«Մասնակից:LuizaAbovyan/Ավազարկղ2»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Փոխվում է էջը ''''Սուրբ Հովհաննես եկեղեցի''', եկեղեցի Մեծավան գյուղի կենտրոնական մասում՝ միջնադարյան գ...'-ով
Պիտակ՝ Փոխարինում
No edit summary
Տող 1.
'''Սուրբ Հովհաննես եկեղեցի''', եկեղեցի [[Մեծավան]] գյուղի կենտրոնական մասում՝ միջնադարյան գերեզմանոցի տարածքում։ Ինչպես գերեզմանոցը, այնպես էլ եկեղեցին վերակառուցվել են, և սկզբնական շինությունից մնացել է միայն պատերի ստորին մասը, որից երևում է, որ եկեղեցին նախկինում եղել է միանավ թաղակապ դահլիճ (7․50×3․65 չափերով), արևելյան կողմում ունենալով կիսաշրջանաձև խորան։
 
Երկայնայան պատերից յուրաքանչյուրին կից եղել են երեքական որմնակամարներ, որոնցից պատերի հատման երեք անկյունում (բացի հարավարևելյանից) մնացել են քառակուսի կտրվածքով որմնամույթերը, իսկ հյուսիսային պատին կից՝ միայն կամարների բացվածքները։ Պահպանվել է խորանի հյուսիսային կողմի ճակատային որմնամույթի իմպոստը՝ գծային ոլորազարդերով։ Միակ մուտքը հարավից է, ունի մեծաչափ հեծանային ուղղանկյուն բարավոր, որի միջին մասում հարթաքանդակված է անհավասար թևերով խաչ, իսկ վերին ձախ անկյունում փորագրված է Ս(ՈՒՐ)Բ ՅՈՀԱՆՆԷՍ։ պահպանվել է արևելյան պատուհանի բարավորը՝ կիսաշրջանագծային եզրակալով, որի հորիզոնական թևերից պատկերված են
 
{{Տեղեկաքարտ Կրոնական կառույց|անվանում=Սուրբ Հովհաննես եկեղեցի|պատկեր=Metsavan,_S._Hovhannes_church_-_panoramio.jpg}}