«Գայանե Փայտյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 10.
1996թթ. Գայանեն ավարտում է համալսարանը, գերազանց պաշտպանում ավարտական աշխատանքը։ Նրա դեմքն ու ձայնն արդեն ճանաչելի էր հեռուստադիտողի համար։ Ազգային հեռուստաընկերության նոր ղեկավարությունը որոշում է փոխել եթերային քաղաքականությունը. Գայանեն, չհամաձայնելով պարտադրվող փոփոխություններին, որոշում է կայացնում հեռանալ։ Տեղափոխվում է նոր հիմնադրված «Նորք» հեռուստաընկերություն։ 1998-99թթ եղել է «Նորք» հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի տնօրենը և «Արտ 13» հեռուստաընկերության խմբագիրը, հեղինակել և վարել է «Ծանոթ անծանոթ» հաղորդաշարը: 
 
2006թ. ԱՄՆ Պետդեպարտամենտի լրատվամիջոցների համար հատուկ ծրագրով վերապատրաստվել և որակավորվել է ԱՄՆ-ում, իսկ 2009թ. դարձյալ ԶԼՄ ներկայացուցիչների համար հատուկ ծրագրով վերապատրաստվել է Եգիպտոսում, մասնակցել է միջազգային բարձրակարգ դասընթացների եվրոպական մի շարք երկրներում:
 
Բազմաթիվ դոկումենտալ ֆիմերի հեղինակ է` «Հայաստանի և Արցախի պատմական վանքերն ու հուշարձանները», «Հնդկաստան», «Իրանի Իսլամական Հանրապետություն», «Մեր հարևանները», «Իրաք», «Բաբելոնի գաղտնիքները», «Բահրեյնի թագավորության հրաշքը», «Քուվեյթ», «Ալբանիա. պատերազմ և խաղաղություն», «Հռոմ՝ հավերժական քաղաք», «Փարիզ. սեր ու գույն» և այլն:
 
Որպես լրատվական մեկնաբան, 1995-99թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015թթ՝ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում: 2000-2008թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը: 2004թ-ից միջազգային հեռուստառադիոընկերության ակադեմիայի անդամ է: 2006թ. Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Կախման կետեր», 2017թ. մինչ օրս՝ «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարերը: Տարբեր տարիներին դասախոսել է Հայաստանի Ֆրանսիական և Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում:
 
2008թ. հիմնադրել և ղեկավարում է հաղորդավարների և լրագրողների մասնագիտացված «TV Իդեալ» դպրոց-ստուդիան:
 
Մասնագիտական ակտիվ գործունեության, բարձր պրոֆեսիոնալիզմի համար Գայանե Փայտյանն արժանացել է Երևանի քաղաքապետի պատվոգրին, ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր։
 
2009թ. Գայանեն ամուսնացել է մասնագիտությամբ ինժեներ Էդուարդ Միհրանյանի հետ։ 2017 թ.՝ երկար տարիների սպասումից հետո, նրանց ընտանիքում ծնվում են երկվորյակ աղջիկներ՝ Էվա և Էլլա։
 
 
== Աղբյուրներ ==