«Էնս (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
== Պատմություն ==
 
Էնս գետի գետաբերանի շրջանում առաջին բնակիչները եղել են մեր թվարկությունից առաջ Երկրորդ հազարամյակին։ [[IV դար]]ում մեր թվարկությունի առաջ այս շրջանում բնակվում էին [[Կելտեր]]ը, որոնք այստեղ ստեղծել էին [[Նորիկ]] պետությունը, որը իր հերթին Մ․թ․ա․ 15 թվականին մտավ [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] կազմի մեջ։ [[II դար]]ում ժամանակակից Էնսի տարածքում ստեղծվեց [[Լաուրիակում]] հռոմեական զինվորական ճամբարը, որը կազմում էին 6000 լեգիոներ։ [[212]] թվականին բնակատեղին, որը ստեղծվել էր ճամբարի վայրում [[Կարակալլա]] կայսրի կողմից ստացավ քաղաքի կարգավիճակ։ Այդ ժամանակ Լաուրիակում բնակվում էր 30 հազար մարդ։ Կայսր [[Դիոկղետիանոս]]ի կողմից քրստոնյաների հետապնդման ժամանակ [[304]] թվականի մայիսի 4-ին քաղաքում տանջանքների ենթարկվելով մահացավ Սուրբ Ֆլորիանը, որին խեղդեցին Էրնս գետում։ [[370]] թվականին քաղաքում կառուցվել է վաղքրիստոնեական [[բազիլիկ]], որի տեղում [[1344]] թվականին կառուցվել է Լորխա եկեղեցին,եկեղեցին՝ որըայն գոյություն ունի միչև հիմաայժմ<ref>''Severin: Zwischen Römerzeit und Völkerwanderung; Katalog'' Ausstellung des Landes Oberösterreich 24 April bis 26 Oktober 1982 im Stadtmuseum Enns. Linz 1982</ref>։
 
[[900]] թվականին Գեորգենբերգ բլուրի վրա, ժամանակակից Էնսի կենտրոնում կառուցվել է Էնիսիբուրգ ամրոցը, որը հանդիսանում էր [[Բավարիա]]յի ամրակետը ընդեմ հունգարական ներխուժումների։ Ավելի ուշ ամրոցը վերակառուցվել է և ստացել է Էնսեգ անվանումը։ Ամրոցի շրջանում հայտնվեց առևտրի կենտրոն, որը Օտակարա II Մարկգրաֆի կողմից XII դարում ստացավ իրավունք անցկացնելու տոնավաճառ։ Այդ ժամանակ Էնս հովիտը մտնում է Շտիրիական դքսության կազմի մեջ։