«Խոսրով Հարությունյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Խոսրով Մելիքի Հարությունյան''' (ծ. [[1948]], [[մայիսի 30]]) — հայ քաղաքական գործիչ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, եղել է ՀՀ վարչապետ և ԱԺ նախագահ։
 
Ծնվել է [[Երևան]]ում։ 1966-72-ին սովորել է [[Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ]]ում։ 1972-77-ին Բյուրականի օպտիկա-մեխանիկական լաբորատորիայի ինժեներ, ավագ ինժեներ, խմբի ղեկավար, տեխնիկական բաժնի վարիչ։ 1977-84-ին ՀԽՍՀ ԳԱ-ում ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի փորձարարական արտադրամասի պետ, բաժնի վարիչ։ 1984-ին` «Հայավտո» գործարանի արտադրական-դիսպետչերական բաժնի պետ, 1984-86-ին [[Աշտարակ]]ի թիվ 2 «Անուշ» կարի ֆաբրիկայի տնօրեն, 1986-87-ին` Չարենցավանի կարի ֆաբրիկայի տնօրեն, 1987-90-ին` Չարենցավանի քաղխորհրդի գործկոմի նախագահ, 1990-92-ին` ՀՀ Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ապա` նախագահ։ 1992-1993` ՀՀ վարչապետ։ 1993-96-ին` ՀՀ Գերագույն խորհրդի, ապա Ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի քարտուղար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 1996-98-ին` ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, 1998-99-ին` ՀՀ Ազգային ժողովի նախագահ։ 1999-2000-ին` ՀՀ տարածքային կառավարման նախարար։ 2000-2001թթ.` Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման հանձնաժողովում նախագահի տեղակալ։ 2009 թվականիցթվականի մարտի 12-ից 2012թ. մայիսի 24-ը` ՀՀ Հանրային խորհրդի անդամ: <ref>[http://nationalidea.am/articles.php?id=193 Հովիկ Չարխչյանի «Տասներկու վարչապետ» հոդվածը «Ազգային գաղափար» ամսագրում]</ref>
2012թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով:
<ref>[http://nationalidea.am/articles.php?id=193 Հովիկ Չարխչյանի «Տասներկու վարչապետ» հոդվածը «Ազգային գաղափար» ամսագրում]</ref>
 
 
 
{{Տեղեկաքարտ Հաջորդականություն