«Մասնակից:Saten Sargsyan/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 26.
* Իմացական հմտություններ, այն է ինչպես է երեխան կարգավորում ստացված տեղեկատվությունը։ Իմացական հմտությունները ներառում են խնդիրների լուծում, ստեղծարարություն, երևակայություն և հիշողություն։<ref>Doherty, J. and Hughes, M. (2009). Child development: theory and practice 0-11. Harlow: Longman.</ref>
 
===== Վիգոտսկու սոցիալ-մշակութային տեսությունը =====
Ռուս հոգեբան Լև Վիգոտսկին առաջ քաշեց սոցիալ-մշակութային տեսությունը, որը շեշտադրում էր սոցիալ-մշակութային փորձառնության ազդեցությունը անհատի մտածողության և մտավոր գործընթացների ձևավորման վրա։<ref name="Cole 1978">{{cite book|url=https://archive.org/details/mindinsocietydev00vygo|title=Mind in Society: the Development of Higher Psychological Processes|last=Vygotsky|first=Lev S.|year=1978|editor-last1=Cole|editor-first1=Michael|editor-last2=John-Steiner|editor-first2=Vera|editor-last3=Scribner|editor-first3=Sylvia|editor-last4=Souberman|editor-first4=Ellen|url-access=registration}}</ref> Վիգոտսկու տեսությունն ի հայտ եկավ 1930-ականներին և դեռ քննարկվում է կրթական բարեփոխումների համատեքստում։ Իր տեսությամբ Վիգոտսկին առաջադրում էր նաև մոտակա զարգացման գոտու տեսությունը, որի համաձայն նախնական և նոր գիտելիքը կապվում են երեխայի ունեցած հմտությունների հետ։ Այս տեսությունը նկարագրում է, թե ինչպես է յուրացվում նոր գիտելիքը կամ հմտությունը նախնական փուլում, երբ ուսուցչի կամ որևէ մեծի օգնությամբ երեխան որևէ հմտություն է սովորում, օրինակ կոշիկները կապել կամ իր անունը գրել։ Հմտանալուն զուգահեռ ուսուցիչը աստիճանաբար նավազեցնում է օգնությունը, մինչ այն պահը, երբ երեխան լրիվ տիրապետում է տվյալ հմտությանը։ Սա արվում է տվյալ գործունեության գոտում, այն է երեխայի գտնված կետից մինչև իր հասնելիք կետը։ Մոտավոր զարգացան յուրաքանչյուր գոտում երեխան զարգացնում է նոր հմտություններ իրենց մոտավոր զարգացման միջակայքում<ref>{{Cite journal|last=Mohammad|first=Khatib|date=December 2010|title=Vygotsky's Zone of Proximal Development: Instructional Implications and Teachers' Professional Development|url=https://files.eric.ed.gov/fulltext/EJ1081990.pdf|journal=English Language Teaching|volume=|pages=12|via=}}</ref>։
 
Վիգոտսկին պնդում էր, որ մեր սոցիալական փորձառությունն է ձևավորում մեր մտածողությունն ու աշխարհընկալումը։ Վիգոտսկու խոսքով ծնողները, ուսուցիչները և երեխային շրջապատող մյուս մեծերը բանիմաց և հմուտ չափահասներ են, որոնք ավելի շատ պետք է խթանեն քան ուղղորդեն երեխային սովորելիս։
 
====== Պիաժեի կառուցողական տեսությունը ======
Ժան Պիաժեի կառուցողական տեսությունը զգալի կշիռ ձեռք բերեց 1970-80-ականներին։ Թեև Պիաժեն մեծապես հետաքրքրված էր իմացական զարգացման նկարագրական հոգեբանությամբ, նա հիմքեր ստեղծեց նաև կրթության կառուցողական տեսության համար։ Պիաժեն հավատացած էր, որ սովորելը գալիս է ներսից․ երեխան գիտելիքը կառուցում է ելնելով աշխարհընկալման իր փորձից և դրան հաջորդող վերլուծության միջոցով։ Պիաժեի տեսության համաձայն, ուսուցիչը պետք է առաջնորդի երեխային գիտելիք ձեռք բերելիս,և ոչ պարզապես փոխանցի գիտելիք։