«Թուրքական մեծ պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 48.
'''Թուրքական զորքերի խռովություն'''
 
1687 թվականին, երբ Սարի Սուլեյման փաշան դեռ գտնվում էր [[Բելգրադ]]ում, լուր է ստացվել, որ «Սրբազան լիգայի» զորքերը գրոհ են ձեռնարկել [[Օսյեկ]] քաղաքի վրա: Լիգայի զորքերը հետ են մղվում Սուլեյման փաշայի կողմից: Թուրքերը հետապնդում են հակառակորդին, որոնք նահանջում էին դեպի հյուսիս, սակայն 1687 թվականի օգոստոսի 12-ին Մոհաչիի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Սուլեյմանի զորքերը պարտություն են կրում (հենց նույն վայրում 1526 թվականին [[Մոհաչի ճակատամարտ (1526)|թուրքերը խոշոր հաղթանակ տարան]] հունգարա-չեխա-խորվաթական զորքերի նկատմամբ, գրավելով՝ [[Միջինդանուբյան դաշտավայր]]ը՝ իր տարածքում ընդգրկելով Եվրոպայի սիրտը): Ճակատամարտից հետո թուրքական զորքի մնացած մասը նահանջում է Պետրովարադին ([[Սերբիա]]), սակայն Դանուբ գետը անցնելիս սկսվել է հուժկու փոթորիկ և զորքը ստիպված էր հետ վերադառնալ [[Ստամբուլ]]՝ իրենց բողոքը սուլթանին հայտնելու: Զինվորները աստիճանաբար սկսում էին ըմբոստանալ: Ստամբուլ հասնելուն պես նրանք գահընկեց են անում Մեհմեդ 4-րդ սուլթանին և նրա փոխարեն գահ է բարձրանում [[Իբրահիմ I|Իբրահիմ 1]]-ինի որդին՝ [[Սուլեյման II]]-ը: Զորքի հրամանատարի պաշտոնին թուրքերը ցանկանում էին տեսնել Հալեպի նահանգապետ՝ Սիվուշ փաշային: Երբ թուրքական զորքերի մեծ մասը հետ են քաշվել ռազմաճակատային գծից և վերադարձել Ստամբուլ, զորքի մնացած հատվածներն ամրացել եբ բերդերում և կայազորների հետ միասին, առանց օգնության ստիպված պայքարել և դիմակայել են «Սրբազան լիգայի» հարձակումներին: 1687 թվականի վերջին և 1688 թվականի սկզբների Հաբսբուրգները, օգտվելով թուրքերի նահանջից, հարձակման են անցել և գրավել Էգեր քաղաքը: 1688 թվականի ձմռան ամիսներին, Ստամբուլում, խափանվել և ձախողվել է հիմնարկությունների և ձեռնարկությունների կազմակերպումը: Օսմանյան կայսրության ռազմական տնտեսությունը անկում էր ապրում: Հոլանդիայի դեսպանի միջնորդությամբ փորձ է կատարվել խաղաղության պայմանագրով վերջ տալ պատերազմին, սակայն ապարդյուն: Եվ ի վերջո, Օսմանյան կայսրությունը կրել իր ամենամեծ հարվածը պատերազմում: Սեպտեմբեի 8-ին օկուպացվել և գրավվել է Բելգրադ քաղաքը: Բելգրադի գրավվումից հետո «Սրբազան լիգայի» զորքերը սկսել են շարժվել Ստամբուլի ուղղությամբ: Բելգրադում՝ ավստրիացիների հաղթանակից հետ, Ֆրանսիայի թագավոր [[Լուի Արև արքա|Լուի 14]]-րդը ներխուժում է Կուրպֆալց՝ խախտելով 1684 թվականին [[Լեոպոլդ I|Լեոպոլդ 1]]]] կայսեր հետ կնքած պայմանագիրը:
 
'''Ֆազիլ Մուստաֆա փաշայի արշավանքները'''
Տող 71.
1697 թվականի արշավանքների ընթացքում Մուստաֆա II-ը մետեցել է Բելգրադին, սակայն զորքի մեջ առաջացան լուրջ տարաձայնություններ: Զորքի մի մասը կարծում էր, որ անհրաժեշտ է ամրապնդվել Տրանսիլվանիայում, իսկ մյուս մասը կարծում էր՝ Դանուբ գետով բարձրանալ և հարձակվել Պետրովարադինի վրա: Արդյունքում Տրանսիլվանիայում ամրապնդվելու տեսակետը հաղթել է: Թուրքական բանակին հաջողվում է [[Տիսա|Տիսա գետ]]ի մոտ պարտության մատնել աբստրիական զորքին և հետ գրավել Տիգել ամրոցը: Սեպտեմբերի 11-ին, երբ Մուստաֆա II-ը անցնում է Տիսա գետի արևելյան ափը, Եվգենի Սավոյացին թիկունքից հարվածում է թուրքական զորիքն և պարտության մատնում նրանց: Պատմության մեջ այս իրադարձությունը հայտնի է «Զենթայի ճակատամարտ» անունով:
 
«'''Կարլովիցկի խաղաղության պայմանագրի» կնքումըկնքում'''
 
1697 թվականին ավարտվել է Հաբսբուրգյան լիգայի պատերազմը և Հաբսբուրգները ի վիճակի էին իրենց ամբողջ ուժերը կենտրոնացնել Օսմանյան Թուրքիայի դեմ: «Սրբազան լիգայի» անդամ պետությունները հասկանում էին, որ Իսպանիայի թագավոր [[Կառլ II (Իսպանիայի թագավոր)Կառլ II|Կառլ II (Իսպանիայի թագավոր)]] շուտով մահանալու է (մահացել է 1700 թվականի նոյեմբեր ամսին՝ 38 տարեկան հասակում), իսկ դա կհանդիսանա [[Ֆրանսիա]]յի դեմ նոր պատերազմի, նրանք սկսել են քայեր ձեռնարկել պատերազմը կանխելու և հաշտություն կնքելու համար: Սկսվել են բանակցություններ: Չնայած բանակցությունների սկսվելուն՝ 1698 թվականին Ղրիմի թաթարները հարձակումներ են գործել ավստրիական դիրքերի և Լեհաստանի վրա:
Տող 84.
* {{книга |автор={{нп4|Финкель, Кэролайн|Кэролайн Финкель|en|Caroline Finkel}} |заглавие=История Османской империи. Видение Османа |ответственный= |ссылка= |место=М. |издательство=[[АСТ (издательство)|АСТ]] |год=2010 |страниц=848 |страницы= |isbn=5170436513 |isbn2=978-5-17-043651-4 |ref=Финкель}}
== Արտաքին հղումներ ==
{{Արտաքին հղումներ}}