«Դիագրամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ստեղծվել է «Диаграмма» էջի թարգմանությամբ
Ստեղծվել է «Диаграмма» էջի թարգմանությամբ
Տող 6.
== Դիագրամների հիմնական տեսակներ ==
Դիագրամները հիմնականում կազմված են տարբեր [[Երկրաչափություն|երկրաչափական]] օբյեկտներից ( [[Կետ|կետեր]], [[Կոր|գծեր]], տարբեր գույների ու ձևերի պատկեր) և օժանդակ տարրերից ([[Դեկարտյան կոորդինատների համակարգ|կոորդիանատային առանցքներ]], պայմանական նշաններ, վերնագրեր) Բացի այդ, դիագրամները լինում են երկչափ և եռաչափ: Դիագրամների մեջ երկրաչափական առարկաների համեմատությունը կարող է կատարվել տարբեր տարբեր չափումների միջոցով, օրինակ՝ պատկերի մակերես, բարձրություն, կետերի խտություն և այլն։
 
=== Գծային դիագրամներ (գրաֆիկներ) ===
[[Պատկեր:T_cycle_diesel.png|ձախից|մինի|350x350փքս| p, դիզելային ցիկլի V- դիագրամ (գրաֆիկներ) ]]
[[Պատկեր:I1_Line_RSG-Diagram.PNG|աջից|մինի|250x250փքս| RSG դիագրամ (գրաֆիկ) ]]
Գծային դիագրամները կամ [[Ֆունկցիայի գրաֆիկ|գրաֆիկները]] տվյալները ներկայացնում են գծերով իրար միացված կետերի միջոցով։ Կետերը կարող են լինել ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի ( բեկյալ գծեր): Նաև կարեղ են հանդիպել միայն կետեր պարունակող դիագրամներ (կետային դիագրամներ)։ Գծային դիագրամներ կառուցելու համար օգտագործվում է ուղղանկյուն կոորդինատների համակարգ: Սովորաբար, աբսցիսսների առանցքը ներկայացնում է [[Ժամանակ|ժամանակը]] ( [[Տարի|տարիներ]], [[Ամիս|ամիսներ]] և այլն), իսկ օրդինատների առանցքը՝ երևույթների, պրոցեսների չափը։ Առանցքների վրա նշվում են [[Մասշտաբ|մասշտաբները]]։
 
Գծային դիագրամները նպատակահարմար են, երբ անհրաժեշտ է պատկերել երևույթի կամ երևույթների բնույթը կամ զարգացման ձևը: Այս դիագրամը թույլ է տալիս մի քանի գծերի միջոցով համեմատել մի քանի երևույթների զարգացման դինամիկան։ Ցանկալի չէ մեկ դիագրամի վրա ներառել երեքից ավել երևույթ, քանի որ գծաատկերը շատ կբարդանա և կկորցնի իր հստակությունը։
 
=== Սյունակաձև դիագրամներ (հիստոգրամներ) ===
[[Պատկեր:I3_Histogram.PNG|աջից|մինի|250x250փքս| Հիստոգրամ ]]
Սյունակաձև դիագրամները դասական դիագրամներն են։ Դրանք նաև կոչվում են հիստոգրամներ։ Սյունակաձև դիագրամները հիմնականում օգտագործվում են ստացված վիճակագրական տվյալները տեսողականորեն համեմատելու կամ որոշակի ժամանակահատվածում դրանց փոփոխությունները վերլուծելու համար: Սյունակաձև դիագրամներում վիճակագրական տվյալները ներկայացված են ուղղահայաց [[Ուղղանկյուն|ուղղանկյունների]] կամ եռաչափ ուղղանկյուն սյուների տեսքով: Բոլոր համեմատված ցուցանիշները արտահայտվում են չափման մեկ միավորով, ինչը հնարավորություն է տալիս համեմատել երևույթի ցուցանիշները։
 
=== Շրջանաձև (սեկտորային դիագրամներ) ===
[[Պատկեր:I4_Circ_feren_diagram.PNG|աջից|մինի|250x250փքս| Շրջանաձև դիագրամ ]]
Այս դիագրամը իրենից ներկայացնում է շրջան, որը բաժանված է [[Սեկտոր (երկրաչափություն)|սեկտորների]]։ Յուրաքանչյուր սեկտորի մակերեսից կարելի է ենթադրել, թե ամբողջի մեջ տվյալ արժեքը որ մասն է կազմում։ Ամբողջության տարբեր հատվածները պատկերելու համար ամենից հաճախ օգտագործվում է հենց այս դիագրամը, քանի որ շրջանը տեսանելիորեն ներկայացնում է ամբողջությունը, իսկ [[Սեկտոր (երկրաչափություն)|սեկտորները]]՝ դրա հատվածները։ Այս տեսակի գրաֆիկները հարմար են օգտագործել, երբ անհրաժեշտ է ցույց տալ յուրաքանչյուր արժեքի բաժինը ընդհանուր ծավալի մեջ:
 
== Տարածական (3D) դիագրամներ ==
<gallery caption="Трёхмерные диаграммы" perrow="3" widths="300px" heights="300px">
Պատկեր:I7 3d Line RSG-Diagram.PNG|
Պատկեր:I9 Circ feren diagram.PNG|
Պատկեր:I91 Tor Diagram.PNG|
</gallery> Գոյություն ունի 3D դիագրամների երկու տեսակ:
 
# Տարածական դարձված գծային, սեկտորային և այլ դիագրամներ։ Դրանք ունեն ավելի գեղեցիկ տեսք, այդ պատճառով հաճախ օգտագործվում են հեռուստատեսության և բիզնեսի մեջ։ Սակայն դրանք հաճախ կորցնում են իրենց հստակությունը։ Օրինակ՝ երկրորդ նկարում, եռաչափության աղավաղումները հանգեցրել են նրան, որ 22% -ը և 35% -ը ունեն գրեթե նույն չափը, իսկ երրորդում նկարում`22% -ը` գրեթե երկու ագամ փոքր է 35%–ից:
# Հատուկ դիագրամներ, որոնք չունեն երկչափ անալոգներ: Այս դիագրամներից շատերը անօգուտ են թղթի վրա կամ հեռուստատեսության մեջ, քանի որ դիտողը պատկերը մկնիկով պտտելու հնարավորություն չունի։
 
== Դիագրամների առավելությունները ==
Ի տարբերություն [[Վիճակագրություն|վիճակագրական]] տվյալների ներկայացման այլ ձևերին՝ դիագրամները թույլ են տալիս տվյալների մեծ քանակից կատարել արագ հետևություն։
 
Դիագրամների պատկերումը թույլ է տալիս ստուգել ստացված տվյալների արժանահավատությունը, քանի որ գրաֆիկի վրա ի հայտ են գալիս ոչ ճշգրիտ տվյալները, որոնք կարող են կապված լինել հետազոտությունների ընթացքում կատարված սխալների հետ։
 
== Դիագրամների առաջացման պատմությունը ==
[[Պատկեր:X_Cubed.svg|աջից|մինի| Ֆունկցիայի գրաֆիկ <math>f(x)={x^3} \!\ </math> ]]
Բոլոր դիագրամներում առկա է ամենաքիչը երկու տեսակ տվյալների ֆունկցիոնալ կախում։ Հետևաբար, առաջին դիագրամները եղել են [[Ֆունկցիայի գրաֆիկ|ֆունկցիայի գրաֆիկները]]։
 
Ֆունկցիոնալ կախման գաղափարներն օգտագործվել են դեռ հին ժամանակներում: Այն առկա է առաջին թվաբանական կանոններում և երկրաչափական պատկերների [[Մակերես|մակերեսների]] ու [[Ծավալ|ծավալների]] բանաձևերում։
 
XVII դարում ֆրանսիացի գիտնականներ [[Ֆրանսուա Վիետ|Ֆրանսուա Վիետը]] և [[Ռենե Դեկարտ|Ռենե Դեկարտը]] ստեղծեցին ֆունկցիա հասկացությունը։ Դեկարտի և [[Պիեռ դը Ֆերմա|Պիեռ Ֆերմայի]] կողմից ստեղծվեց [[Դեկարտյան կոորդինատների համակարգ|ուղղանկյուն կոորդինատային համակարգը]]`բոլոր ժամանակակից դիագրամների օժանդակ տարրը <ref name="hist_func">[http://www.uztest.ru/abstracts/?idabstract=531211 «Исторические сюжеты о функциях»]</ref> :
 
Առաջին [[Վիճակագրություն|վիճակագրական]] գրաֆիկները կառուցել է [[Անգլիա|անգլիացի]] [[տնտեսագետ]] Վ․ Պլեյֆերը իր 1786 թվականի «Առևտրային և քաղաքական ատլաս» աշխատության մեջ: Այս աշխատանքը խթան հանդիսացավ [[Հասարակական գիտություններ|սոցիալական գիտություններում]] գրաֆիկական մեթոդների մշակման համար <ref name="Шмойлова">
{{Ռուսերեն գիրք|заглавие=Теория статистики|ответственный=под ред. Шмойловой Р. А|издание=третье издание, переработанное|место=Москва|издательство=Финансы и статистика|год=2002|страниц=560|isbn=5-279-01951-8|тираж=5000}}</ref> :
 
== Տե՛ս նաև ==
 
* [[Մտավոր քարտեզ|Մտաքարտեզ]]
* [[Գրաֆիկա]]
* [[Պատկերազարդում]]
* [[Գրաֆիկական դիզայն]]
[[Կատեգորիա:Տվյալների վիզուալացում]]
[[Կատեգորիա:Գրաֆիկա]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դիագրամ» էջից