«Չափագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎top: գաղափարական շտկումներ:
Տող 1.
[[Պատկեր:BritishMeasuringDevices.jpg|250px|մինի|աջից|Չափագիտոություն]]
 
'''Չափագիտություն''' կամ '''չափաբանություն''', չափումների իրականացման և նախապատրաստման վերաբերյալ գիտական հիմնավորմամբ ինչպես նաև հասարակական և քաղաքական դրդապատճառներով հիմնավորված մշակված մոտեցումների և միջոցների ստնդարտների դիսցիպլինա: Սահմանում է չափումների միասնականությունն ու պահանջվող ճշգրտությունը ապահովելու մեթոդները։Չափաբանություննմեթոդները։ Չափաբանությունն ունի երեք հիմնական ուղղություն օրենսդրական, գիտական և կիրառական։
Օրենսդրական Չափաբանության խնդիրներից է ֆիզիկական մեծությունների կիրառման, էտալոնների և չափման միջոցների ու մեծությունների վերաբերյալ պարտադիր տեխնիկական ու իրավական պահանջների մշակումը, որն ուղղված է չափումների միասնականության ապահովմանը։ Այն ընդգրկում է չափավբանական գործունեության բոլոր կողմերը՝ միջազգային մակարդակից մինչև առանձին ձեռնարկությունները։ Այս ոլորտին են պատկանում չափման միջոցների հսկման, փորձարկման, ստուգաչափման և բնութագրերի նորմավորման հարցերը։ Չափաբանության հիմնական խնդիրներն են՝ չափումների ընդհանրական տեսության և մոտեցումների մշակումը, ֆիզիկական մեծությունների միավորների ու դրանց համակարգերի կազմումը (տեսական Չափավանություն), չափման մեթոդների ու միջոցների, չափումների ճշգրտության որոշման մեթոդների, չափումների միասնականության և չափման միջոցների միատեսակության հիմունքների մշակումը (օրենսդրական Չափաբանություն), էտալոնների և չափման նմուշամիջոցների ստեղծումը, չափերի ու չափման միջոցների ստուգումը (կիրառական Չափաբանություն)։ Չափագիտության զարգացման պատմական փուլերն են՝ մետրի էտալոնի հաստատումը ([[Ֆրանսիա]], XVIII դ․ վերջ), միավորների բացարձակ համակարգի ստեղծումը ([[Գաուս Կառլ|Կ․ Գաուս]], [[1832]]), միջազգային [[Մետրական կոնվենցիա]]յի ստորագրումը ([[1875]]), [[Միավորների միջազգային համակարգ]]ի մշակումն ու հաստատումը ([[1960]])։ Գիտության, [[տեխնիկա]]յի ու արդյունաբերության զարգացման գործում Չափագիտության դերի մեծացման հետևանքով XIX դ․ վերջում և XX դ․ սկզբում մի շարք երկրներում ստեղծվել են չափագիտական հատուկ ինստիտուտներ՝ Չափերի և կշիռների գլխավոր պալատը [[Ռուսաստան]]ում ([[1893]], այժմ՝ [[Մենդելեև|Դ․ Ի․ Մենդելեևի]] անվ․ չափագիտության համամիութենական ԴՀԻ), ֆիզիկատեխնիկական պետական ինստիտուտը [[Գերմանիա]]յում ([[1887]]), [[Ազգային ֆիզիկական լաբորատորի]]ան [[Մեծ Բրիտանիա]]յում ([[1899]])․ Ստանդարտների ազգային բյուրոն [[ԱՄՆ]]-ում ([[1901]]) ևն։ XX դարում ստեղծվել են նաև մի շարք Միջազգային չափագիտական կազմակերպություններ։