ ուղված շարժումը պետք է բխի ոչ թե միջազգային զինված միջամտություններից, այլ ժողովրդական դիմադրությունից խտրականության ցանկացած ձևի, անմարդկայնացման, ատելության խոսքի և ատելության խմբերի ձևավորման, ատելություն քարոզող քաղաքական կուսակցությունների վերելքի, ռասիզմի կամ այլատյացության, բևեռացման, մարդու իրավունքների զանգվածային խախտումների, միջազգային առևտրի կամ կապի համար սահմանների փակումների և նախկինում եղած ցեղասպանությունների կամ մարդկության դեմ այլ հանցագործությունների ժխտումից:
|