«Կորին Տելյադո»–ի խմբագրումների տարբերություն

(Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիտնական}} '''Կորին Տելյադո''' (իսկական անունը՝ Մարիա դել Սոկորո Տելյադո Լոպես ({{lang-es|Cor...»:)
 
 
== Կենսագրություն ==
Մեծացել է բազմազավակ ընտանիքում, ունեցել է հինգ եղբայր, հայրը եղել է նավի մեխանիկ, մայրը՝ տնային տնտեսուհի: Մարիան մանկությունից անհագ կարդացել է [[Ալեքսանդր Դյումա (հայր)|Դյումայի]] և [[Օնորե դը Բալզակ|Բալզակի]] ստեղծագործությունները: [[1945]] թվականին մահացել է հայրը, և ընտանիքի համար սկսվել են տնտեսական դժվարությունները: [[1946]] թվականին «''Bruguera'' » հրատարակչությունը գնել է նրանից առաջին վեպը՝ «Համարձակ գրազ » (այդ ժամանակից ի վեր ունեցել է 36 հրատարակություն), և պայմանագրպայմանագiր է կնքել, որի համաձայն գրողը պարտավորվել է հրատարակչությանը ամեն շաբաթ ներկայացնել մեկ փոքր վեպ՝ մոտ 100 էջանոց մեկ փոքր վեպ: [[1964]] թվականին Տելյադոն խզել է պայմանագիրը հրատարակչության հետ: [[1966]] թվականի վերջից սկսել են լույս ընծայվել և լուսանկարչական վեպի ժանրի նրա ստեղծագործությունները:
 
Նա հրատարակել է մոտ 4 հազար վեպ, որոնք վաճառվել են ընդհանուր 400 միլիոն օրինակով: Թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով, նրա մի շարք գրքեր էկրանավորվել են, դարձել հեռուստատեսային ֆիլմեր: [[1994]] թվականին նրա անունն ընդգրկվել է [[Գինեսի ռեկորդների գիրք|Գինեսի ռեկորդների գրքում]]:
 
Մահացել է 2009 թվականի [[ապրիլի 11]]-ին Իսպանիայի հյուսիսում գտնվող [[Խիխոն]] քաղաքում:
 
== Ստեղծագործություն ==
Նրա հիմնական ժանրը [[Սիրավեպ|սիրավեպն]] է՝ սիրային-քնարական պատմություններ: Բացի դրանից՝ նակեղծանուններով (Ադա Միլեր և այլն) հրատարակել է մի քանի տասնյակ էրոտիկ վեպեր: կեղծանուններով (Ադա Միլեր և այլն ):
 
== Հետաքրքիր փաստեր ==
1950-ական թվականներին Կորին Տելյադոյի գրքերի սրբագրիչը որոշ ժամանակ եղել է Գիլերմո Կաբրերա Ինֆանտեն: Ավելի ուշ նա Տելյադոյին անվանել է ''անմեղ պորնոգրաֆ'' և խոստովանել, որ նրա վեպերի ընթերցումը մեծապես ազդել է գրող դառնալու նրաիր որոշման վրա. Տելյադոյի գրքերի մասին էսսեն ընդգրկվել է Կաբրերա Ինֆանտեի ժողովածուում ([[1975]] թվական): Իսպանացի նշանավոր գրաքննադատ և սոցիոլոգ Անդրես Ամորասի գիրքը՝ « Վարդագույն վեպի սոցիոլոգիան» ([[1968]] թվական), ստեղծվել է Տելյադոյի 10 ամենահայտնի ստեղծագործությունների վերլուծության հիման վրա: Նրա գրքերը՝ որպես ընդհանուր ռոմանտիզմի խորհրդանիշ և դարաշրջանի յուրօրինակ նշան, հիշատակվում են [[Գաբրիել Գարսիա Մարկես|Մարկես]]<nowiki/>ի, [[Մարիո Վարգաս Լյոսա|Վարգաս Լյոսա]]<nowiki/>յի, Մ. Պուիգի գործերում:
 
== Ծանոթագրություն ==
* Carmona González A. Corín Tellado: el erotismo rosa. Madrid: Espasa Calpe, 2002
 
== Արտաքին հղումներ ==
== Հղումներ ==
 
* [http://www.corintellado.com Официальный сайт]{{ref-es}}
11 741

edits