«Հաղորդություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
Ֆայլը տեղափոխվել է
չ (→‎Հռոմեական կաթոլիկ եկեղեցի: կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ)
չ (Ֆայլը տեղափոխվել է)
 
=== Հաղորդության նյութը ===
[[Պատկեր:Բաղարջ հացըՀաղորդություն.tif|մինի|աջից|հաղորդության հացը|150 px]]
Հաղորդության նյութերն են հացը և գինին։ Քանի որ Քրիստոսի մարդեղությամբ ու աստվածային զոհաբերմամբ մարդը բարձրացվել էր իր ընկած վիճակից, մարդը պարտավոր էր Նրան նմանվելու համար ընդունել Նրա Մարմինը և Արյունը, որ հաղթանակել էր մահվանը հարությամբ։ Բայց քանի որ մարդն իր զգայական բնությամբ անկարող է լիարժեքորեն ընդունել աստվածայինը, Քրիստոս իր ողորմությամբ պատվիրեց ուտել Հացը և խմել Գինին<ref>Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 439-440</ref>։
Պատարագի արարողության ընթացքում Սուրբ Հոգու զորությամբ նյութերը փոխակերպվում են Քրիստոսի Մարմնի և Արյան, սակայն հացն ու գինին իրենց գոյությունը, նյութը չեն փոխում, այլ իրենց մեջ ընդունում են Հիսուս Քրիստոսի հոգևոր ներկայությունը և սրբագործվում պատարագիչ հոգևորականի ու քրիստոնյաների աղոթքով։ Ինչպես Գրիգոր Տաթևացին է ասում. «Հացը բազմաթիւ ցորենի հատիկներից է բաղկացած, իսկ գինին՝ խաղողի բազում պտուղներից, այնպէս էլ Քրիստոսի մարմինը բազում անդամներից է շաղկապուած, որը Եկեղեցին է՝ բազում հաւատացեալների միաւորութիւնը»<ref>Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 90</ref>։