«Գայանե Փայտյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
 
1991թ., երբ դեռ առաջին կուրսի ուսանող էր, աշխատանքի էր ընդունվել Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում։ Այսպիսով, 1991-92թթ եղել է Հայաստանի ազգային հեռուստաընկերության «Մայրաքաղաք» հաղորդման մեկնաբանը, 1992-94թթ` «Ա1» հեռուստաընկերության «Թափանցիկ դռներ», «Հաու դու յու դու», «Մամուլի ակումբ» հաղորդումների թղթակիցը, հեղինակը և հաղորդավարը: 1994թ. մասնակցում է Ֆրանսիայի Պոռ դը Բուք քաղաքում անցկացվող ամենամյա միջազգային կինոփառատոնին և Երևանի կենդանաբանական այգու մասին պատմող տեսաֆիլմով ընդգրկվում մասնակիցների լավագույն հնգյակում: 
1996թթ. Գայանեն ավարտում է համալսարանը, գերազանց պաշտպանում ավարտական աշխատանքը։ Նրա դեմքն ու ձայնն արդեն ճանաչելի էր հեռուստադիտողի համար։ Ազգային հեռուստաընկերության նոր ղեկավարությունը որոշում է փոխել եթերային քաղաքականությունը. Գայանեն, չհամաձայնելով պարտադրվող փոփոխություններին, որոշում է կայացնում հեռանալ։ Տեղափոխվում է նոր հիմնադրված «Նորք» հեռուստաընկերություն (հայկական երկրորդ պետական հեռուստաընկերություն)։ 1998-99թթ եղել է «Նորք» հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի տնօրենը և «Արտ 13» հեռուստաընկերության խմբագիրը, հեղինակել և վարել է «Ծանոթ անծանոթ» հաղորդաշարը: 
 
2006թ. ԱՄՆ Պետդեպարտամենտի լրատվամիջոցների համար հատուկ ծրագրով վերապատրաստվել և որակավորվել է ԱՄՆ-ում, իսկ 2009թ. դարձյալ ԶԼՄ ներկայացուցիչների համար հատուկ ծրագրով վերապատրաստվել է Եգիպտոսում, մասնակցել է միջազգային բարձրակարգ դասընթացների եվրոպական մի շարք երկրներում: