«Իլխանություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չNo edit summary |
չNo edit summary |
||
Տող 2.
== Պատմություն ==
Հիմնել է Հուլավուն՝ [[1256]] թվականին։ Ընդգրկել է [[Միջին Ասիա]]յի արևմտյան մասը, [[Աֆղանստան]]ը, [[Իրան]]ը, [[Հայաստան]]ը, [[Վրաստան]]ը, [[Աղվանք]]ը, [[Միջագետք]]ը, [[Փոքր Ասիա]]յի արևելյան շրջանները։ [[13–րդ դար]]ի 60-ական թվականներին մոնղոլական պետության մասնատման հետևանքով իլխանությունը փաստորեն դարձել է ինքնուրույն պետություն։ Հուլավուի հաջորդները՝ Աբաղան ([[1265]]–[[1282]]), Արղունը ([[1284]]–[[1291]]) և Քեյղաթուն ([[1291]]–[[1295]]) ամրապնդեցին Իրան ինքնուրույնությունը։ [[Ղազան]]ը ([[1295]]–[[1304]]) «իլխան»-ի փոխարեն իրեն կոչում էր «խան», Օլհայթուն (Օլհայթու, [[1304]]–[[1316]])՝ սուլթան՝ շեշտելով իրենց անկախությունը մեծ [[խան]]ից։ Իրան կենտրոնը նախապես [[Մարաղա]]ն էր, ապա՝ [[Թավրիզ]]ը, 1307 թվականից՝ Սուլթանիեն (Ղազվինի մոտ)։ Բաղդադը (գրավել է [[1258]] թվականին) եղել է Իրան կարևոր կենտրոններից մեկը։ Իլխանները պատերազմել են Ոսկե Հորդայի դեմ, փորձել են գրավել Փոքր Ասիան և Եգիպտոսը, ձգտել են դաշնակցել խաչակիրների և Կիլիկիայի հայկական պետության հետ՝ ընդդեմ սելջուկների և մաղուքների։ 14–րդ դարի 20-ական թվականներին իլխանությունը սկսում է թուլանալ, իսկ նույն դարի կեսից՝ մասնատվել։ Նրա տարածքում առաջացել են առանձին իշխանություններ։ [[1353]] թվականից իլխանությունը դադարել է գոյություն ունենալուց։ Իլխանությունում պետության գլուխ կանգնած էր իլխանը։ Երկիրը կառավարելու համար ստեղծվել են գերատեսչություններ՝ դիվաններ՝ վեզիրների գլխավորությամբ։ Հարկահանության դիվանը ենթակա էր գլխավոր բասղաղին (բասկակ), որին հայ պատմիչներն անվանել են ոստիկան։ 1236–1245 թվականներին մոնղոլները գրավեցին Հայաստանը, որը հետագայում մտավ իլխանության կազմի մեջ։ Հնազանդություն հայտնած հայ ֆեոդալները դարձան իլխանների վասալները՝ օժանդակ զորք և հարկ տալու պայմանով։ Իլխանները Հայաստանը կառավարելու համար օգտվում էին հայ խոշոր իշխանների ծառայություններից՝ նախ Զաքարյանների (Իվանե, [[Ավագ]], Աթաբեգ Սադուն), ապա [[Օրբելյաններ]]ի (Սմբատ, Տարսայիճ, էլիկում,
== Ծանոթագրություններ ==
|