«Իդֆուի տաճար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ ավստալացի, փոխարինվեց: ։ → ։ (12) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տաճար}}
'''Հորի կամ Իդֆուի տաճարը''' [[եգիպտական տաճար]] է, գտնվում է [[Վերին Եգիպտոս]]ի [[Իդֆու]] քաղաքում, որը տեղակայված է [[Նեղոս]]ի արևմտյան ափին։ Քաղաքը [[Հելլենականության դարաշրջան]]ում հայտնի էր {{lang-grc-koi|Ἀπόλλωνος πόλις}} և [[Լատիներեն]]ում որպես ''Ապոլոնոպոլիս Մագնա /Apollonopolis Magna/'', եգիպտական դիցաբանության գլխավոր աստված [[Հոր (եգիպտական դիցաբանություն)|Հոր]]ի անունով, որը համաձայն ''[[հունական մեկնաբանության]]'' ճանաչվել է որպես [[Ապոլլոն]]<ref>David, Rosalie. Discovering Ancient Egypt, Facts on File, 1993. p.99</ref> ։ Այն Եգիպտոսի լավագույն պահպանվող սրբավայրերից մեկն է։ Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 237 -57 թվականներին [[Պտղոմեոսյան Եգիպտոս|Պտղոմեոսյան թագավորության]] կողմից։ Պատերի գրված արձանագրությունները կարևոր տեղեկություն են տալիս [[հելլենականության դարաշրջան]]ում Եգիպտոսի լեզվի, առասպելների և կրոնի մասին։ Մասնավորապես, տաճարի պատերի վրա մակագրված տեքստերը «մանրամասներ են ներկայացնում ոչ միայն տվյալ կառույցի վերաբերյալ, այլ նաև տեղեկություններ են պահպանում այս և բոլոր մյուս տաճարների առասպելական մեկնաբանության մասին ՝ որպես Արարչագործության կղզի»։<ref name="David, op. cit., p.99">David, op. cit., p.99</ref> ։ Կան նաև «Սրբազան դրամայի կարևոր տեսարաններ և մակագրություններ, որոնք առնչվում են Հորուսի և [[Սեթ (դիցաբանություն)|Սեթի]] միջև դարավոր հակամարտությանը» <ref> name="David, op. cit., p.99<"/ref> ։ Դրանք թարգմանվել են գերմանական [[Իդֆու պրոյեկտ|Իդֆու նախագծի]] կողմից։
 
==Պատմություն==
[[File:S10.08 Edfu, image 9886.jpg|thumbnail|left|Իդֆու տաճարի հյուսիսային կողմը]]
[[File:S10.08 Edfu, image 9885.jpg|thumbnail|left| Դարպասի դուռը]]
Իդֆուն մի քանի տաճարներից մեկն էր, որոնք կառուցվել էին [[Պտղոմեոսներ|Պտղոմեացիների թագավորության]] ժամանակաշրջանում, այդ թվում ՝ [[Դենդերա տաճարի համալիրը]], [[Իսնա]], [[Կոմ Օմբո]]յի և [[Ֆիլա]]յի տաճարները։ Դրա չափերն արտացոլում են ժամանակի հարաբերական բարգավաճումը<ref>Agnese, Giorgio and Maurizio Re. Ancient Egypt: Art and archaeology of the land of the pharaohs, 2004. p.23 {{ISBN|0-7607-8380-2}}</ref> ։ Ներկայիս տաճարը, որի կառուցման աշխատանքները սկսվել են մ․ թ․ա․ 237 թվականի օգոստոսի 23-ին «ի սկզբանե բաղկացած էր մի սյունասրահից, երկու լայնակի սրահներից և ապաստանից, որը շրջապատված էր աղոթատեղիներով»<ref>Dieter Arnold, Nigel Strudwick & Sabine Gardiner, The Encyclopaedia of Ancient Egyptian Architecture, I.B. Tauris Publishers, 2003. p.78</ref> ։ Շինարարությունը սկսցել է [[Պտղոմեոս III Էվերգեթ]]ի օրոք և ավարտվել մ․ թ․ ա․ 57 թվականին, [[Պտղոմեոս XII Աուլետես]]ի օրոք։ Այն կառուցվել է ավելի վաղ, փոքր տաճարի տեղում, որը նույնպես նվիրված էր Հորին, թեև նախորդ կառույցը արևելքից արևմուտք էր, այլ ոչ թե հյուսիսից հարավ, ինչպես ներկայիս տարածքում է: Քանդված դարպասը գտնվում է ներկայիս տաճարի արևելքում․ հայտնաբերվել են գրավոր վկայություններ, որոնք ցույց են տալիս [[Եգիպտոսի նոր թագավորություն|Եգիպտոսի նոր թագավորության]] կառավարիչների՝ [[Ռամզես I]], [[Սեթ (դիցաբանություն)|Սեթ I]] և [[Ռամզես II]] կառավարության օրոք կառուցվող շենքի նախագիծը։
[[File:Temple of Edfu sanctuary.jpg|thumb|right|Տաճարի կենտրոնում գտնվող ապաստանը]]
[[File:Edfu temple relief by John Campana.jpg|thumb|Հարթաքանդակներ Իդֆու տաճարի պատերի վրա|alt=]]
[[File:Edfu Temple Inside.jpg|right|thumb|Տաճարի նախասրահը, նայելով հարավ-արևելք:]]
[[Նեկտանեբո II|Նեկտանեբո II-]]ի մասին [[հիերոգլիֆ|նաոս]]ն՝ ավելի վաղ կառույցի մասունքը առանձին շինություն է, իսկ տաճարը շրջապատված է ինը մատուռներով<ref>Arnold, Strudwick & Gardiner, op. cit., p.78</ref> ։
 
[[Թեոդոսիոս Ա Մեծ]]ի հալածանքներից հետո, և 391 թվականին [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] տարածքում ոչ քրիստոնեական երկրպագությունը արգելող գործողությունների ժամանակ Իդֆուի տաճարը դադարել է օգտագործվել որպես կրոնական հուշարձան։ Ինչպես ամենուր, տաճարի փորագրված հարթաքանդակներից շատերը քանդվեցին քրիստոնեական հավատքի հետևորդների կողմից, որոնք եկել էին իշխելու Եգիպտոսում: [[Հիպոստիլային]] դահլիճի սևացած առաստաղը, որն այսօր տեսանելի է, համարվում է կրոնական պատկերների ոչնչացմանն ուղղված հրկիզման արդյունք, որն այն ժամանակ համարվում էր հեթանոսական:
Տող 15.
Դարեր շարունակ տաճարը թաղված է եղել 12 մետր խորությամբ անապատային ավազի շերտերի տակ։ Տեղի բնակիչները տներ էին կառուցում հենց տաճարի տարածքում։ 1798 թվականին, երբ տաճարը նույնականացվել է ֆրանսիական արշավախմբի կողմից, տեսանելի էին միայն տաճարի սյուների վերին մասերը։ 1860 թվականին ֆրանսիացի [[Եգիպտագիտություն|եգիպտաբան]] [[Օգյուստ Մարիետ]]ը սկսեց Իդֆու տաճարը ավազներից ազատելու աշխատանքները։
 
Իդֆուի տաճարը գրեթե չի տուժել և հին եգիպտական տաճարի շատ լավ օրինակ է<ref name="David., op. cit., p.99">David., op. cit., p.99</ref> ։ Իդֆուի տաճարի հնագիտական նշանակությունն ու պահպանման բարձր վիճակը այն դարձրին [[Զբոսաշրջությունը Եգիպտոսում|Եգիպտոսի զբոսաշրջության]] կենտրոն և [[նավ]]երի կանգառ, որոնք նավարկում էին Նեղոսով։ 2005 թվականին նորոգվեց տաճարի մուտքը՝ այցելուների կենտրոն և սալիկապատ ավտոկայանատեղի ավելացնելով<ref>{{cite web|url=http://guardians.net/spotlite/spotlite-hawass-2005.htm|title=SPOTLIGHT INTERVIEW 2005 - Dr. Zahi Hawass|accessdate=2007-04-25}}</ref> ։ 2006 թվականի վերջին ավելացվեց բարդ լուսավորության համակարգ, որը թույլ կտա գիշերային այցելություններ կատարել<ref>{{cite web|url=http://www.sis.gov.eg/En/EgyptOnline/tourism/000003/0204000000000000002517.htm|title=Night visits to Temple of Horus allowed as of New Year|accessdate=2007-04-26}}</ref> ։
 
==Կրոնական նշանակություն==
Իդֆուի տաճարը [[Հոր (եգիպտական դիցաբանություն)|Հորին]] և [[Հաթոր]]ին նվիրված ամենամեծ տաճարն է<ref> name="David, op. cit., p.99<"/ref> ։ Այն Հորին նվիրված տոնակատարությունների անցկացման կենտրոնն էր։ Ամեն տարի «Հաթոր աստվածուհին [[Դենդեր]]ի իր տաճարից մեկնում էր հարավ, որպեսզի այցելի Հորին, և նրանց սուրբ ամուսնությունը նշող այս իրադարձությունը մեծ փառատոնի և ուխտագնացության առիթ էր»<ref> name="David., op. cit., p.99<"/ref> ։
 
==Ազդեցությունը բրիտանական ճարտարապետության վրա==
Իդֆուի տաճարը օրինակ է ծառայում [[Լիդս]] [[Հոլբեք]]ի տաճարի աշխատանքների համար, ։ Իդֆուի բակի սյուները ճշգրիտ պատճենված են շենքի ճակատին։
 
==Պատկերասրահ==