«Միջամառային գիշերվա երազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.ru/ +books.google.am/)
Տող 61.
[[Անգլիա]]կան [[Վերածնունդ|Վերածննդի]] դարաշրջանի ավարտից հետո և մինչև [[1840]] թվականը «Միջամառային գիշերվա երազ»-ը  ոչ մի անգամ ամբողջությամբ չի բեմադրվել: [[1692]] թվականին լույս է տեսնում անգլիացի կոմպոզիտոր <nowiki/>[[Հենրի Պյորսել]]ի «[[Փերիների թագուհին|Փերիների թագուհի]]» երաժշտական վերապատումը: Երաժշտության տպավորության տակ [[Բենջամեն Բրիտտեն]] գրում է «Միջամառային գիշերվա երազ» [[օպերա]]ն: 1840 թվականին անգլիացի դերասանուհի Լուսիա Ելիզաբեթ Վեսթրիսը՝ Անգլիայում առաջին կին թատերական մասնավոր ձեռնարկուն և ռեժիսորը, Կովենթ-Գարդեն թատրոնում բեմադրում է «Երազ» պիեսը ամբողջությամբ, հավելելով զգալի քանակությամբ երաժշտական և բալետային համարներ: Ինքը՝ Լուսիան կատարել է Օբերոնի դերը, ինչը հիմք դրեց թատերական ավանդույթի, ըստ որի Օբերոնի և Պակի դերակատարները պետք է կանայք լինեն:
 
Պիեսի նվագակցումը գրել է [[Ֆելիքս Մենդելսոն]]ը [[1826]] թվականին (այդ ժամանակ նա 17 տարեկան էր), նա գրեց նախերգանքը և ի սկզբանե չէր պատրաստվում լրացնել այն այլ մասերով, բայց [[1841]] թվականին [[Ֆրիդրիխ Վիլհելմ IV]] թագավորը, ով հիացած էր [[Պոտսդամ]]ի Նոր պալատում հնչած <nowiki/>[[Սոփոկլես]]ի [[Անտիգոնե|«Անտիգոնե»]] ողբերգության երաժշտությամբ, որը գրել էր Մենդելսոնը, առաջարկում է կոմպոզիտորին այս ժանրի ավելի շատ ստեղծագործություններ գրել<ref>{{книга|автор=Шекспир У.|часть=Сон в летнюю ночь|ссылка часть=https://books.google.ruam/books?id=ZrJaKblNd58C&pg=PA238&lpg=PA238&dq=существовало+поверье,+что+феи+похищают…&source=bl&ots=xpOHHLrGyo&sig=yBt0PZ0qrQ9aZCtJwoXHfml5q28&hl=ru&sa=X&ved=0ahUKEwj51dfphrLRAhVIaRQKHUqfCXMQ6AEIKjAD#v=onepage&q=существовало%20поверье,%20что%20феи%20похищают…&f=false|заглавие=Укрощение строптивой. Ромео и Джульетта. Сон в летнюю ночь|место=М|год=2003|издательство=[[ОЛМА Медиа Групп]]|страниц=240|страницы=197 (Примечание [[Лозинский, Михаил Леонидович|М. Л. Лозинского]])|тираж=5 000|isbn=}}</ref>: Մենդելսոնը ընդունում է պատվերը և [[1843]] թվականի ընթացքում նա ավարտում է նախերգանքը ավելացնելով ևս 10 մաս, այդպիսով դարձնելով շարանվագ: Երաժշտական կատակերգության առաջին կատարումը տեղի է ունեցել 1843 թվականի [[Հոկտեմբերի 14|հոկտեմբերի 14-ին]] Պոտսդամի պալատում: Դրանից հետո մինչև [[19–րդ դար|19-րդ դարի]] վերջը Մենդելսոնի երաժշտությունը հնչում էր «Երազի» գրեթե բոլոր ներկայացումներում:
 
Քսաներորդ դարասկզբին հանդիսատեսը սկսեց դժգոհություն հայտնել ներկայացումների չափազանց լայնամաշտաբ լինելու պատճառով: [[1914]] թվականին ռեժիսոր-նորարար Հարլի Գրենվիլ-Բարքերը առաջարկեց պիեսի բեմականացման միանգամայն թարմ տարբերակ: Նա կրճատեց ներկայացման դերասանների քանակը և հանեց Մենդելսոնի երաժշտությունը՝ այն փոխարինելով Եղիսաբեթ թագուհու ժամանակաշրժանի ազգային երաժշտությամբ: Ծանրաշարժ դեկորացիաները իրենց տեղը զիջեցին ձևավոր վարագույրներին: Այս ամենը նպաստեց պիեսի հասկանալի և մատչելի դառնալուն: