«Էդվարդ Ուիլյամ Լեյն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
 
1833-1835 և 1842-1849 թվականներին կայացած հաջորդ երկու ուղևորությունների ժամանակ, նա հավաքեց նյութեր իր աշխարհահռչակ «Ժամանակակից [[եգիպտացիներ]]ի բարքերն ու սովորույթները» («Account of Manners and Customs of the Modern Egyptians», 1836) աշխատության, «Հազար ու մի գիշերներ» («Arabian Nights», 1838-1840) թարգմանության, ինչպես նաև անգլո-արաբական բառարանի («An Arabic-English Lexicon», 1863—1896) համար։ Աշխատանքը, որը նա դիտարկում էր որպես ծրագրային՝ «Եգիպտոսի նկարագիրը» («Description of Egypt»), հրատարակվեց միայն [[2000]] թվականին։
19-րդ դարը արևելագիտության դար էր, և արևելյան գրականության և նկարչության մեծ մասը հաջողությամբ շահագործում էին «արևելյան գեղեցկուհու» խորհրդավոր և հրապուրիչ կերպարը: Այնուամենայնիվ, Լեյնը, տղամարդ լինելով, հնարավորություն չուներ տեղեկություններ հավաքել եգիպտացի կանանց կյանքի մասին առաջին ձեռքից։ Նրանց կենցաղի մասին որոշ մանրամասներ իմանում էր Կահիրեի մահմեդական ընկերների խոսքերից: Այնուամենայնիվ, հետազոտողը չի հուսահատվում և դիմում է իր քրոջ ՝ Սոֆյա Լեյն Փուլի օգնությանը, որը նույնպես արևելագետ էր։Նա կարող էր այցելել և բարձրաստիճան պաշտոնյաների հարեմները, և կանանց բաղնիքները,դառնալով եղբոր աչքերն ու ականջները տղամարդկանց համար արգելված այս տարածքներում: «Անգլիացին Եգիպտոսում. Նամակներ Կահիրեից» գիրքը (1844) դարձավ համատեղ հետախուզական սխրանքի արդյունք,որի տեքստը պատկանում է Էդվարդ Լեյնին, ով իր քրոջ պատմությունները համեմատեց իր տվյալների հետ և կատարեց համապատասխան շտկումներ, սակայն գիրքը գրվեց Սոֆիայի անունից: 1840 թվականինին Լեյնը ամուսնացավ հույն-եգիպտական ​​ծագումով Նաֆիսա անունով մի ստրուկ աղջկա հետ, որին նրան նվիրել էին 8 տարեկանում, և որի կրթությամբ Լեյնը զբաղվեց անձամբ: Էդվարդ Լեյնը անգլիացի նկարիչ Թոմաս Գայնսբորոյի զարմիկն էր մայրական կողմից:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}