«Serious Sam: The First Encounter»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ստեղծվել է «Serious Sam: The First Encounter» էջի թարգմանությամբ
(Տարբերություն չկա)

22:06, 30 Հուլիսի 2020-ի տարբերակ

Կաղապար:Компьютерная игра

Serious Sam: The First Encounter
ՄշակողCroteam?
ՀրատարակիչGathering of Developers?, Devolver Digital և Suntendy Interactive Multimedia Co.,Ltd.?
ԴիստրիբյուտորSteam, GOG.com[1] և Humble Store[2]
Միջերեսի լեզուանգլերեն[3]
Սերիայի մասSerious Sam?
ՀաջորդSerious Sam: The Second Encounter?
ՎայրԵգիպտոս
Թողարկման թվականմարտի 21, 2001
ՊլատֆորմներWindows և Xbox
Վերջին տարբերակ1.05
Ժանրառաջին դեմքի շութեր
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ, բազմակառավարելի խաղ[3] և կոոպերատիվ ռեժիմ[3]
PEGIPEGI 16
USKUSK 16
ESRB17+
Կրիչօպտիկական սկավառակ, թվային բաշխում և թվային ներբեռնում
🌐serioussam.com և croteam.com/serious-sam-classic-first-encounter/

Serious Sam-ը: The First Encounter (ռուս.՝ «Серьёзный Сэм: Первое столкновение»; Հայերենում՝ "Թույն Սեմ Առաջին արյուն") խաղային շարքի առաջին առաջին դեմքից կրակոցին, որը մշակվել է խորվաթական ընկերություն Croteam-ի կողմից 2001թ:

Խաղային շարքը մեզ պատմում է Թույն Սեմի(Սեմ Սթոուն) և այլմոլորակայինների ու իրենց առաջնորդ Մենթալի պայքարի մասին:

2009 թվականին դուրս է եկել խաղի նորացված տարբերակը, որը կոչվում Serious Sam HD: The First Encounter: Նոր խաղը մշակվել է Serious Engine 3 շարժիչի վրա, և ունի նորացված գրաֆիկա:

Խաղի ընթացքը

Խաղի ընթացքը մի փոքր հետ է դառնում դեպի ավելի հին առաջին դեմքից կրակոցիներ: Քանի դեռ ուրիշ ընկերություններ տանջվում էին խաղը ավելի իրական դարձնելու ու գլխավոր հերոսին ավելի մարդամոտ դարձնելու վրա, Serious Sam-ը որդեգրեց Quake խաղին բնորոշ խաղի ընթացքը: Համենայն դեպս ժամանակակից տեխնոլոգիաները թույլ տվեցին խաղի դասական բանաձևը հասցնել նոր մակարդակի: Փակ միջանցքներին փոխարինել են բաց խաղային տարածքները, հակառակորդների փոքրիկ խմբերը փոխարինվել են հառակորդների մեծ բանակով: Կան նաև գանձեր պարունակող բացմաթիվ գաղտնի վայրեր, և նույնիսկ նամակներ խաղի մշակողներից անմիապես խաղացողին: Պայքարը զբաղեցնում է խաղային ժամանակի մեծ մասը, իսկ Սեմին օգնում է ԻՆԵՏՐԱՆ-ը(նյարդային համակարգին կցված ռազմական իրավիճակների վերլուծիչ), որը Սեմի ուղեղում վիրահատական միջամտությամբ տեղադրված զարգացած արհեստական բանականություն է: ԻՆԵՐՏԱՆ-ը պահպանում է Սեմին հանդիպած բոլոր հակառակորդների և զենքերի մասին ինֆորմացիա և հուշումներ է տալիս՝ բացատրելով, թե ինչ է կատարվում շուրջբոլորը: ԻՆԵՐՏԱՆ-ը նույնիսկ կատակում է Սեմի հետ: Բոլոր փուլերում կա մեծ քանակությամբ զինամթերք Սեմի զենքերի համար: Հակառակորդները հրեշներ են, որոնց կերպարները տարօրինակ են, բայց նրանց մեջ կարելի է նկատել մտացածին ու ֆանտաստիկ կերպարներին բնորոշ արտաքին հատկանիշեներ: Հրեշները շատ տարբերվում են միմյանցից, թռչող հարպիներ, երկոտանի ռոբոտներ ու անգլուխ ինքնասպաններ:

Serious Sam -ի առանձնահատկությունը՝ թմային խաղ, շատ հազվագյուտ երեւույթ է ժամանակակից առաջին անձից կրակոցիների համար: Բացի ցանցային խաղից, խաղը նաև էկրանի բաժանման հնարավորություն ունի և միաժամանակ կարող են խաղալ մինչև 4 խաղացող:

Սյուժեն

Խաղի նախաբանը մեզ պատմում է վաղուց տեղի ունեցած իրադարձությունների մասին: 21-րդ դարի սկզբում Հին Եգիպտոսում հնագիտական աշխատանքների իրականացնելիս գտնվել է Սիրիուս մոլորակից Երկիր մեկնած հնագույն քաղաքակրության մնացորդները: Գտնված իրերը նպաստել են տեխնոլոգիաների թռիչքային զարգացմանը, ինչը թույլ է տվել մարդկությանը կատարել միջաստղային թռիչքների դեպի այլ մոլորակներ: 22-րդ դարի սկզբին տիեզերքի հեռավոր անկյուններից մեկում մարդկությունը հանդիպում է խաղի գլխավոր չարագործին՝ բռնակալ Մենթալին: Մենթալին հաջողվում է ճնշել մարդկանց և նրանց փրկության միակ հնարավորթույնը Երկիր վերադառնալն էր: Մենթալը հենց այստեղ էլ պետք է կոտորեր ամբողջ մարդկությանը: Միակ փրկությունը Սիրիական հնագույն արտիֆակտն էր, որը կոչվում էր Անվերջության Բանալի: Այն կարող էր մարդուն տեղափոխել անցյալ, Մենթալին հաղթելու և պատմության ընթացքը փոխելու համար: Այդ մարդը դարձավ Սեմյուել Սթոունը՝ Թույն Սեմ մականունով: Նա այլմոլորակայինների հետ պայքարում ցուցաբերել էր քաջություն ու ձեռք էր բերել մեծ համբավ:

Խաղի սկզբում Սեմը հայտնվում է Հին Եգիպտոսում եւ ճամփորդում է մի հին հուշարձանից դեպի մյուսը, ճանապարհին անընդհատ կռվելով Մենթալի կողմից ուղարկված հրեշների դեմ: Ճանապարհորդության ընթացքում Սեմը Լուքսոր-ում ակտիվացնում է կոթողի տեսքով թաքնված Սիրիացիների հաղորդիչը, որը Տիեզերքի խորքից Երկիր է կանչում տիեզերանավ <<Ցենտերփրայսը>>: Սեմը գնում է Մեծ Բուրգի մոտ, տիեզերանավում հայտնվելու համար և Մենթալի բանակի հրամանատար Ugh-Zan III-ին հաղթելուց հետո հայտնվում է սիրիացիների տիեզերանավի վրա:

Հղումներ

The First Encounter -ը դրական է գնահատվել քննադատների կողմից ու արժանացել է գովասանքի: Ընդհանուր գործակիցը 83 % էր Game Rankings[4]-ում և 87 % Metacritic[5]-ում: ԶԼՄ-ների կողմից արժանացել է բազմաթիվ պարգևների, դարձել է նաև <<Տարվա Խաղ>>:

  • Տարվա խաղը (PC) (2001) — GameSpot[6]
  • Խաղացողների ընտրությունIGN[7]
  • Ակնառու ձեռքբերումները տեխնոլոգիաների ոլորտում (2001) — IGN Action Պահոց[8]
  • Տարվա անակնկալ թ. (2001) — IGN Action Պահոց
  • 2001 թ. ամենաարյունալի խաղ — խաղային հարթակում

Հետաքրքիր փաստեր

  • The First Encounter -ի թողարկումից հետո մշակողները հայտնել են, որ խաղը մի քանի մասերով են թողարկելու, սակայն The Second Encounter -ի թողարկումից հետո սկսեցին աշխատել միայն ամբողջական խաղերի վրա:
  • <<Առաջին արյան>> մշակումը ընթացել է 1996թ.-ից սկսած: Խաղը սկզբում մշակվել էր միայն խաղային շարժիչի պոտենցիալը ցույց տալու համար, այդ պատճառով որոշ երկրներում այն 2 անգամ էժան էր վաճառվում:
  • Խաղի առաջին փուլում կարելի է գտնել խաղի մշակողների մոդելները՝ հսկայական գլուխներով: Եթե մոտենալ, նրանք կսկսեն իրենց անունները բացականչել:

Նշումներ

  1. GOG.com — 2008.
  2. Humble Store
  3. 3,0 3,1 3,2 Steam — 2003.
  4. «Serious Sam: The First Encounter Reviews». Gamerankings.com. Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Serious Sam: The First Encounter». Metacritic. Վերցված է 2016-02-28-ին.
  6. «GameSpot - /gamespot/features/pc/bestof_2001/p5_06.html». Gamespot.com. Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Serious Sam — PC Review at IGN
  8. «System Maintenance». Actionvault.ign.com. Արխիվացված է օրիգինալից 2006-03-24-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)