«Սարգիս Բ Աջատար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:The Right Hand of St Gregory the Illuminator.jpg|thumb|Գրիգոր Լուսավորչի աջը]]
'''Սարգիս Բ Աջատար''' (ծ. թ. անհայտ – 1474, Վաղարշապատ), Ամենայն հայոց կաթողիկոս 1469-ից: Հաջորդել է Արիստակես Բ Աթոռակալին: 1460-ին եղել է Էջմիածնի կաթողիկոսական գահին առժամանակ տիրած Զաքարիայի օգնականը, 1462-ից՝ [[Գրիգոր Ժ Ջալալբեկյանց]]ի,1465-ից՝ [[Արիստակես Բ Աթոռակալ]]ի առաջին աթոռակիցը: «Աջատար» կոչվել է 1460-ին կաթողիկոս դառնալու նպատակով [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] Աջը (աջ ձեռքի մասունքները, որոնք V դարում ամփոփվել են բազկի և մատների ձև ունեցող արծաթե պատյանում) Էջմիածնից վերցնելու և Թավրիզ տանելու համար: Կաթողիկոս ընտրվելուց հետո փորձել է վերադարձնել Աջը, որը Զաքարիա Գ տարել էր Աղթամար: Այդ նպատակով Վրթանես եպիսկոպոսին հանձնարարել է Աղթամարի կաթողիկոսությունից հափշտակել Աջը: Սակայն մինչ Սարգիս Բ Աջատարի նպատակը կիրագործվեր, մահացել է: 1470-ին աթոռակից է օծել Հովհաննես եպիսկոպոսին:
Կաթողիկոս. գահին Սարգիս Բ Աջատարին հաջորդել է Հովհաննես Է Աջակիրը, որի օրոք էլ Լուսավորչի Աջը վերադարձվել է Էջմիածին: