«Մասնակից:Saten Sargsyan/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 16.
 
===== Երեխայի զարգացման տեսություններ =====
 
 
Զարգացման փոխգործակցության մոտեցումը հիմնված է Ժան Պիաժեի, Էրիկ Էրիկսոնի, Ջոն Դյուիի և Լյուսի Սփրագ Միտչելի տեսությունների վրա։ Մոտեցման հիմքում հայտնագործությունների միջոցով սովորելն է։ Ժան Ժակ Ռուսսոն առաջարկում էր ուսուցիչներին խթանել յուրաքանչյուր երեխայի հետաքրքրությունները, որպեսզի յուրաքանչյուր երեխա կարողանա ստանալ իր հետաքրքրությունները բավարարող և իր անձնական աճին նպաստող գիտելիքներ։ Մասլոուի պահանջմունքների բուրգը ցույց է տալիս այն հիմնական պահանջները, որոնք պետք է բավարարվեն երեխայի զարգացման ընթացքում։
 
* Ֆիզիկական, այն է երեխայի կենսաբանական և ֆիզիկական զարգացումը, այդ թվում տեսողությունը և շարժիչ հմտությունները։
* Սոցիալական, այն է երեխայի հաղորդակցական հմտությունների զարգացումը, երբ երեխան ընկալում է իր իրավունքներն ու պարտականությունները իբրև ընտանիքի և համայնքի անդամ, ինչպես նաև կարողանում է շփվել և աշխատել մյուսների հետ։
* Հուզական, այն է երբ երեխան ձևավորում է հուզական կապեր և դառնում է ինքնավստահ։ Հուզական կապերն առաջանում են, երբ երեխան շփվում է մյուսների հետ և կիսում իր հույզերը։
* Լեզվական, այն է երբ երեխան հաղորդակցվում է, ցույց է տալիս զգացմունքները և հույզերը։