«Կենի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 5.
== Տեսակներ ==
Հայտնի է մոտ 10 (այլ տվյալներով՝ 8), [[ՀՀՀայաստան]]-ում՝ 1 տեսակ՝
*Կենի սովորական կամհատապտղային (''T. baccata'')
 
== Տարածվածություն ==
Տարածված է Եվրոպայում, Ազորյան կղզիներում, Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Կովկասում։ Հայաստանում հանդիպում է [[Իջևան]]ի, [[Շամշադին]]ի շրջաններում, [[Զանգեզուր]]ում (մոտ 60 հա), ամենամեծ ծառուտը գտնվում է [[Ախնաբադի կենու արգելավայր|Ախնաբադի ձոր]]ում (Մալախ գյուղի մոտ, 25 հա)։ Հայաստանում տարածված է սովորական կամ [[հատապտղային կենի]]ն (''Taxus baccata''), որին բնափայտի գույնի, ամրության և գեղեցկության համար կոչում են նաև [[գեղձի]], [[բզենի]], [[նետածառ]], մահեկ։ Ստվերադիմացկուն է, անտառում զբաղեցնում է երկրորդ շարահարկը։ Աճում է դանդաղ, ապրում 2-3 հազար տարի։ Հազվադեպ՝ ստորին և միջին լեռնային գոտիներում (1000-1800 մ բարձրություններում), առաջացնում մաքուր ծառուտներ։ Ամենամեծը (25 սմ) գտնվում է Տավուշի մարզի [[Աղավնավանք (Տավուշի մարզ)|Աղավնավանք]] գյուղի մոտակայքում։
 
== Նշանակություն ==
Բազմանում է սերմերով, կտրոններով։ Բնափայտը արժեքավոր է, ամուր, գորշակարմրավուն, կիրառվում է կահույքի արտադրության, ատաղձագործության մեջ։ Բազմաթիվ պարտեզային ձևեր աճեցվում են դեկորատիվ նպատակով։ Օգտագործվում է կահույքի արտադրության, ատաղձագործության մեջ։
Ասեղնատերևները, կոները և ընձյուղները պարունակում են տաքսին ալկալոիդ, տերևները՝ նաև եթերայուղեր։ Բույսն ամբողջովին թունավոր է։
Մեղրատու է։ Երրորդային դարաշրջանի մնացորդ է. գրանցված է ՀՀՀայաստանի Կարմիր գրքում։{{ՀՍՀ|հատոր=5|էջ=366}}
{{ՀԲ}}
{{Արտաքին հղումներ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կենի» էջից