«Վահրամ Ալազան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Արտաքին հղումներ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 10.
Ալազանն անձամբ է տեսել ու ապրել հայոց ցեղասպանության ողբերգությունը, և ընտանիքի հետ ապաստան գտել Երևանում, որտեղ ուսմանը զուգընթաց, մասնագիտացել է գրաշարության մեջ։
 
[[1918]] թվականին Վահրամը «[[Ուրարտու]]» տպարանում աշխատում է որպես գրաշար-բանվոր, [[1921]] թվականին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում՝ գրաշար։ Վ. Գաբուզյան ստորագրությամբ տպագրվում է նրա առաջին բանաստեղծությունը՝ «Կարմիր հաղթանակը»։ Այնուհետև մամուլում՝ լույս են տեսնում նրա բանաստեղծությունները, պոեմները, պատմվածքներն ու ակնարկները, այս անգամ արդեն «Ալազան» ստորագրությամբ։ [[1922]] թվականին հրատարակվում է գրողի անդրանիկ գիրքը՝ «Տարիների խաղը» պոեմը։ Այս տարիներին Ալազանն ակտիվորեն մասնակցում է գրական ու քաղաքական կյանքին։ Եղել է [[Ավանգարդ (թերթ)|«Ավանգարդ»]] թերթի հիմնադիրներից մեկը ([[1922]]), «Տպագրական բանվոր» բազմատիրաժ լրագրի խմբագիրը ([[1922]]-[[1930]]), Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիայի նախագահ (1923-1932), Հայաստանի և Անդրֆեդերացիայի կենտգործկոմների անդամ (1923-1936), Հայաստանի գրողների միության վարչության առաջին քարտուղարը (1933-1936), [[Գրական թերթ (շաբաթաթերթ)|«Գրական թերթի»]] խմբագիրը (1932-1936)։ Վահրամ Ալազանին բախտ է վիճակվել մասնակցելու 1935 թվականին [[Փարիզ]]ում տեղի ունեցած մշակույթի պաշտպանության միջազգային առաջին կոնգրեսին։ 1936 թ. ''տրոցկիստ, նացիոնալիստ, հակահեղափոխական, Բերիայի դեմ մահափորձ կազմակերպող խմբի անդամ'' և նմանատիպ այլ անհիմն մեղադրանքների հիման վրա դատապարտվում է 10 տարվա ազատազրկման։ 1946 թվականին պատժաչափը Սովետական Միության մոտ տասնյակ բանտերում կրելուց հետո վերադառնում է հայրենիք։ Սակայն որպես նախկին քաղաքական բանտարկյալ, նրան թույլ չեն տալիս ապրել Երևանում և աքսորում են Աշտարակ։ Այստեղ Ալազանը, անկախ իր կարգավիճակի ու անտանելի պայմաններից, կարողանում է հիմնել Պերճ Պրոշյանի տուն-թանգարանը։ 1949 թվականին վերոնշյալ անհիմն մեղադրանքներով, այս անգամ արդեն ցմահ, աքսորում են Սիբիր։ 1954 թվականին՝ լիովին արդարացվելուց հետո, վերադարձել է հայրենիք, սակայն բանտերում և աքսորներում կրած տառապանքներն անհետևանք չեն մնում։ 10Տաս տարի ([[1956]]-[[1966]]) մինչև մահ կաթվածահար գամված է եղել անկողնուն։ Ծանր հիվանդության տարիներին նա իր մեջ կարողացել է ուժ գտնել և իր կյանքի տառապալից ուղին թելադրել թղթին ու հանձնել պատմությանը։ Հետմահու՝ 1990 թվականին, տպագրվել է «[[Տառապանքի ուղիներում]]» գիրքը, որտեղ հեղինակը ներկայացրել է ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջանի դաժան մթնոլորտը։ Գիրքը հարուստ է 1930-1940-ական թվականներին բանտային ռեժիմի մասին եղած փաստագրական առատ նյութով։
 
Վահրամ Ալազանը մահացել է 1966 թվականի մայիսի 17-ին, թաղված է քաղաքային պանթեոնում։