«Կարմիրգյուղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 76.
== Պատմություն ==
Դժվար է ասել, թե երբ է հիմնադրվել Նոր Բայազետից դեպի հարավ – արևելք գտնվող Ղուլալի անվանված (ներկայումս՝ Կարմիրգյուղ) այս տարածքը, սակայն ավերակների, գերեզմանաքարերի, խաչքարերի արձանագրությունները վկայում են, որ այն հնագույն բնակավայր է եղել։
 
Գյուղում գտնվել է Արտաշես Առաջինի սահմաքար՝ արամեերեն արձանագրությամբ։ Արամեերեն արձանագրությամբ սահմանաքարերից մինչև այժմ գտնված վեցից հինգը հայտնաբերվել են Գեղարքունիքում։
 
Կարմիրգյուղը XV դարից եղել է Գեղարքունիքի մելիքներից Փիրհամզայի տոհմի նստավայրը։ Անշուշտ, անմտություն կլինի կարծել, թե գյուղը, որպես բնակավայր գոյություն է ունեցել հենց այս շրջանից։ Նոր Բայազետի վրա գերիշխող բլրի վրա,այսօր էլ պահպանվում են ուրարտական Խալդի աստծուն նվիրված ամրոցի մնացորդները, որը կառուցվել է Ռուսա I-ի օրոք։
Տող 81 ⟶ 83՝
Գյուղի հայկական հին անունը մոռացվել է։ Եղած նյութերով վերականգնել հնարավոր չի։ Ըստ մի ձեռագրի՝ 1664թ․-ին գյուղը կոչվել է Ղուլալի, ինչի մասին վկայում է  «գրեցաւ․․․ ի յերկիրս Գեղամա, ի գիւղս որ կոչի Ղուլալի» արձանագրությունը:
 
Տաթևի վանքի ձեռագրերում պահպանվել է մի փաստաթուղթ, ըստ որի Գեղարքունիքի մելիքներն ու տանուտերերը 1513 թվականին եկել են Տաթև, քանի որ  Գեղարքունիքը գտնվել է վանքի թեմի կազմում։ Վավերագրերում հիշատակվող մելիք Փիրհամզայի նստավայրը՝ ըստ արձանագրությունների և խաչքարերի գրությունների, եղել է Ղուլալիում։ Այստեղ է եղել նաև Փիրհամզայի գերդաստանի գերեզմանատունը։գերեզմանատունը<ref>{{Cite book|title=Կարմիրգյուղ|last=Վաչիկ|first=Շահբազյան|publisher=Տոներ|year=|isbn=|location=|pages=11-13}}</ref>։
 
Գյուղը նախկինում մտնում էր [[Երևանի նահանգ]]ի Նոր Բայազետի գավառի մեջ։ Կարմիրգյուղ համայնքի բնակիչների նախնիները ներգաղթել են [[Էրզրումի նահանգ]]ի [[Բայազետ]] գավառից [[1830]] թվականին, 140 ընտանիք՝ 709 բնակիչներով։ Այժմ ունի 5984 բնակիչ (2020թ.)։