«Աթենքի Ակրոպոլիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 95.
Ակրոպոլիսի մուտքը «պրոպիլեա» կոչվող մոնումենտալ դարպասաշեմքն էր, որից դեպի հարավ գտնվել է Աթենաս Նիկեի փոքրիկ տաճարը։ Ակրոպոլիսի կենտրոնում Պարթենոնն էր կամ Աթենաս Պարթենոսի (կույս Աթենայի) տաճարը։ Շքամուտքից դեպի արևելք և Պարթենոնից դեպի հյուսիս գտնվել է Էրեքթեոն անունով տաճարը։ Ակրոպոլիսի գագաթը կազմող հարթակից դեպի հարավ գտնվում են հնադարյան, թեև հաճախ վերափոխված [[Դիոնիսոսի թատրոն]]ի ավերակները։ Մի քանի հարյուր մետր հեռավորության վրա այժմ մասամբ վերականգնված [[Հերովդես Ատտիկացու օդեոն]]ն է<ref>{{cite magazine |last=Hadingham |first=Evan |date=February 2008 |title=Unlocking Mysteries of the Parthenon |url=http://www.smithsonianmag.com/history-archaeology/Unlocking-Mysteries-of-the-Parthenon.html |magazine=Smithsonian}}</ref>։
 
Արժեքավոր բոլոր հնադարյան արտեֆակտները (հին մշակույթի մնացորդներ) պահպանվում են նույն ժայռի վրա՝ Պարթենոնից 280 մ․մ հեռավորության վրա գտնվող [[Հին Ակրոպոլիս թանգարան]]ում<ref>[http://www.theacropolismuseum.gr/en "The Acropolis Museum"]. Retrieved 9 February 2013.</ref>։
 
===Տեղանքի քարտեզ===
Տող 157.
== Մշակութային նշանակություն ==
 
Յուրաքանչյուր չորս տարին մեկ աթենացիները նշել են «Մեծ պանաթենեա» կոչվող փառատոնը, որն իր ժողովրդականությամբ գերազանցել է [[Անտիկ օլիմպիական խաղեր]]ին։ Փառատոնի ընթացքում շքերթը քաղաքի միջով շարժվել է դեպի Ակրոպոլիս, որտեղ բրդից հյուսված նոր թիկնոց է գցվել կա՛մ Էրեքթեոնում գտնվող Աթենա Պոլիաս աստվածուհու արձանի, կա՛մ ՊարթոնոնումՊարթենոնում գտնվող Աթենա Պարթենոսի արձանի վրա<ref>{{cite web |url=http://depthome.brooklyn.cuny.edu/classics/dunkle/athnlife/rligious.htm |title=Panathenaic Festical |url-status=dead |archiveurl=https://web.archive.org/web/20120427153119/http://depthome.brooklyn.cuny.edu/classics/dunkle/athnlife/rligious.htm |archivedate=2012-04-27 }}</ref>։
 
18-րդ դարակեսից ի վեր Ակրոպոլիսը համարվել է հունական ժառանգության և [[Դասական Հունաստան]]ի փառքի առանցքային խորհրդանիշ։
 
== Երկրաբանություն ==
Ակրոպոլիսը [[Տեկտոնիկա|լիթոսֆերային]] երկու մասից բաղկացած ժայռ է, որոնցից առաջինն Աթենքի [[թերթաքարեր]]ն են, իսկ երկրորդը՝ դրա վրա գտնվող Ակրոպոլիսի [[կրաքար]]ը։ Աթենքի թերթաքարը [[Կավճի ժամանակաշրջան]]ի փափուկ կարմրավուն ժայռ է։ Բուն նստվածքաշերտը կուտակվել է գետի դելտայում մոտավորապես 70 միլիոն տարի առաջ։ Ակրոպոլիսի կրաքարը թվագրվում է [[Յուրայի ժամանակաշրջան]]ով, և գոյություն է ունեցել Աթենքի թերթաքարերից 30 միլիոն տարի առաջ։ Ակրոպոլիսի կրաքարն Աթենքի թերթաքարերի վրա հայտնվել է սեղմիչ տեկտոնական ուժերի օգնությամբ՝ ստեղծելով վերհրված վերնաշերտ։ Այս վերնաշերտի էրոզիան (քայքայումը) հանգեցրել է Ակրոպոլիսի վերջնական առանձնացմանը՝ ձևավորելով ներկայիս դիրքը։ Աթենքի շրջանում բլուրների մեծ մասը, այդ թվում՝ [[Լիկավիտոս]]ը, [[Արեոպագոս]]ը և Մուսեյոնը, ձևավորվել են Ակրոպոլիսի նման՝ նույն վերնաշերտի քայքայմամբ<ref>{{Cite journal|last=Regueiro y González-Barros|first=Manuel|last2=Stamatakis|first2=Michael|last3=Laskaridis|first3=Konstantinos|date=2014-11-30|title=The geology of the Acropolis (Athens, Greece)|url=https://www.researchgate.net/publication/269076024_The_geology_of_the_Acropolis_Athens_Greece|journal=European Geologist|volume=38|pages=45–52}}</ref>։ Ակրոպոլիսի կառույցների համար օգտագործված մարմարը բերվել է Աթենքի հյուսիս -արևելքում գտնվող Պենդելիկոն լեռան քարհանքներիցքարհանքերից<ref>{{Cite web|url=http://www.artofmaking.ac.uk/explore/materials/8/Pentelic-Marble|title=Material: Pentelic Marble |publisher= Art of Making|website=www.artofmaking.ac.uk|access-date=2018-12-13}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==