«Լիբիա-բերբերական լեզուներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
== Բերբերերեն ==
Բերբերերենը խոսվում է [[Հյուսիսային Աֆրիկա]]յի մի շարք երկրներում ([[Ալժիր]], [[Թունիս]], [[Մարոկկո]], [[Եգիպտոս]], [[Լիբիա]], [[Մալի]] և այլն), Ալժիրում բնակչության 30%-֊ը, Մարոկկոյում՝ 40%-ը։ Խոսողների թիվը՝ մոտ 7 մլն։ Բերբերներից շատերը նաև արաբախոս են (երկլեզվություն)։ Բերբերերենն ունի բազմաթիվ բարբառներ (մոտ 300), որոնք կարելի է խմբավորել 5 բարբառախմբի մեջ՝ տուարեգ, զենետ, տամազիգտ, տաշելհայթ, զենագա։ Որոշ մասնագետների կարծիքով՝ սրանք առանձին լեզուներ են։ Հնչյունական կազմը բաղկացած է [[ձայնավոր]]ներից, [[բաղաձայն]]ներից և ձայնորդներից։ Շեշտն ունի թույլ արտահայտություն։ Արմատի բաղաձայնական կազմը միատիպ չէ։ Առկա են մասնիկավորում և ներքին թեքում, քերականական երկու սեռ (արական, իգական)։ Երկակին վերացված է։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{ՀՍՀ}}