«Կենտրոնական Բալկան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
''' «Կենտրոնական Բալկան» ազգային պարկ''' ({{lang-bg|Национален парк Централен Балкан}}), գտնվում է Բուլղարիայի կենտրոնական մասում, Բալկանյան լեռներում։ Պարկի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 550 մետրից (Կառլով քաղաքի մոտ) մինչև 2376 մ ([[Բոտև]] լեռ, որը Բալկանների ամենաբարձր կետն է)։ Հիմնադրվել է 1991 թվականի հոկտեմբերի 31-ին։ Տարածքի մեծությամբ երրորդն է Բուլղարիայում։ Տարածքի ընդհանուր մակերեսը 716,69 կմ² է, երկարությունը արևմուտքից արևելք 85 կմ, միջին լայնությունը 10 կմ։ Գտնվում է հինգ մարզերի տարածքում՝ [[Լովեչի մարզ|Լովեչիի]], [[Գաբրովոյի մարզ|Գաբրովոյի]], [[Սոֆիայի մարզ|Սոֆիայի]], [[Պլովդիվի մարզ|Պլովդիվի]] և [[Ստարա Զագորայի մարզ|Ստարա Զագորայի]]։ Իր մեջ է ներառում 9 արգելոցներ՝ Բոատին, Ցարիչինան, Կոզյա-Ստենան, Ստենետոն, Սեվերեն-Ջենդեմը, Պեեշտի-Սկալին, Սոկոլնան, Ջենդեմը և Ստարա-Ռեկան։
 
Կենտրոնական Բալկանը Եվրոպայի խոշորագույն և արժեքավոր ազգային պարկերից մեկն է։ [[Բնության պահպանության միջազգային միություն|IUCN]] նրան II-րդ կարգ է սահմանել։ Պարկի ութ արգելոցները, ինչպես նաև պարկը, մտնում են ՄԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքների ցուցակի մեջ, չորս արգելոցներ էլ [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ի կողմից «[[Մարդ և կենսոլորտ]]» ծրագրի շրջանակներում ընդգրկաված են [[Կենսոլորտային տարածք|կենսոլորտային տարածքների համաշխարհային ցուցակում]]<ref>{{cite web|url=https://www.bnt.bg/en/a/bulgarian-primeval-beech-forests-in-central-balkan-added-to-unesco-list|title=Bulgarian Primeval Beech Forests in "Central Balkan" Added to UNESCO List|date=2017-07-12|website=BNT|publisher=Bulgarian National Television|ref=bnt}}</ref>։ Լիիրավ անդամ է [[PAN Parks հիմնադրամ]]ի։
 
Պարկը գտնվում է Ռոդոպյան խառը անտառային գոտում։ Բազում հազվագյուտ հանդիպող բույսերի և կենդանիների տուն է հանդիսանում, ինչպես նաև ունի մեծ պատմական և մշակութային նշանակություն գիտության համար։ Ֆլորան ներկայացնում է ծառերի և բույսերի 2340 տեսակ, և անտառները զբաղեցնում են տարածքի 56%-ը։ Կաթնասունների 59 տեսակ, թռչունների 224 տեսակ, սողունների 14 տեսակ, ամֆիբիների 8 տեսակ, ձկան 6 տեսակ և անողնաշարավորների 2387 տեսակ է հաշվում։
50 315

edits