«Հայերը Չինաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
Ըստ պատմական աղբյուրների հայերը [[Չինաստան]]ում առաջին անգամ հիշատակվում են [[2-րդ դար]]ում: Դրանք եղել են մետաքս և այլ ապրանքներ արտահանող վաճառականներ: Հայկական փոքր գաղութներ հիմնվել են մոնղոլական արշավանքներից հետո ([[13-րդ դար]]), երբ Հայաստանից գերեվարված հայերի մի մասը բնակեցվել է Չինաստանի հյուսիսում: Այնուհետև հայերը թափանցել են Չինաստանի խորքը և բնակվել ծովային շրջաններում: Չինաստանի Կանտոն ([[Գուանչժոու]] ) քաղաքում մինչև [[1307]] թվականը կառուցվել է եկեղեցի` հարակից շինություններով: [[17-րդ դար]]ում Կանտոնում բնակվում էր 30 հայ ընտանիք: [[18-րդ դար]]ում ոչ մեծ առևտրավաններ են եղել [[Շանհայ]]ում: [[19-րդ դար]]ում հայերի հոսք եղավ [[Հնդկաստան]]ից ու հարևան երկրներից: Նրանք բնակվեցին [[Մուկդեն]]ում, [[Խարբին]]ում, [[Չանչուն]]ում, [[Շանհայ]]ում: Չինաստանի հարավում բնակվում էին գլխավորապես նորջուղաեցիներ, արևելքում` ղարաբաղցիներ ու զանգեզուրցիներ: Ամենահայաշատ քաղաքը Խարբինն էր: Խարբինի համայնքը ուներ եկեղեցի, ներքին սահմանադրություն: Այստեղ [[1930]]-ին հիմնվեց Արծիվ միությունը, Հայ երիտասարդական ակումբ, Հայ տիկնանց միությունը: [[1937]]-ին [[Շանհայ]]ում կար 200 հայ ընտանիք (հետագայում նրանց թիվը հասավ 600-ի): Չինաստանում կային հայտնի հայ բժիշկներ, ինժեներներ, փաստաբաններ: Առևտրում հայերը ունեին անգլիացիներին հավասար իրավունքներ, իրենց սեփական նավերը, գործարաններ (Կանտոնում): Կանտոնաբնակ չինարենի ուսուցիչ [[Հովհաննես Ղազարյան]]ը հայերենից չինարեն է թարգմանել [[Աստվածաշունչ]]ը (չինարեն առաջին և լավագույն թարգմանությունը): Խարբինի առողջապահական գործը ղեկավարել է Ստեփան Մուղդեսյանը: Չինահայերը չեն կորցրել կապը հայրենիքի հետ: [[18-րդ դար]]ում չինահայեր Մնացական Ղասապյանը, Հովհաննես Մաթևոսյանը և ուրիշներ մեծ գումարներ են կտակել Հայաստանին, նոր Նախիջևանին: Չիանաստանի հայերը տուժել են ճապոնական ներխուժումից: Նրանք դիտվել են իբրև Ճապոնական կայսրության թշնամիներ և մեկուսացվել: Նրանց մեծ մասը գաղթել է [[Ավստրալիա]], [[ԱՄՆ]], Մալայա և [[Ֆիլիպիններ]]: Այժմ [[Չինաստան]]ում կան շատ քիչ թվով հայեր (մոտ 160 մարդ` հիմնականում [[Պեկին]]ում և [[ՀոնկոնգումՀոնկոնգ]]ում), որոնք չունեն ազգային կյանք: