«Ռուդիկ Հարոյան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 655 բայտ ,  4 ամիս առաջ
չ
Ավելացվեց երկու աղբյուր։
(անաղբյուր հոդված)
չ (Ավելացվեց երկու աղբյուր։)
{{Անաղբյուր էջ|2020,7,20}}
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Ռուդիկ Զավենի Հարոյան''' ({{ԱԾ}}), հայ բանահավաք, պարուսույց, ազգագրագետ, տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու։թեկնածու<ref>[https://mus.mskh.am/?p=4858 Վարպետ Ռուդիկ Հարոյան]</ref><ref name="masunq">[http://www.masunq.am/2014/03/26/id-16.html Ռուդիկ Հարոյան]</ref>։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1948]] թվականի [[հուլիսի 3]]-ին [[Արթիկ]]ում, խնուսցի և գյումրեցի ծնողների՝ Զավենի ու Մանիկի ընտանիքում։ընտանիքում<ref name="masunq" />։
 
=== Գործունեություն ===
Լինելով [[Հայրիկ Մուրադյան]]ի երգերի երկրպագու` Ռուդիկ Հարոյանը [[1978]] թվականին անդամագրվում է նրա դստեր` լեզվագետ, բանասիրական գիտությունների թեկնածու և երաժիշտ [[Մարո Մուրադյան]]ի` դեռևս անանուն (հետագայում` «Ակունք») տոհմիկ երգի սիրողական խմբին<ref name="hayagitaran">[https://www.hayagitaran.am/2016/07/id-5423.html «Վարդավառ» Ռուդիկ Հարոյան 68]</ref>: Առաջին բանը, որ զարմացնում է նրան, «Հով, հով, հովն ընկավ» պարերգի կատարման ճիգն էր: Գիտեին, որ պարերգ է, բայց ոչ մեկը հստակ չգիտեր պարի քայլերը: Ցանկությունը մեծ էր գեղջկական պարերին տիրապետելու, բայց հրավիրված մասնագետները չէին գոհացրել<ref name="masunq" />:
 
Գիտակցելով ավանդական պարի անհրաժեշտությունը, Ռուդիկ Հարոյանը իր առջև նպատակ է դնում ազատ ժամերին ուսումնասիրել և գյուղական միջավայրում գործնականում տիրապետել ավանդական պարի հիմունքներին<ref name="masunq" />:
 
{{քաղվածք|Հանդուգն որոշում էր դա, բայց, փառք Աստծո, համառ պրպտումներս, հափշտակությունս և անզուսպ սերս պարի հանդեպ անպտուղ չմնացին: Ավանդական պարը կրողներից սովորած բանահավաքչական նյութերիս կարողացա շունչ տալ, և «Ակունքը», ի թիվս ազգագրական երգերի, կատարեց նաև մեր նախնյաց մաքրամաքուր, ավանդական պարերն ու պարերգերը:|Ռուդիկ Հարոյան<ref name="masunq" />}}
 
Ռուդիկ Հարոյանը դառնում է խմբի առաջին պարուսույցը<ref name="hayagitaran" />: Բազմաթիվ համերգներ են կազմակերպվում Խորհրդային Հայաստանի շրջաններում, սփյուռքում, հանրային հեռուստատեսությամբ, որոնց ժամանակ Հարոյանի բեմ հանած ազգագրական պարերը փայլում են իրենց գունագեղությամբ, ոճական ինքնատիպությամբ, ավանդականի բնականությամբ<ref name="masunq" />:
 
=== Բանահավաքչություն ===
Շուրջ երեք տասնամյակ Ռուդիկ Հարոյանը լրջորեն զբաղվել է բանահավաքչությամբ<ref name="hayagitaran" />: Շրջել է հանրապետության և արտերկրի հայասփյուռ շատ վայրերում, գրառել, հավաքագրել ազգագրական տարբեր շրջանների 300-ից ավելի պար ու պարերգ<ref name="hayagitaran" />: Իսկ [[Սև ծով]]ի ափին հաստատված [[համշենահայեր]]ի բնակավայրերում, գրառելով նրանց հնօրյա երգն ու պարը, աջակցել է նրանց՝ հայրենիքում իրենց ավանդական երգերն ու պարերը ներկայացնելուն: [[1984]] թվականին, [[Երևան]]ում՝ ի մի բերելով համշենցիներին, հիմնադրել է «Համշեն» ազգագրական անդրանիկ խումբը<ref name="hayagitaran" /><ref name="masunq" />:
 
=== «Պարատուն» ===
[[1987]]-[[1991]] թվականներին, Երևանում, «Նարոյ» համույթի բազայի հիման վրա<ref name="hayagitaran" />, ազգային պարը, երգը, ծեսը ժողովրդին հասու դարձնելու նպատակով, նախաձեռնում է «Պարատան» թեմատիկ երեկույթ-հավաքներ` նվիրված հայոց այս կամ այն գավառի ազգագրական մշակույթին` իրականացնելով միաժամանակ գեղջկական պարերի, պարերգերի զանգվածային ուսուցում: Ջավախքի ավանդական մշակույթին նվիրված «Պարատան» խանդավառ երեկույթը խթանում է «Ջավախք» հարենակցական միության ստեղծմանը, որի վարչության անդամ է ընտրվում Ռուդիկ Հարոյանը` Ջավախքի ավանդական մշակույթի վերհանման և հանրայնացման ավանդի համար<ref name="masunq" />:
 
Ավանդական պարերի, խաղերի, պարերգերի ուսուցման նպատակով պարբերաբար հրավիրվել է [[Ֆրանսիա]], [[Պարսկաստան]], [[ԱՄՆ]]: Եղել է առաջիններից էր, որ հեռուստատեսությամբ պարբերաբար ներկայացրել է ազգային պարարվեստի խնդիրները, մեկնաբանել և սովորեցրել պարը եթերում<ref name="masunq" />:
 
Նկատի ունենալով «Պարատան» փորձը, մտահոգ հինավուրց պարերի ճակատագրով՝ Ռուդիկ Հարոյանը [[1987]] թվականին մամուլում հարց է բարձրացնում ազգային ավանդական պարի ժառանգությունն ըստ ամենայնի ուսումնասիրելու նպատակով ստեղծել գիտագործնական և մշակութային «Պարատուն» կենտրոն, որը հիմնովին կզբաղվի և կհամակարգի ազգագրական պարերի, պարանմուշների հավաքագրման, մեկնաբանման, պահպանման, հանրայնացման, սերնդեսերունդ փոխանցման խնդիրները<ref name="masunq" />:
 
Ակադեմիկոս [[Վարազդատ Հարությունյան]]ի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ՝ պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողները դիպլոմային հինգ աշխատանք են պաշտպանում այդ թեմայով: Երքաղսովետը Զանգվի ձորում տեղ է հատկացնում «Պարատան» կառույցի համար: Շինարարությունը թափ է առնում, բայց [[1990]] թվականին, երկրի անկախացումից հետո, նորաստեղծ իշխանությունը թաղում է «Պարատան» գաղափարը` կիսակառույցը մասնավորեցնելով<ref name="masunq" />:
 
=== «Սրբուհի Լիսիցյանի անվան ավանդական պարի դպրոց» ===
[[1993]] թվականին, կամովին հրաժարվելով [[ՀՀ էկոնոմիկայի նախարարություն]]ում իր բարձր պաշտոնից, [[Երևանի պետական կոնսերվատորիա]]յի ժողովրդական երաժշտական ստեղծագործության կաբինետի, [[ՀՀ ԳԱԱ]] [[հնագիտության և ազգագրության ինստիտուտ]]ի երաշխավորությամբ և մասնակցությամբ [[Մխիթար Սեբաստացի կրթահամալիր|«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր]]ում հիմնադրում է հայ պարագիտության հիմնադիր «Սրբուհի Լիսիցյանի անվան ավանդական պարի դպրոցը», ըստ էության, առաջինը հանրապետությունում գործնականում իրականացնելով [[Կոմիտաս]]ի փափագը` ավանդական պարը դարձնել հանրակրթական առարկա<ref name="masunq" />:
 
=== Ներդրումը այլ համույթներում ===
Որպես պարուսույց, գեղարվեստական ղեկավար՝ անուրանալի ներդրում է ունեցել նաև «Մարաթուկ» (1984-1986), [[ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ|Երևանի տնտեսագիտության ինստիտուտի]] «[[Մասունք ազգագրական համույթ|Մասունք]]» (1986-1989), Երևանի պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի «Նարոյ» (1987-2000), «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկապատանեկան «Գոհար» (1993-1995), «Հայրիկ Մուրադյան» մանկապատանեկան ազգագրական երգի-պարի (1997-2004), Աշտարակի «Փերիա» (1988-1994), Արաբկիրի Հայորդաց տան մանկապատանեկան «Նիգ» (2001-2004) խմբերում, որոնցից յուրաքանչյուրը ժամանակին իր յուրօրինակությամբ եղել են անկրկնելի<ref name="hayagitaran" /><ref name="masunq" />:
 
== Ստեղծագործական աշխատանքներ ==
Ռուդիկ Հարոյանը բանահավաքչական, բեմադրական, մանկավարժական գործունեությանը զուգահեռ, հրատարակել է նաև հայկական ավանդական երգերի, խաղ-պարերի ուսուցման «Զորի-Զորի» (1995), «Զատիկ» (1996, 2008), «Շեկլիկ փիսիկը» (2004) գրքերը, հեղինակել է ավանդական պարին, պարերգին նվիրված հոդվածներ, բեմականացված «Պաս, թե՞ ուտիս», «Տիկնի պսակ» թատերախաղերը, [[Ամանոր]]ին, [[Տրնդեզ]]ին, [[Ծառզարդար]]ին, [[Զատիկ]]ին, [[Վարդավառ]]ին և ազգային այլ տոների հեռուստատեսային նկարահանումները: Գործնական աշխատանքներ է տարել ֆոլկլորիկ թատրոնի կայացման, խաղերի միջոցով ազգային երգի, պարի ուսուցման մեթոդական նյութերի հրատարակման ուղղությամբ: Եղել է Հայաստանի ազգային պարարվեստի վարչության անդամ<ref name="masunq" />:
 
== Ծանոթագրություններ ==
== Արտաքին հղումներ ==
{{ծանցանկ}}
* [http://www.masunq.am/2014/03/26/id-16.html Ռուդիկ Հարոյան]
 
{{DEFAULTSORT:Հարոյան, Ռուդիկ}}