«Հենրի Նորիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Սըր Հենրի Նորիս''' ({{lang-en|Sir Henry Norris}}, {{ԱԾ}}), Անգլիայի ​​արքա Հենրի 8-րդի պալատակա...»:
(Տարբերություն չկա)

09:34, 30 Հուլիսի 2020-ի տարբերակ

Սըր Հենրի Նորիս (անգլ.՝ Sir Henry Norris, մոտ 1482, Բրեյ, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիայի թագավորություն - մայիսի 17, 1536(1536-05-17)[1], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), Անգլիայի ​​արքա Հենրի 8-րդի պալատականը, թագուհի Աննա Բոլեյնի մերձավորներից մեկը: Մահապատժի է ենթարկվել թագուհուն ենթադրյալ դավաճանության համար, Աննայի եղբոր՝ Ջորջ Բոլեյնի, Մարկ Սմիթոնի, Ֆրանսիս Ուեսթոնի և Ուիլյամ Բրետոնի հետ:

Հենրի Նորիս
անգլ.՝ Henry Norris
Ծնվել էմոտ 1482
ԾննդավայրԲրեյ, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիայի թագավորություն
Մահացել էմայիսի 17, 1536(1536-05-17)[1]
Մահվան վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
ԳերեզմանԼոնդոնի թաուեր
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Մասնագիտությունգրող
ԱմուսինՄերի Ֆայնս (Լեդի Նորիս)
Ծնողներհայր՝ Սըր Էդվարդ Նորիս[2], մայր՝ Frideswide Lovel?[2]
Զբաղեցրած պաշտոններBlack Rod? և Groom of the Stool?
ԵրեխաներՀենրի Նորիս (Նորիսի 1-ին բարոն) և Մերի Նորիս[2]

Կենսագրություն

Ծագում

Հենրի Նորիսը Բերքշիրից հողատեր Սըր Էդուարդ Նորիսի և նրա կնոջ Ֆրիդեսվիդսի երկրորդ որդին էր: Վերջինս Լովելի 8-րդ դուքսի Ջոն Լովիլի դուստրն էր և Լովելի 1-ին վիկոնտ Ֆրենսիսի քույրը, ով 1487 թվականին պաշտպանելով Լամբերտ Սիմնելին ընդդիմացել է Հենրի 7-րդին, բայց պարտվել է Ստոկ Ֆիլդում: Նույն ճակատամարտում, բայց Թյոդորների կողքին, կռվել է Հենրիի Նորիսի պապը` Ուիլյամը[3]:

Ըստ այլընտրանքային վարկածի ՝ Հենրին Էդուարդի տղան չէր, այլ թոռը Ռիչարդ Նորիսի միջոցով:

Վաղ տարիներ և կարիերա

Հենրի Նորիսը ծնվել է մոտ 1482 թվականին: Արդեն 1487 թվականին հայրը մահացել է: Փոքր տարիքից Նորիսն ապրել է թագավորական արքունիքում, որտեղ դարձել է Հենրի 8-րդի մտերիմ ընկերը: Նա ծառայել է թագավորին պատվով և 1515 թվականից սկսած բազմաթիվ պատվավոր և շահավետ պաշտոններ է ստացել նրանից։ 1519 թվականին նա ստացել է 50 նամականիշով ամենամյա ռենտան, 1520 թվականին ներկա է գտնվել Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոսի հետ Հենրի 8-րդի հանդիպմանը Ոսկե դիպչի դաշտում, իսկ 1523 թվականին նշանակվել է Ուոթլինգտոնի կարգադրիչ: 1526 թվականին Նորիսը սըր Ուիլյամ Քոմփթոնին փոխարինել է «պալատականը գիշերանոթի մոտ» պաշտոնում, և գլխավորել է ազնվականներին, որոնք ծառայում էին թագավորին իր անձնական հարկաբաժնում: Համարվում է, որ այս ժամանակահատվածում նա եղել է Հենրի 8-րդի մտերիմ ընկերը[4]:

Ենթադրվում է, որ Նորիսը Թոմաս Ուոլսի` մինչև 1529 թվականը՝ կանցլերը և Անգլիայի երկրորդ հզոր մարդու համակիրներից մեկն էր: Ուոլսի անկումից քիչ առաջ Նորիսը նրան է հանձնել իր պալատական հակաբաժինը (նա թշնամիների մեքենայությունների պատճառով մնացել էր առանց ապաստարանի), պահպանվել է նրա նամակը նախկին կանցլերին ՝ գրված շատ բարյացակամ ձևով: Բայց Ուոլսի հեռացումը և նրա թշնամիների իշխանության գալը` Թոմաս Քրոմվելի գլխավորությամբ չեն անդրադարձել Նորիսի դիրքի վրա: Նույն 1529 թվականին, նա թագավորից ստացել է 100 ֆունտ ստեռլինգ պարգև[3]:

Ընտանիք

Հենրի Նորիսը ամուսնացած էր Դակրի 8-րդ բարոն Թոմաս Ֆայնսի դստեր` Մերի Ֆայնսի և Էնն Բուրշեի հետ: Այս ամուսնության մեջ երեք երեխա է ծնվել.

  • Հենրի Նորիս, 1-ին Նորիս բարոնը Ռիկոտից
  • Էդուարդ Նորիս (1524-1529),
  • Մերի Նորիս (1526–1570), սըր Ջորջ Քերյուի և Սըր Արթուր Չամպեռնոնի կինը:

Ծանոթագրություններ