«Կարմիրգյուղ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2116 բայտ ,  1 ամիս առաջ
 
== Պատմություն ==
Դժվար է ասել, թե երբ է հիմնադրվել Նոր Բայազետից դեպի հարավ – արևելք գտնվող Ղուլալի անվանված (ներկայումս՝ Կարմիրգյուղ) այս տարածքը, սակայն ավերակների, գերեզմանաքարերի, խաչքարերի արձանագրությունները վկայում են, որ այն հնագույն բնակավայր է եղել։
Գյուղը նախկինում մտնում էր [[Երևանի նահանգ]]ի Նոր-Բայազետի գավառի մեջ։ Կարմիրգյուղ համայնքի բնակիչների նախնիները ներգաղթել են [[Էրզրումի նահանգ]]ի [[Բայազետ]] գավառից [[1830]] թվականին, 140 ընտանիք՝ 709 բնակիչներով։ Այժմ ունի 5984 բնակիչ (2020թ.)։
 
Կարմիրգյուղը XV դարից եղել է Գեղարքունիքի մելիքներից Փիրհամզայի տոհմի նստավայրը։ Անշուշտ, անմտություն կլինի կարծել, թե գյուղը, որպես բնակավայր գոյություն է ունեցել հենց այս շրջանից։ Նոր Բայազետի վրա գերիշխող բլրի վրա,այսօր էլ պահպանվում են ուրարտական Խալդի աստծուն նվիրված ամրոցի մնացորդները, որը կառուցվել է Ռուսա I-ի օրոք։
 
Գյուղի հայկական հին անունը մոռացվել է։ Եղած նյութերով վերականգնել հնարավոր չի։ Ըստ մի ձեռագրի՝ 1664թ․-ին գյուղը կոչվել է Ղուլալի, ինչի մասին վկայում է  «գրեցաւ․․․ ի յերկիրս Գեղամա, ի գիւղս որ կոչի Ղուլալի» արձանագրությունը:
 
Տաթևի վանքի ձեռագրերում պահպանվել է մի փաստաթուղթ, ըստ որի Գեղարքունիքի մելիքներն ու տանուտերերը 1513 թվականին եկել են Տաթև, քանի որ  Գեղարքունիքը գտնվել է վանքի թեմի կազմում։ Վավերագրերում հիշատակվող մելիք Փիրհամզայի նստավայրը՝ ըստ արձանագրությունների և խաչքարերի գրությունների, եղել է Ղուլալիում։ Այստեղ է եղել նաև Փիրհամզայի գերդաստանի գերեզմանատունը։
 
Գյուղը նախկինում մտնում էր [[Երևանի նահանգ]]ի Նոր- Բայազետի գավառի մեջ։ Կարմիրգյուղ համայնքի բնակիչների նախնիները ներգաղթել են [[Էրզրումի նահանգ]]ի [[Բայազետ]] գավառից [[1830]] թվականին, 140 ընտանիք՝ 709 բնակիչներով։ Այժմ ունի 5984 բնակիչ (2020թ.)։
 
== Տնտեսություն ==