«Ալբերտ (լիճ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
[[Պատկեր:Lake Albert (Uganda) (NASA).jpg|մինի]]
 
Լիճը գտնվում է 619 մ բարձրության վրա: Մակերեսը 56005300<ref>https://www.africangreatlakesinform.org/article/lake-albert</ref> կմ² է, իսկ խորությունը մինչև 58 մ: Պատկանում է Արևելաաֆրիկական Մեծ բեկվածքային գոտու տեկտոնական լճերի շարքին: Ափերը քիչ են կտրտված, մեծամասամբ զառիթափ են, հատակը՝ հարթ: Լճի մեջ են թափվում Սեմլիկի (Էդվարդ լճի ավազան), Վիկտորիա -Նեղոս (Վիկտորիա լճի ավազան) և Նկուսի գետերը, իսկ լճից սկիզբ է առնում , [[Նեղոս]]<nowiki/>ի վտակներից մեկը՝ Ալբերտ-Նեղոս գետը: Լճի ջրային հաշվեկշռում միջին տարեկան մուտքի 4,6 կմ³ տեղումներից է, իսկ ջրի հոսքը այլ ավազաններից: Արտահոսքի 24.9 կմ³ -ը տեղի է ունենում գոլորշացման միջոցով, իսկ հոսքը դեպի այլ ավազաններ ՝ 22 կմ³, Մակերևութային ջրերի ջերմաստիճանը ՝ մինչև 30°C է: Հարուստ է ձկներով (40-ից ավելի տեսակներ ՝ Նեղոսի պերճ, վագր ձուկ և այլն): Նավագնացություն: Հիմնական նավահանգիստներն են Բութիաբան Ուգանդայում և Կասենին՝ Կոնգոյում:
 
Հայտնաբերվել է [[1864]]-ին անգլիացի ճանապարհորդ [[Սամուել Բեյքեր]]<nowiki/>ի<ref>https://www.visituganda.com/menu/category/what-to-see/lakes-and-rivers/lake-albert</ref> կողմից և անվանվել է [[Վիկտորյա (Մեծ Բրիտանիայի թագուհի)|Վիկտորիա]] թագուհի ամուսնու (Ալբերտ Սաքս-Կոբուրգ-Գոթա) անունով: Իսկ թագուհու պատվին անվանվել է հարևանությամբ գտնվող, Աֆրիկայի Մեծ լճերի համակարգին պատկանող՝ [[Վիկտորիա (լիճ)|Վիկտորիա լիճ]]<nowiki/>ը: