«Փիլիպոս II Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 84.2.6.166 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Արարատ Թրվանց մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
No edit summary
Տող 84.
Շուտով ներկայազավ Հունաստան խուժելու առիթը։ Դա երկու հարևան միությունների՝ Ֆոկեոնի ու Թեբեի միջև եղած հակասություններն էին, որոնք պոռթկացին [[Դելֆի]] քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։ Ֆոկեոնի բնակիչները, դժգոհ լինելով իրենց տարածքի վրա գտնվող, բայց անկախ վարվելակերպ ցուցադրող քաղաքից, ներխուժեցին Դելֆիի պատգամախոսի սրբազան տաճարը և թալանեցին այնտեղի գանձատունը։ Այդ արարքի համար Թեբեն պատերազմ հռչակեց Ֆոկեոնի դեմ, որն անվանվեց «Երրորդ Սրբազան պատերազմ»: Թեբեի հետ դաշինքային պայմանագրերով կապված Թեսալիան, այնուհետև՝ Մակեդոնիան, նույնպես դարձան պատերազմի մասնակիցներ։ Ռազմական գործողությունները հաջողությամբ պսակվեցին մ.թ.ա. 353 թ., երբ Զաֆրանի դաշտի ճակատամարտում Փիլիպոսը ջախջախեց Ֆոկեոնի միացյալ զորքը և գրավեց Թեսալիան։ Իսկ վեց տարի անց, 346 թ. նա մտավ Ֆոկեոն, ավերեց այնտեղի քաղաքները, պատժեց բնակիչներին և վերադարձրեց թալանած Դելֆիի գանձերը։ Շնորհակալ դելֆիացիք շնորհեցին Փիլիպոսին սրբազան քաղաքի պաշտպանի պատվավոր կոչում։

[[Պատկեր:Հին_Մակեդոնիայի_ու_Հունաստանի_քարտեզՀին Մակեդոնիա (մ․թ․ա․ 336 թվական).gifsvg|մինի|Հունաստանն ու Մակեդոնիան մ.թ.ա. 336 թ.
Մակեդոնիայի թագավորություն (կարմիր),
Նվաճած տարածքները Բալկանյան թերակղզում (վարդագույն)
Հունական պոլիսներ
(նվաճած՝ դեղին, չնվաճած՝ կապույտ)
Աքեմենյան տերություն (մանուշակագույն)]]
Փիլիպոսի ամրապնդված դիրքը երկյուղ առաջացրեց որոշ պոլիսներում, որտեղ որպես հակակշիռ ձևավորվեցին հակամակեդոնական կուսակցություններ։ Հատկապես ազդեցիկ դարձավ ժողովրդավարության պատվարի, Աթենքի, շարժումը, որը գլխավորեց քաղաքական գործիչ [[Դեմոսֆենոս]]ը։ Նրա հայտնի ճարտարախոս «փիլիպիկաները»՝ Փիլիպոսի դեմ ուղած հրապարակային ցասկոտ ու մերկացնող ելույթները մեծ դեր խաղացին հանրային կարծիքի ձևավորման գործում։ Հակամակեդոնական կուսակցությունները վայելում էին նաև Պարսկաստանի աջակցությունը։